Հռոմի պապ Լևոն XIV-ը անընդունելի է համարել ԱՄՆ վերջնագրով իրանական ժողովրդին ուղղված սպառնալիքները։ «Այսօր, ինչպես բոլորս գիտենք, սպառնալիք է հնչել ամբողջ իրանական ժողովրդի դեմ։ Սա բացարձակապես անընդունելի է։ Այստեղ, անշուշտ, կան միջազգային իրավունքի հարցեր, բայց ավելի կարևոր է, որ սա բարոյական հարց է, որը վերաբերում է ամբողջ ժողովրդի բարօրությանը», – ասել է նա լրագրողների հետ զրույցում Հռոմի մոտ գտնվող Կաստել Գանդոլֆո քաղաքում գտնվող իր նստավայրի դիմաց։
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հերթական լայվն է արել և հիպնոզ անողի դեմքով խոսել է Սամվել Կարապետյանի մասին, ավելի շուտ` նրա հետ. «Ուժեղ տղա, ինտերնետ էլ ու…
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի հանդիպումից առաջ խոսել է Մյունխենի «Բավարիայի» ուժեղ կողմերի մասին։
«Սա շատ լավ նախապատրաստված թիմ է, որի անհատականությունն ու խաղաոճն անմիջապես աչքի են ընկնում։ Նրանք շատ կարգապահ են պաշտպանությունում և ստիպում են իրենց բոլոր խաղացողներին անհավանական լավ նահանջել և պաշտպանվել։ Չափազանց անձնուրաց են խաղում։ Իսկ գնդակով նրանք տաղանդավոր ֆուտբոլիստների օգնությամբ հիանալի պահեր են ստեղծում եզրերում։
Կարծում եմ՝ սա բազմաթիվ ուժեղ կողմեր ունեցող շատ հավասարակշռված թիմ է։ Կոմպանին արժանի է գովեստի, քանի որ հսկայական աշխատանք է կատարում «Բավարիայում»»,- Արբելոայի խոսքն է մեջբերում իսպանական AS պարբերականը։
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կկայանա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։ Մրցաշարի վճռորոշ հանդիպումը նախատեսված է 2026 թվականի մայիսի 30-ին։
Ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։ Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից։Գլխավոր դրամատնից նշում…
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ուսումնասիրել է չգործող պոչամբարների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Արդյունքները ներկայացվում են Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում։
Ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի՝ «Խիստ վտանգավոր կամ աղետալի վիճակ չունենք»։
Հայաստանում կա 22 պոչամբար, որոնք միասին զբաղեցնում են 1176 հեկտար տարածք։ 22 պոչամբարից 12-ը գտնվում են Սյունիքում, 7-ը՝ Լոռիում, 1-ական էլ Արագածոտնի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում։ 22 պոչամբարից գործում են 7-ը, ռեկուլտիվացված են 6-ը, իսկ 9-ը պետք է ռեկուլտիվացվեն։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը պարզաբանում է՝ ինչու են ստուգումներն իրականացվել 2025 թվականին․ «Որովհետև առնվազն 2025 թվականին տեսչական մարմինն ունի այն մասնագիտական ներուժը և տեխնիկական հագեցվածությունը, ինչը թույլ է տալիս այդ ուսումնասիրությունն իրականացնել առավել ճշգրիտ և ստուգաչափած տվյալների հիման վրա։ Արձանագրել ենք որոշակի խնդիրներ, որոնք կարող են հետագայում առաջացնել ինչ-որ իրավիճակներ։ Աշխատանքային խմբի առաջ խնդիր է դրված եղել վեր հանել այդ խնդիրները և տալ առաջարկություններ՝ ինչ միջոցառումներ է պետք իրականացնել հետագայում հնարավոր առաջացող ռիսկերը կանխարգելելու համար»։
Աշխատանքային խմբում ներգրավված են Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը և Երկրաբանների միությունը։
«Ուսումնասիրում ենք հատուկ ջրամեկուսիչ նյութ ստեղծելու ուղղությամբ, որով կպատենք պոչամբարի ամբողջ այն մակերեսը և կթողնենք այնքան ֆիլտրացիոն ելքեր, որ անհրաժեշտ է պոչամբարի հետագա կայուն գոյատևման համար։ Նյութն իրենից ներկայացնում է բնական պոլիմերահանքային ծագում ունեցող նյութ, որը մեծացնում է պաշտպանական շերտը, այսինքն, փոքրացնում է ֆիլտրացիայի գործակիցը։ Նոյեմբերից սկսած մենք անում ենք կոնկրետ պոչերի վրա՝ ուսումնասիրելով պոչի ագրեսիվության ազդեցությունն այդ նյութով ստեղծված տեխնոլոգիաների վրա։ Բացարձակապես ազդեցություն չունի այս պահի դրությամբ, և բոլոր փորձարկման արդյունքները, որոնք հրատարակվել են բարձր տեխնոլոգիաների տեղեկագրում, ցույց են տալիս, որ մենք կարող ենք անցնել հաջորդ փուլին», – ասաց Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի գիտխորհրդի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը։ Հաջորդ փուլը նյութը բնական միջավայրում փորձարկելն է։
«Առաջարկելու ենք մեր գործընկերներին՝ փորձնական ընտրենք որևէ տարածք և փորձնական այդ նյութն օգտագործենք, որոշ ժամանակ հետո կհասկանանք՝ ինչ արդյունքներ ենք ստացել։ Այդ նոր մեթոդը, իմ կարծիքով, կա հնարավորություն պոչերի ռեկուլտիվացման մեջ սահմանել որպես նոր ստանդարտ, որը պարտադիր կլինի բոլոր պոչերի ռեկուլտիվացման համար», – նշեց Հովհաննես Մարտիրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի․/ԱՌԿԱ/․ IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Կարևորելով մարզերում բիզնեսների հետ սերտ համագործակցությունը՝ Բանկը մշտապես փորձում է հասանելի լինել Հայաստանի բոլոր մարզերի բիզնեսների համար թե՛ նոր առաջարկներով, թե՛ նորարար ֆինանսական գործիքներով։
«ՓՄՁ վարկավորումը և զարգացումը Բանկի ռազմավարության կարևորագույն մասերից է։ Հաշվի առնելով, որ գրեթե ամեն ինչ մեծամասամբ կենտրոնացած է մայրաքաղաքում, մարզերում գտնվող բիզնեսներն ունեն ուշադրության կարիք, ինչի ուղղությամբ էլ մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկում՝ ներկայացված լինելով գրեթե բոլոր մարզերում, համագործակցելով նորարար թվային գործիքներով և այլն», – ասաց IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։
Դեռևս տարիներ առաջ IDBank-ը գործարկել է բիզնեսների համար բջջային հավելվածը՝ IDBusiness Mobile հավելվածը, որտեղ բիզնեսների համար հասանելի են գրեթե բոլոր ֆինանսական ծառայությունները։
Վերջերս էլ Բանկը ներկայացրեց իր բոլորովին նոր և բացառիկ ֆինանսական գործիքը՝ IDDistributor-ը։
«Գործիքի միջոցով մատակարարման պահին կազմակերպության առաքիչը IDDistributor հավելվածում մուտքագրում է վճարման համար անհրաժեշտ տվյալները, ձևավորում QR-կոդ, իսկ առևտրային կետը IDBusiness Mobile հավելվածով սքանավորում է այն և կատարում վճարումը ինչպես իր կազմակերպության՝ IDBank-ի հաշիվներին առկա դրամական միջոցներից, այնպես էլ նորարարական Rocket Distributor վարկային սահմանաչափով:
Վճարումը կատարվում է ակնթարթորեն, և գումարն անմիջապես փոխանցվում է մատակարար ընկերության բանկային հաշվին՝ հասանելի դառնալով մատակարար կամ արտադրող ընկերությանը և ապահովելով գործընթացների արագությունն ու անխափանությունը», – նշեց IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։
Բանկը մասնակցում էր նաև համաժողովի «Բանկերը և բիզնեսը Վանաձորում» խորագրով էքսպոյին, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու բանկերի ֆինանսավորման ծրագրերին, անմիջական շփում ունենալ ոլորտի ներկայացուցիչների հետ և քննարկել իրենց բիզնեսի զարգացման հնարավորությունները։