ԱՄՆ-ը 38 տարվա մեջ առաջին անգամ տախտակամածային թնդանոթներ է կիրառել Իրանի դեմ. The War Zone

Մարտի ընթացքում իրանական Joshan նավը, արհամարհելով նախազգուշացումները, Harpoon հրթիռ էր արձակել, որն անցել էր թիրախի կողքով: Ամերիկյան ուժերը պատասխանել էին SM-1 և Harpoon հրթիռներով, որից հետո վնասված նավը վերջնականապես շարքից հանվել էր հրետանային կրակով…

««Հեզբոլլահը» Իսրայելի և Լիբանանի ընդհանուր թշնամին է»․ Գիդեոն Սաար

««Հեզբոլլահը» Իսրայելի և Լիբանանի ընդհանուր թշնամին է»․ Գիդեոն Սաար

Իսրայելի Անկախության օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ երկրի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Լիբանանը փաստացի վերահսկվում է Իրանի կողմից՝ «Հեզբոլլահի» միջոցով, ինչը կազմակերպությունը դարձնում է Իսրայելի և Լիբանանի ընդհանուր թշնամին։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։

«Մենք պատմական որոշում ենք կայացրել ավելի քան 40 տարի անց ուղիղ բանակցություններ վարել Լիբանանի հետ։ Ցավոք, Լիբանանը ձախողված պետություն է, երկիր, որը փաստացի վերահսկվում է Իրանի կողմից՝ «Հեզբոլլահի» միջոցով: Դրանից կարելի է գալ այն եզրահանգման, որ «Հեզբոլլահը» Իսրայելի և Լիբանանի ընդհանուր թշնամին է։ Ինչպես այն սպառնում Է Իսրայելի անվտանգությանը, այնպես էլ վնասում է Լիբանանի ինքնիշխանությանը և վտանգում նրա ապագան:

«Մենք Լիբանանի հետ լուրջ խնդիրներ չունենք։ Կան մի շարք փոքր տարաձայնություններ սահմանների դեմարկացիայի շուրջ, որոնք հնարավոր է լուծել։ Երկրների միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտը մեկ այլ գործոն է՝ «Հեզբոլլահը», – նշել է նախարարը։

Մեկնաբանելով Վաշինգթոնում վաղը կայանալիք բանակցությունները՝ Սաարը Բեյրութին կոչ է արել համագործակցել Լիբանանի տարածքում «Հեզբոլլահի» ստեղծած «ահաբեկչական պետության» դեմ:

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին բանակցությունների վերսկսման հնարավորությունը.Tasnim

Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ բանակցություններից հրաժարվելու հարցում անփոփոխ է մնում. ապրիլի 22-ին հաղորդել է Tasnim-ը։

«Մինչ օրս Իրանի՝ բանակցություններին չմասնակցելու դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի կատարվել», – նշել է գործակալությունը։

Հրապարակումը նաև նշել է, որ Իրանը ներկայումս ուրբաթ օրը բանակցություններ վարելու ծրագրեր չունի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ New York Post-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը կարող են բանակցությունների նոր փուլ անցկացնել առաջիկա 36-72 ժամվա ընթացքում։

ՀՀ ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում կիբեռանվտանգության մասնագետների

ՀՀ ԱԱԾ-ում Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնի ստեղծմամբ պայմանավորված՝ կիբեռանվտանգության մասնագետների թիմը բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող աշխատակիցներով համալրելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է դիմումների ընդունելության գործընթաց՝ 2026թ. ապրիլի 22-ից մինչև մայիսի 22-ը: 

ՀՀ ԱԱԾ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնում աշխատանքի անցնելու համար կարող են դիմել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող թեկնածուները, որոնք ունեն տեղեկատվական անվտանգության ոլորտում բարձրագույն կրթություն կամ մասնագիտական գիտելիքներով համապատասխանում են կիբեռանվտանգության ոլորտում CISSP, OSCP, CRISC, CySA+, eCPPT, ISO 27001 LI, CompTIA Security+, CompTIA Pentest+, ISO 27001 Foundation կամ համարժեք հավաստագրային ծրագրերի մակարդակին։

Դիմումները կարող են ներկայացվել ք.Երևան, Նալբանդյան 104 հասցեով կամ ta@sns.am էլեկտրոնային փոստի հասցեով:

6 քաղաքական ուժ արդեն ներկայացրել է հայտը. առաջադրման վերջնաժամկետին մնացել է մեկ օր

Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությանը մասնակցելու հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել Հայաստանի շնորհապետական, «Բոլորին դեմ եմ», «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունները և «Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր» կուսակցությունների «Ուժեղ Հայաստան» դաշինքը: Ավելի վաղ փաստաթղթերը ներկայացրել էին «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Այսպիսով՝ մինչև այս պահը ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել է 6 քաղաքական ուժ՝ 5 կուսակցություն և մեկ դաշինք:

Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զգուշացնում է. 

«Հարգելի՛ կուսակցություններ, դաշինքներ

Ապրիլի 23-ի 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է։ Այս վերջնաժամկետից հետո հայտեր չեն կարող ընդունվել։ Ապրիլի 23-ի 18։00-ն նաև օգտահաշիվ ստանալու դիմումի վերջնաժամկետն է, իսկ ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցության/դաշինքի համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու համար ԿԸՀ հայտ ուղարկելը»։

Կալուգացի Սամոյի եղբորորդին կեղծիք է տարածում. Հայաստանում հողի սեփականատեր կարող է լինել միայն ՀՀ քաղաքացին․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի՝ ադրբեջանցիներին ՀՀ-ում գույք և հող ձեռք բերելու հնարավորություն տալու վերաբերյալ վերջին հայտարարություններին։

Տեսանյութին կից՝ Չախոյանը գրել է․

«Կաշառատուների հերթական սուտը. Հայաստանում հողի սեփականատեր կարող են լինել միայն ՀՀ քաղաքացիները»։

Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել. «Վեոլիա ջուր»

Բյուրեղավան համայնքի խմելու ջրի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ «Վեոլիա ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ «Աբովյանի» լաբորատորիայի կողմից այսօր վաղ առավոտից Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս և Արզնի գյուղերի մի շարք հասցեներից, ինչպես նաև օրվա կարգավորիչ ջրամբարից իրականացվել են խմելու ջրի նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։ 

 

«Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել։

 

Կատարված քիմիական հետազոտությունների` ներառյալ մնացորդային քլորի չափումները ցույց են տվել, որ դրանք նորմայի սահմաններում են, իսկ վարակազերծման աշխատանքներն ընկերության կողմից իրականացվել և իրականացվում են պատշած կերպով»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան՝ ժամը 19:00-20:00-ից սկսած, Բյուրեղավանում եղել են շտապօգնության բազմաթիվ կանչեր: Գանգատները եղել են նույնը՝ փսխումներ, սրտխառնոց, ջերմություն, որոնք երբեմն ուղեկցվել են լուծով: Երեկոյան՝ ժամը 22:00-23:00-ի սահմաններում, նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը հասել է 30-ի, ուստի պատասխանատուներն իրավիճակի մասին հայտնել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն: Այսօր էլ նույն գանգատներով դիմելիությունը պոլիկլինիկա շարունակվում է: 

Տարբեր հասցեներում ջրից նմուշառումներ են արվել: Նախքան նմուշառումների պատասխանը ստանալը Բյուրեղավանի համայնքապետարանը և պոլիկլինիկայի տնօրենը հորդորում են չօգտագործել ջուր կամ այն օգտագործել եռացնելուց հետո:

ՀՎԿԱԿ-ից տեղեկացրել էին, որ հոսպիտալացվել է 11 անձ:

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության 60 կգ քաշային ըմբիշների եզրափակիչում Սուրեն Աղաջանյանը մրցեց Սերբիայի ներկայացուցիչ Գեորգիջ Տիբիլովի հետ: Գոտեմարտն ավարտվեց 2:2 հաշվով (միավորի առավելությունը տրվեց սերբ մարզիկին) և հաղթանակի հասավ Տիբիլովը:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության չեմպիոն էր դարձել Մալխաս Ամոյանը, իսկ Կարեն Ասլանյանը նվաճել էր բրոնզե մեդալ:

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության 60 կգ քաշային ըմբիշների եզրափակիչում Սուրեն Աղաջանյանը մրցեց Սերբիայի ներկայացուցիչ Գեորգիջ Տիբիլովի հետ: Գոտեմարտն ավարտվեց 2:2 հաշվով (միավորի առավելությունը տրվեց սերբ մարզիկին) և հաղթանակի հասավ Տիբիլովը:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության չեմպիոն էր դարձել Մալխաս Ամոյանը, իսկ Կարեն Ասլանյանը նվաճել էր բրոնզե մեդալ:

Սուրեն Պապիկյանը Վրաստանի ՊՆ նախարարի հետ երեկոյան զբոսանքի է դուրս եկել ու լուսանկար հրապարակել

Հայաստանի Հանրապետության ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը երեկոյան զբոսանքի է դուրս եկել Վրաստանի ՊՆ նախարար Իրակլի Չիկովանիի հետ ու լուսանկար հրապարակել։

«Երեկոյան զբոսանք Թբիլիսիում ընկերոջս՝ Իրակլի Չիկովանիի հետ», – գրել է Սուրեն Պապիկյանը

Նշենք, որ Պապիկյանը ապրիլի 21–ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան։