Թրամփը պնդել է, որ հյուրանոցում կրակոցների ժամանակ դիտավորյալ հետաձգել է իր տարհանումը

Հարցազրույց վարողի խոսքով՝ գաղտնի ծառայության գործակալներին 10 վայրկյան է պահանջվել նախագահին շրջապատելու, ապա…

Օբաման մեկնաբանել է Թրամփի ընդունելության ժամանակ տեղի ունեցած կրակոցները

Թրամփը և նրա կինը՝ Մելանյան, տարհանվել են Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ճաշից ապրիլի 25-ին՝ կրակոցների…

Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությանը՝ համաձայն ՄԱԿ-ի հռչակագրի

Ընդգծվել է բնիկ ժողովուրդների ավանդական գիտելիքների և փորձի առանցքային նշանակությունը կենսաբազմազանության…

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Երևան քաղաքում՝

Ապրիլի 27-29-ը ժամանակ առ ժամանակ, 30-ի գիշերը, մայիսի 1-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 27-30-ին և մայիսի 1-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 27-ի ցերեկն առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-29-ին աստիճանաբար կնվազի՝ 4-6 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Եղանակը մարզերում

Եղանակը մարզերում

Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։

Ինչպես էր աշխատում դինոզավրերի ուղեղը. գիտնականները պատասխանը փնտրում են թռչունների գանգերում

Գիտնականները ենթադրում են, որ նման ունակությունները կարող են կապված լինել ուղեղի կառուցվածքի որոշակի առանձնահատկությունների հետ․․․

Բոքոն անցյալից. հնագետները բացահայտում են հին հռոմեական հացաթխման գաղտնիքները

Գիտնականները նշում են, որ նման գտածոները չափազանց հազվադեպ են. հացը ոչ միայն փրկվել է, այլև պահպանել է խմորի կառուցվածքը

Մատչելի Audi-ների դարաշրջանն ավարտվեց. A1-ն ու Q2-ը պատմության գիրկն են անցնում

Audi-ն որոշել է հրաժարվել ներքին այրման շարժիչներով փոքր և համեմատաբար մատչելի մեքենաների սեգմենտից․․․

Մատչելի Audi-ների դարաշրջանն ավարտվեց. A1-ն ու Q2-ը պատմության գիրկն են անցնում

Audi-ն որոշել է հրաժարվել ներքին այրման շարժիչներով փոքր և համեմատաբար մատչելի մեքենաների սեգմենտից․․․

ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները հանդես են եկել տոնական շքերթով և ցուցադրական հնարքներով

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը նշեցին կազմավորման 34-ամյակը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, տնօրենի տեղակալները, Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը և այլ պաշտոնատար անձինք:

Սահմանապահի օրվան նվիրված հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո։

ՀՀ ԱԱԾ տնօրենն իր շնորհավորական խոսքն ուղղեց Սահմանապահ զորքերի զինծառայողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: Այնուհետև, ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետը՝ շնորհավորելով բոլորին Սահմանապահի օրվա առիթով և շնորհակալություն հայտնելով Սահմանապահ զորքերի բոլոր ծառայողներին իրենց ծառայության համար։ Երկրի ղեկավարն իր խոսքում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում Սահմանապահ զորքերն իրենց ծառայությունն իրականացնում են մի բացառիկ պատմական իրավիճակում, երբ Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր՝ առաջին անգամ, Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են և այնտեղ ծառայություն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կողմից:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ խաղաղության հետ զուգահեռ ցանկացած պետության, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության կարևորագույն խորհրդանիշներից է սահմանապահը և Կառավարության ցանկությունն է, որ բանակի ծառայողները հնարավորություն ունենան իրենց ծառայությունն իրականացնել մշտական տեղակայման վայրերում։

Այնուհետև, ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները հանդես եկան տոնական շքերթով և ցուցադրական հնարքներով: Վարչապետ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի ուղեկցությամբ ծանոթացավ Սահմանապահ զորքերի տեխնիկական միջոցներին ու դրանց հնարավորություններին:

ՀՀ վարչապետը և ԱԱԾ տնօրենը հարգանքի տուրք մատուցեցին հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած զոհված զինծառայողների հիշատակին:

Իրաքը 1.5 միլիարդի ներդրում է արել Թուրքիա-Սիրիա սահմանային խողովակաշարի նախագծում

Իրաքի վարչապետի մամուլի գրասենյակը հայտնել է, որ Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Բասրա-Հադիթա» նավթամուղի նախագծի մոնիթորինգի հատուկ նիստ։ Իրաքը 1.5 մլրդ դոլար է հատկացրել Բասրա-Հադիթա նավթամուղի նախագիծը մինչև Թուրքիա և Սիրիա հասցնելու համար։

Սուդանին հայտնել է, որ Բասրա-Հադիթա խողովակաշարի նախագիծը կնպաստի և կապահովի հում նավթի մատակարարումը Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ, ինչպես նաև Բանիյասի և Աքաբայի նավահանգիստներ։ Ըստ այդմ՝ որոշում է կայացվել ստեղծել հատուկ հանձնաժողով՝ նախագծի իրականացման համար։

Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտավորապես 5 մլրդ դոլար, Իրաք-Չինաստան համաձայնագրի համաձայն՝ ընթացիկ տարվա փուլի համար հատկացվել է 1.5 մլրդ դոլար բյուջե։

Ermenihaber