Շրջափակումից ի վեր ԱՄՆ-ն շեղել է 28 նավի ուղղություն

Շրջափակումից ի վեր ԱՄՆ-ն շեղել է 28 նավի ուղղություն

ԱՄՆ-ի կողմից Իրանի ռազմածովային շրջափակման մեկնարկից ի վեր ԱՄՆ-ի զինված ուժերը շեղել են Իրանի նավահանգիստներ տանող կամ դրանցից մեկնելու փորձ կատարող 28 նավի ուղղությունը, հաղորդել է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

ԱՄՆ-ն Իրանի ռազմածովային շրջափակումն սկսել է ապրիլի 13-ին: CENTCOM-ը հայտարարել է Իրանի նավահանգիստներ տանող բոլոր նավերի, ինչպես նաև նրա ափերից մեկնելու փորձ կատարող նավերի շարժն արգելափակելու մտադրության մասին:

Ծառահատումներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում․ ավագանու անդամն ահազանգում է

Ծառահատումներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում․ ավագանու անդամն ահազանգում է

Զելենսկին կայցելի՞ Հայաստան․ մանրամասներ Ուկրաինայից

«Հրապարակի» տեղեկություններով՝ մայիսի 4-5-ին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին հնարավոր է նաեւ Երեւան ժամանի Ուկրաինայի նախագ…

Նոր Արեշի տներից մեկում օտարերկրացի տղամարդու դի է հայտնաբերվել

Նոր Արեշի տներից մեկում օտարերկրացի տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր՝ ապրիլի 21-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 12-րդ փողոցի տներից մեկում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ նշված տանը քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դի։

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մահացածը օտարերկրացի է, ում ինքնությունը ճշտվում է։

«Ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնված «Ապրելու երկիր»-ը միացել է մեզ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնված «Ապրելու երկիր»-ը միացել է մեզ»․ Նարեկ Կարապետյան

«Ժամանակն է եկել մեր երկրում փոփոխության, ժամանակն է եկել արդարության վերականգնման, այն արդարության, որ մեր ազգի ուժեղ որդիները պետք է իրենց տեղը զբաղեցնեն մեր երկրի վերակառուցման գործում, չլինեն կալանքի տակ՝ երկու ընկերների ջանքերով, որոնք կալանավորել են մեկը՝ այստեղ, մեկը՝ այնտեղ»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության հրավիրած համագումարի ժամանակ նշել է «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մեր ազգը ունի ընդհանուր նպատակներ և այդ նպատակները կատարելու համար մենք ուրախ ենք միավորվել ամեն անգամ նոր ուժի հետ, այն ուժերի հետ, որոնք պատասխանատու չեն այն վիճակի համար, ինչ այսօր Հայաստանում կա»,- նշել է Կարապետյանը՝ ընդծելով՝ ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնված «Ապրելու երկիր» կուսակցությունը միացել է մեզ։

Ամերիկայի հակասականությունը խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը․ Արաղչի

Ամերիկյան կողմի հակասականությունը խոչընդոտում է, որպեսզի Իրանի հետ հակամարտությունը կարգավորվի դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախա…