Կալուգացի Սամո ձեր թիմը իրապես կարողացել է կառուցել կրկես․ Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում հերթական սուր անդրադարձն է կատարել ընտրակաշառքի գործով ձերբակալված Գոհար Ղումաշյանի («Կալուգացի Սամոյի» թիմակից) պարզաբանումներին։ Պատգամավորի ձևակերպմամբ՝ ընդդիմադիր դաշտում իրական «կրկես» է սկսվել։

Այն բանից հետո, երբ բացահայտվեց, որ վետերան Ռոզալիա Աբգարյանի ծննդյան օրը հունիսի 17-ին է (ընտրություններից 10 օր հետո), ընդդիմադիր թիմը հանդես է եկել նոր, աբսուրդային բացատրությամբ։ Ըստ Ղումաշյանի՝ հեռուստացույցը ոչ թե այս տարվա, այլ նախորդ տարվա հունիսի 7-ի ծննդյան նվերն էր, որը որոշել էին տալ հիմա՝ ապրիլին։

«Ասում է՝ անցած տարվա հունիսի նվերը այս տարի գարնանն էի տալիս։ Ֆանտաստիկ է, ասենք՝ ընդամենը 10 ամիս է անցել, հեչ, հեչ…»,- հեգնել է Ալեքսանյանը։

Պատգամավորը դիմել է անձամբ Սամվել Կարապետյանին՝ նշելով, որ իր քաղաքական թիմը վերածվել է ներկայացումներ տվող խմբի, որն արժանի է միայն ծաղրի։

«Ձեր քաղաքական թիմը իրապես կարողացել է կառուցել կրկես։ Եթե դուք որոշեք ներկայացումներ տալ ձեր իսկ կողմից 15 տարում կառուցած կրկեսի շենքում, այնտեղ ձեր ներկայացմանը ուղղակի անշլագ կլինի»

«Քաղաքացու օրը լինելու է «Խորոված փարթի»՝ հեղափոխության ավանդույթների համաձայն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Քաղաքացու օրը լինելու է «Խորոված փարթի»՝ հեղափոխության ավանդույթների համաձայն»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է․ «Շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին, նշում ենք Քաղաքացու օրը, և այդ օրը ժամը 13:00-ից Ամիրյան փողոցում լինելու է, այսպես ասած, «Խորոված փարթի»՝ հեղափոխության ավանդույթների համաձայն, իսկ երեկոյան՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում մեծ տոնական համերգ է լինելու և, իհարկե, ես էլ այնտեղ եմ լինելու, մասնակցելու եմ և հույս ունեմ նաև բոլորիդ տեսնել այնտեղ:

Շաբաթ օրը կեսօրից մինչև ուշ երեկո՝ Ամիրյան փողոցում և Հանրապետության հրապարակում»

Պահանջում են ԵՄ-ից դադարեցնել Իսրայելի հետ գործակցությունը

Իսպանիան, Իռլանդիան եւ Սլովենիան դիմել են Եվրամիությանը՝ պահանջելով դադարեցնել Իսրայելի հետ համագործակցությունը։ այս մասին հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարար…

Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտությունից տուժած մարդկանց պաշտպանությունը չի ապահովել. Amnesty International

Amnesty International-ն ընդգծում է, որ նրանցից ութը եղել են Լեռնային Ղարաբաղի նախկին դե ֆակտո պաշտոնյաներ…

Վրաստանի կառավարությունը Պետական անվտանգության ծառայության նոր պետ և Ներքին գործերի նոր նախարար է նշանակել

Մամուկա Մդինարաձեն Պետական անվտանգության ծառայությունը ղեկավարում էր 2025 թվականի սեպտեմբերի 3-ից: Գեկա Գելաձեն Ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի մայիսի 28-ից…

Ռուսաստանն արդեն գիտի՝ ինչով կավարտվի Հատուկ ռազմական գործողությունը. Պուտին

Մենք գիտենք՝ ինչով է ամեն ինչ ավարտվելու, սակայն այդ առումով ոչ մի հրապարակային հայտարարություն չենք անի…

Ինչո՞ւ է Հորմուզի նեղուցը կենտրոնական տեղ զբաղեցնելու ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում. CNN

Թեհրանը վճռական է տրամադրված պահպանել որոշակի վերահսկողություն նեղուցի՝ միջազգային ծովային անցման նկատմամբ…

Կոռումպացված է Գլխավոր դատախազությունը. ԹԻՀԿ–ն զեկույց հրապարակեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոռումպացված է Գլխավոր դատախազությունը. ԹԻՀԿ–ն զեկույց հրապարակեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 24-ից ձնհալի ակտիվացումը կարող է առաջացնել գետերի մակարդակի բարձրացում՝ ստեղծելով որոշակի ռիսկեր

Որպես հանրային իրազեկման և վաղ ազդարարման համակարգի առանցքային օղակ՝ կարևորվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի դերը…