Ադրբեջանում չորրորդ հանդիպումն է եղել հայ և ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ 20+20 ձևաչափով էր հանդիպումը։ Ի՞նչ են քննարկել Բաքվում։ Խաղաղությանը նպաստելու քայլերը որքանո՞վ են իրական։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
Month: April 2026
Դե՛մ են բանակցություններին․ «Հզբոլլահ»-ը կրկին հարվածել է Իսրայելին

Ապրիլի 13–ին «Հզբոլլահը» Իսրայելի դեմ 75 մարտական գործողություն է իրականացրել։ Տեղեկությունը հայտնել է շարժման մամուլի ծառայությունը։ Շիական դիմադրության հ…
Բագրատ սրբազանի գործում որպես իրեղեն ապացույց ներկայացվել է անգլերեն պլան՝ Իրանի, Իսպանիայի, ՌԴ, Չինաստան, Հնդկաստանի մասնակցությամբ
Բագրատ սրբազանի պաշտպանական թիմը ապացույցներ է ներկայացրել։ Ապրիլի 9-ին ավարտվել է Սրբազանի գործով նախանական դատալսումների փուլը։
Այսօր հրավիրած մամուլի ասուլիս ընթացքում փաստաբանական թիմը ներկայացրել է փաստաթուղթ, որը Քննչական կոմիտեն ներկայացնում է որպես ահաբեկչության պլան, որն իբր գրել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Դատաձեռագրափորձաքննություն չեն իրականացրել, այն գրված է անգլերենով։ Ըստ բովանդակության՝ ահաբեկչության մեջ ներառված են՝ Իրանը, Իսպանիան, Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը։ Ըստ այս պլանի՝ պետք էր անցնել թշնամու տարածք ու գերեվարել 150 հազար թշնամի»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել են փաստաբանները։
Փաստաբանները հիշեցնում են՝ ակցիաների ժամանակ շատ մարդիկ են մոտեցել ու Սրբազանին տարբեր թղթեր տվել՝ անգամ «Հայաստանի փրկության ծրագիր», որոնք ֆիքսել են նաև տեսախցիկները։ Սրբազանը ծանոթ չի որպես իրեղեն ապացույց ներկայացրած թղթի բովանդակությանը։
ԱՄՆ դատարանը մերժել է WSJ-ի դեմ Թրամփի 10 միլիարդ դոլարի հայցը
ԱՄՆ փոխնախագահը կոչ է արել Հռոմի պապին զբաղվել բարոյական հարցերով, իսկ քաղաքական հարցերը թողնել Թրամփին
Մեկնաբանելով Հռոմի Պապ Լևոն XIV-րդին ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խորհուրդ է տվել կաթոլիկ աշխարհի առաջնորդին զբաղվել եկեղեցուն վերաբերող հարցերով, իսկ ամերիկյան քաղաքականությամբ թողնել, որ զբաղվի ԱՄՆ նախագահը։
«Կարծում եմ՝ նախագահն ունի ամերիկյան արտաքին քաղաքականությունը ձևավորելու իրավասություն, նա ունի ամերիկյան ներգաղթային քաղաքականությունը սահմանելու իրավասություն, նա պետք է հոգ տանի ԱՄՆ շահերի մասին, և դա անխուսափելիորեն նշանակում է, որ երբ Վատիկանը հանդես է գալիս հանրային քաղաքականության հարցերի վերաբերյալ մեկնաբանություններով, երբեմն կլինի համաձայնություն, իսկ երբեմն՝ անհամաձայնություն», – ասել է Վենսը։
Նրա խոսքով՝ «որոշ դեպքերում ավելի ճիշտ կլինի՝ Վատիկանը զբաղվի բարոյական հարցերով, կենտրոնանա Կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցող գործընթացների վրա, և ԱՄՆ նախագահին թողնի ամերիկյան հանրային քաղաքականության ձևավորմամբ զբաղվելը»։
20 օր տևած որոնումներից հետո Արթիկի բնակչին գտել են
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է. նոր մանրամասներ
Այս իշխանության ամենամեծ հարվածը հենց սա էր

Այն, ինչ արեց այս իշխանությունը հասարակության հետ, դեռ երկար տարիներ հնարավոր չի լինելու վերականգնել՝ անգամ իրենց գնալուց հետո։ Այս իշխանությունների թեթև ձեռ…
Այս իշխանության ամենամեծ հարվածը հենց սա էր

Այն, ինչ արեց այս իշխանությունը հասարակության հետ, դեռ երկար տարիներ հնարավոր չի լինելու վերականգնել՝ անգամ իրենց գնալուց հետո։ Այս իշխանությունների թեթև ձեռ…
Մրգաշենում սպանությունը եղբայրներ են կատարել, մեկն անչափահաս է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Մրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է․ հայտնում է Քննչական կոմիտեն։
«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ եղբայրները ապրիլի 13-ին Ա.Ա.-ին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան:
Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), իսկ անչափահասի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ»,- ասված է հայտարարության մեջ։