SIPRI. Համաշխարհային ռազմական ծախսերը 2025 թվականին ավելացել են մինչև 2.887 տրիլիոն դոլար

Առավելագույն ռազմական ծախսեր կատարող երեք երկրներն էին Միացյալ Նահանգները, Չինաստանը և Ռուսաստանը, որոնք…

Հառավարության կրավորական մեկնաբանությունները Ադրբեջանին արտոնում են շարունակել ցեղասպան քաղաքականությունը. Աբրահամյան

Արցախում nչնչացվում է հայկականությունը՝ կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում…

«Երբ աշխարհի աչքի առաջ վտանգվում է մի ժողովրդի ինքնության խորհրդանիշը, լռությունը վերածվում է հանցավոր անտարբերության»․ Հովիկ Ավանեսով

«Երբ աշխարհի աչքի առաջ վտանգվում է մի ժողովրդի ինքնության խորհրդանիշը, լռությունը վերածվում է հանցավոր անտարբերության»․ Հովիկ Ավանեսով

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովի ֆոյսբուքյան գրառումը․ «Երկու օր առաջ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը և «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հերթական անգամ ահազանգեցին, որ Արցախի խորհրդանիշներից մեկը՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը կանգնած է կանխամտածված ոչնչացման իրական և անմիջական վտանգի առջև։ Այս ահազանգը պարզապես հերթական մտահոգությունը չէ, այլ փաստական հիմքեր ունեցող լուրջ նախազգուշացում, որը վկայում է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական և նպատակային ոչնչացման քաղաքականության շարունակության մասին։
     Բաքվի բռնապետական վարչակարգի քարոզչական մեքենայի անձնական սպասարկու դարձած բլոգեր Քյամրամ Ռազմավարը հրապարակել է հերթական լուսանկարը, որը ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական իշխանությունները չեն հրաժարվել Արցախի ինքնության կարևորագույն խորհրդանիշներից մեկը վերացնելու մտադրությունից։ Լուսանկարի հրապարակումը դժվար է դիտարկել որպես պատահականություն․ այն առավելապես տեղավորվում է պետական մակարդակով իրականացվող հոգեբանական և տեղեկատվական ճնշման քաղաքականության շրջանակներում, որի նպատակը ոչ միայն հուշարձանի ֆիզիկական ոչնչացումն է, այլև Արցախի հայկական պատմամշակութային ինքնության հիշողության ջնջումը։
     «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը վաղուց արդեն դուրս է եկել պարզապես ճարտարապետական կամ քանդակագործական արժեք լինելու սահմաններից։ Այն մարմնավորում է Արցախի հայության պատմական ներկայությունը, ինքնության անքակտելիությունը և հայրենի հողի հետ հազարամյակների կապը։ Հենց այդ պատճառով էլ այն դարձել է Բաքվի ռեժիմի թիրախներից մեկը։ Ադրբեջանի իշխանությունների համար նման խորհրդանիշների գոյությունը անհերքելի ապացույց է Արցախի հայկական պատկանելության, և դրանց ոչնչացումը ծառայում է պատմության կեղծման ու մշակութային ցեղասպանության քաղաքականությանը։
     Ադրբեջանի գործողությունները վաղուց արդեն դուրս են եկել վանդալիզմի սովորական դրսևորումների շրջանակներից և ստացել են համակարգված մշակութային ցեղասպանության բնույթ։ Հայկական եկեղեցիների, խաչքարերի, հուշարձանների և պատմական կոթողների հետևողական ոչնչացումը մեկ ամբողջական ռազմավարության մաս է, որի նպատակն է վերացնել հայկական հետքը Արցախում և տարածաշրջանում։ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի դեմ ուղղված սպառնալիքը հենց այդ նույն քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։
     Միջազգային հանրության լռությունը այս իրավիճակում ոչ պակաս մտահոգիչ է։ Երբ աշխարհի աչքի առաջ վտանգվում է մի ժողովրդի ինքնության խորհրդանիշը, լռությունը վերածվում է հանցավոր անտարբերության։ Եթե այս հուշարձանը ոչնչացվի, դա կլինի ոչ միայն հայկական մշակութային ժառանգության դեմ հերթական ոտնձգությունը, այլ նաև միջազգային իրավունքի, մշակութային արժեքների պահպանության մասին բոլոր հռչակագրերի և կոնվենցիաների բացահայտ արհամարհում։
     Այսպիսով, առկա բոլոր փաստերը վկայում են, որ Բաքվի բռնապետական վարչակարգը նպատակ ունի շարունակել Արցախի հայկական մշակութային ժառանգության վերացման իր քաղաքականությունը, և «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է այդ հակահայկական ռազմավարության հերթական թիրախը»։

Չարենցավանում Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստանի արդյունաբերականացման ծրագրերի մասին


Չարենցավանում Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստանի արդյունաբերականացման ծրագրերի մասին

Չարենցավանում Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստանի արդյունաբերականացման ծրագրերի մասին


Չարենցավանում Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստանի արդյունաբերականացման ծրագրերի մասին

Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)

Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանի մասնաճյուղը։

Մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների համաձայն՝ Երևանի ժամանակով ժամը 00:24-ին (տեղի ժամանակով ժամը 05:24-ին) գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օբիհիրո քաղաքից 42 կմ դեպի արևմուտք։

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը նույնպես երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 6.1 մագնիտուդ։ Ամերիկացի սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 81 կմ խորության վրա։

Ցունամիի մասին նախազգուշացում չի տրվել։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Զոհերի գրեթե կեսը խաղաղ բնակիչներ են․ հայ էլ կա


Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհվածների մոտ 45 տոկոսը քաղաքացիական անձինք են: Այս մասին, IRNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի Նահատակների և…