«Զարմանում եմ Արցախի բանակի հանդեպ անտրամաբանական ատելությունից». Հայկ Խանումյան

«Զարմանում եմ Արցախի բանակի հանդեպ անտրամաբանական ատելությունից». Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես ծառայել եմ Երևանի ծայրամասերից մեկում տեղակայված զորամասում։ Մոտակայքում Արարատի մարզի գյուղերն էին` ծիրանի այգիներով։ Ես ու իմ ծառայակիցներն այդ այգիներից ծիրան չենք կերել, որովհետև, նախ զորամասից դուրս կարող էիր գալ ազատ արձակման ու արձակուրդի դեպքում, հետո էլ այգին ուրիշի սեփականություն էր և ժամկետային զինծառայող լինելը չէր նշանակում, որ կարող ես ոտնահարել ուրիշի սեփականությունը։ Զինծառայության ընթացքում ամեն կիսամյակ մենք մի ամսով գնում էինք Լոռու մարզի գյուղերից մեկում գտնվող ուսումնական կենտրոն ու պրակտիկ դասերի ընթացքում լինում էր նաև, որ գյուղացիների այգիներից գողություն էինք անում` արժանանալով գյուղացիների հանդիմանանքին, բողոքներին և որպես հետևանք` սպաների կողմից պատժվելուն։ Ոչ առաջին, ոչ էլ երկրորդ դեպքում ես երբեք չեմ մտածել, որ իմ զինծառայության համար այգետերը կամ որևէ այլ ոք ինձ պարտք է։ Ես ունեի պարտավորություն մասնակցելու պետության պաշտպանությանը և իրականացնում էի իմ պարտքը։
     Հիմա տեսնում եմ մարդկանց, որոնք «Ֆեյսբուք»-ի պատերը լցրել են լաց ու կոծով, որ իրենց` Արցախում ծառայության ժամանակ թույլ չէին տալիս նռան կամ խաղողի այգիներից գողություն անել։ Հնարավոր է։ Իմ պատգամավոր եղած ժամանակ ես հաճախ էի լինում Արցախի ՊԲ տարբեր զորամասերում, դիրքերում։ Տարբեր եղանակների զինվորների մոտ թե խաղողի, թե նռան արկղեր եմ տեսել, որ բերում էին ֆերմերները։ Իմ ընկերոջ` Աղդամում գտնվող տնտեսության մոտ էր գտնվում մի փոքրիկ ՀՕՊ ստորաբաժանում և այդ ամբողջ ստորաբաժանումն օգտվում էր ընկերոջս տնտեսության բարիքներից` ձմերուկ, բանջարեղեն, նուռ ու արքայախնձոր (կորոլյոկ)։ Ընկերս դա անում էր սիրով, մեկ այլ ֆերմեր, հնարավոր է, չէր անում։ Ես 90֊ականներին ծառայած տասնյակ տղաներ գիտեմ, որոնք 2010֊ականներին տարբեր երկրներից հաճախ էին գալիս Արցախ` իրենց հրամանատարներին տեսության, ես այսօր էլ ամեն օր հանդիպում եմ մարդկանց, որոնք ծառայել են Արցախում և սիրով են հիշում իրենց ծառայությունը` չնայած դժվարություններին։ Ես չեմ ուզում անդրադառնալ տարբեր օգտատերերի` Արցախի բանակի մասին ատելությամբ լեցուն գրառումներին, որոնց մեծ մասը նույնիսկ Պաշտպանության բանակին չեն վերաբերում, քանզի իրենց կողմից նշվող զորամասերը տարբեր կորպուսների էին պատկանում, ուղղակի զարմանում եմ անտրամաբանական ատելությունից։ Երանի նրանց, ում հոգիները ջերմանում են Արցախը հիշելիս։ Նրանք են մեր հասարակության առողջացման առաջ մղողները»։

Մեկին ձերբակալում են, հարյուրավորներն են մեզ միանում. թափ ենք հավաքում. Ալիկ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեկին ձերբակալում են, հարյուրավորներն են մեզ միանում. թափ ենք հավաքում. Ալիկ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ ձեզ ընտրեն». Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)

«Մարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ ձեզ ընտրեն». Ալիկ Ալեքսանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը համեմատակն տեսանյութեր է հրապարակել Գյումրիում Սամվել Կարապետյանի կազմակերպած համերգներից և այսօր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած «Վարչաբենդ»-ի համերգից։

«Մարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն»,- եզրահանգել է Ալեքսանյանը։

Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)

Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել

Մալայզիայի Սաբահ նահանգում տեղի ունեցած խոշոր հրդեհը ոչնչացրել է 1000 տուն և վիրավորել ավելի քան 9000 մարդու, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը։

Հրդեհն սկսվել է Բորնեո կղզում ապրիլի 19-ի գիշերը։ Այն սկսվել է Սաբահի ջրային գյուղերից մեկում, որտեղ գտնվում են փայտե տներ՝ կառուցված սյուների վրա։ Հաղորդագրության համաձայն՝ այս տարածքում են գտնվում «երկրի ամենաաղքատ համայնքներից մի քանիսը, այդ թվում՝ քաղաքացիություն չունեցող բազմաթիվ անձինք և բնիկ ժողովուրդներ»։

Շրջանի հրշեջ և փրկարարական ծառայության ղեկավար Ջիմի Լագունգի խոսքով՝ ուժեղ քամիները և տների մոտիկությունը հանգեցրել են հրդեհի արագ տարածմանը։

Մահվան դեպքերի մասին հաղորդագրություններ չեն եղել։

Նիկոլ Փաշինյան, Կարապետյանի կազմակերպած տոնը հիշո՞ւմ ես


Նիկոլ Փաշինյան Սամվել Կարապետյանի կողմից կազմակերպված -Գյումրի քաղաքի տոնը հիշում ես, որ քաղաքը այդպես էլ շնորհավորանք չտեսավ քո կողմից…ես հիշում եմ, մենք`…

FT. Թուրքիան առաջ է տանում Հայաստանի տարածքով անցնող «Միջին միջանցքը»՝ որպես Հորմուզի նեղուցի այլընտրանք

Այդ նպատակով թուրքական իշխանությունները վերջերս սկսել են անձնագրային սպասարկման համակարգեր տեղադրել Հայաստանի հետ սահմանին գտնվող «Ալիջան» անցակետում

Ոստիկանությունն անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան


Ոստիկանությունն անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան

Ոստիկանությունն անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան


Ոստիկանությունն անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան

15 անձի տնային կալանք, 2 անձի՝ երկամսյա. Ռուբեն Մխիթարյանը մանրամասներ է ներկայացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

15 անձի տնային կալանք, 2 անձի՝ երկամսյա. Ռուբեն Մխիթարյանը մանրամասներ է ներկայացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում

Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 19-ի երեկոյան և ապրիլի 20-21-ն սպասվում են ինտենսիվ տեղումներ և ամպրոպ:

Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում:

Վեդի և Մարմարիկ գետերի ավազաններում հեղեղումների ռիսկով պայմանավորված՝ ՆԳ նախարարի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։

Փրկարար ծառայությունից խնդրում են ցուցաբերել զգոնություն, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։