ՀՀ մասնակցությունը G7-ի շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը ընդգծում է մեր դերակատարության բարձրացումը. ՇՄ նախարար

Ավարտվեց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի մասնակցությունը…

«Առողջապահության նախարարի մանիպուլյացիաները»․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)

«Առողջապահության նախարարի մանիպուլյացիաները»․ Գևորգ Գրիգորյան

Բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ «Առողջապահության նախարարի մանիպուլյացիաները» գրառմամբ։ «Տիկին նախարարը, հերթական անգամ վախենալով բանավեճից և ճշմարտության հետ առերեսումից, ԱԺ փակ քննարկման ընթացքում հայտարարեց, որ կատարվել է 68 հազար վիրահատություն և 1 386 000 ամբուլատոր ծառայություն՝ ապահովագրության շրջանակներում։ Բայց մոռացավ նշել, որ մինչև 18 տարեկան երեխաների թե՛ վիրահատությունները, թե՛ ամբուլատոր ծառայություններն անվճար էին, և դրա ծախսը հոգում էր պետությունը։ Ուստի այդ երեխաներին պետք է հանել առողջության ապահովագրության համակարգի շահառուների ցանկից և ստանալ բնակչության այն թիվը, որը կարող է շահել է ԱԱՀ ներդրումից»։

2026–ի առաջին եռամսյակում հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 459 մլրդ 270 մլն դրամ, աճը՝ 12 %

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-մարտ ամիսների…

Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով. հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընտանիքի անդամներից 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար․ հայտնում է Քննչական կոմիտեն։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Խ.-ն, Մ.Խ.-ն, Ն.Խ.-ն և Կ.Խ.-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից 2026 թվականի ապրիլի 11-ին կազմակերպված հավաքին հնարավորինս մեծ թվով անձանց մասնակցությունն ապահովելու շարժառիթով, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց, այդ թվում՝ անչափահասներին, խոստանալով հավաքին մասնակցելուց հետո մասնակցության համար յուրաքանչյուրին տալ 10.000-ական դրամ:

Այնուհետև, ապրիլի 11-ին Ա.Խ.-ի կողմից վարձակալած, տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենայով ընտանիքի անդամները Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ բնակավայրից կազմակերպել են մի խումբ անձանց տեղափոխումը Երևան, որտեղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից կազմակերպված հավաքին մասնակցելուց հետո նրանք վերադարձել են Փոքր Մանթաշ և ստացել հավաքին մասնակցելու համար նախապես խոստացված 10.000-ական դրամ գումարները:

Ա.Խ.-ի, Մ.Խ.-ի, Ն.Խ.-ի և Կ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Ա.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, Մ.Խ.-ի և Ն.Խ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը, իսկ անչափահաս Կ.Խ.-ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը:

Նախաքննությունը շարունակվում է» ,- ասված է հայտարարության մեջ։

Նյութապես շահագրգռել են՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով․ ՔԿ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար ընտանիքի անդամներից 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս…

Նյութապես շահագրգռել են՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով․ ՔԿ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար ընտանիքի անդամներից 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս…

Մշտադիտարկման չհայտարարված այց` Խարբերդի մասնագիտացված մանկատուն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2026 թվականի ապրիլի 18-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ նաև Հաստատություն):

«Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային, սանիտարահիգիենիկ պայմանները, խնամքի, բժշկական օգնության, սննդի տրամադրման հետ կապված հարցերը, Հաստատության աշխատակազմի և շահառուների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը, փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:

Հաստատությունում արձանագրված խնդիրները, հիմնականում, համակարգային են։ 

Մասնավորապես՝

• տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Հաստատությունում շարունակում են խնամք ստանալ 18-ից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող անձինք, այնպիսի պայմաններում, երբ Հաստատության ենթակառուցվածքներն ի սկզբանե նախատեսված են եղել երեխաներին խնամք տրամադրելու համար։ 

• Հաստատությանը հատկացված ոչ բավարար տարածքի պատճառով պահպանված չէին բնակելի մակերեսի համար նախատեսված պահանջները, ինչով պայմանավորված` առկա էր շահառուների սեռատարիքային բաշխվածության հետ կապված խնդիր, ննջասենյակներում առկա էին իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ, բացակայում էր առանձնացված պայմաններում շահառուների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորությունը, առկա էր սանհանգույցների և լոգարանների թվի պակաս, որոշ դեպքերում բացակայում էր միջնապատը ցնցուղարանների և զուգարանակոնքերի միջև և այլն:

• Հաստատության ֆիզիկական միջավայրը չէր համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին, առկա էր խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։

• Հաստատությունում աշխատողների թիվն անհամեմատ պակաս էր խնամք ստացող շահառուների թվի համեմատությամբ, առկա էր աշխատողների ոչ մասնագիտական ծանրաբեռնվածություն։ 

Վերոնշյալ և արձանագրված այլ խնդիրները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները քննարկել են Հաստատության տնօրենության հետ:

Հատկանշական է, որ նախորդ այցերի ընթացքում Հաստատությունում արձանագրված համակարգային խնդիրները շարունակում են պահպանվել: Խնդիրներն արտացոլող փաստաթուղթը դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

Այցի ընթացքում Հաստատության տնօրինությունը և անձնակազմն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Ադրբեջանում համաներում է կիրառվել 22.935 անձի նկատմամբ


Հայաստան


Ադրբեջանում ավարտվել է համաներման 13-րդ ակտի կիրառումը։ Այն տարածվել է 22,935 անձի նկատմամբ. հայտնում է Report լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի Արդարադատության նախարարությանը։

«Ավարտին է հասցվել «Սահմանադրության և ինքնիշխանության տարվա» կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշման իրագործումը։ Համաներման այս նախաձեռնությունը, որն ընդունվել էր Միլլի Մեջլիսի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 19-ին՝ նախագահ Իլհամ Ալիևի առաջարկով, դարձել է երկրի պատմության մեջ ամենախոշորն ու ամենաընդգրկունը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Համաներման արդյունքում որոշակի ժամկետով ազատազրկումից ազատվել է 5,348 անձ։ Բացի այդ, ևս 3,555 դատապարտյալի պատժի չկրած ժամկետը կրճատվել է 6 ամսով։



«Անթույլատրելի է պետության գոյությունը պայմանավորել անձով»․ Գոհար Մելոյան

«Անթույլատրելի է պետության գոյությունը պայմանավորել անձով»․ Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անթույլատրելի է պետության գոյությունը պայմանավորել անձով․
     Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ դա անխուսափելիորեն տանում է դեպի բացարձակ ավտոկրատիա և խայտառակ բռնապետություն՝ հանգեցնելով հազարավոր ու տասնյակ հազարավոր անմեղ զոհերի, իսկ վերջնարդյունքում՝ այդ պետության կործանմանը։
     Պետության բարձրագույն արժեքը մարդն ու մարդու իրավունքներն ու ազատությունն են, այլ ոչ թե օրվա կառավարիչը և նրա շրջապատը։
     Իշխանության բանաձևով՝ Հայաստանը վերջանալու է Փաշինյանով։
     Մեր տեսլականով Հայաստանը հավերժ է․․․
     Իսկ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանն ամրացնելու է այդ հավերժության հիմքերը»։

Ինչ են քննարկել Գրոսսին և Զելենսկին․ կարևոր փաստաթուղթ կա


Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին X սոցիալական ցանցումհայտարարել է, որ այցելել է Կիև՝ Չեռնոբիլի աղետի 40-ա…