Սուրեն Պապիկյանը Վրաստանի ՊՆ նախարարի հետ երեկոյան զբոսանքի է դուրս եկել ու լուսանկար հրապարակել

Հայաստանի Հանրապետության ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը երեկոյան զբոսանքի է դուրս եկել Վրաստանի ՊՆ նախարար Իրակլի Չիկովանիի հետ ու լուսանկար հրապարակել։

«Երեկոյան զբոսանք Թբիլիսիում ընկերոջս՝ Իրակլի Չիկովանիի հետ», – գրել է Սուրեն Պապիկյանը

Նշենք, որ Պապիկյանը ապրիլի 21–ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան։

Ապրիլի 24-ին անվճար երթուղիներ կգործեն դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կապակցությամբ՝ ապրիլի 24-ին ժամը 8:30-22:00-ը կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից։ 

Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

Փոխադրումը իրականացվելու է հետևյալ երթուղիներով․

հ.1 եթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան:

Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փողոց – «Հրազդան» մարզադաշտ:

Հ. 2 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճուղի- Լենինգրադյան – Կիևյան փողոցներ – մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:

Հետադարձը՝ նույն ուղեգծով:

Պետեր Մադյարը կստանձնի Հունգարիայի վարչապետի պաշտոնը մայիսի 9-ին

Հունգարիայի ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը մայիսի 9-ին երդում կտա որպես երկրի վարչապետ։ Այս մասին Մադյարը հայտնել է սոցիալական ցանցերի իր էջում։

«Մայիսի 9-ի կեսօրին, վարչապետի պաշտոնական երդմնակալությունից հետո, մենք Բուդապեշտում տոնական միջոցառում կանցկացնենք», — գրել է նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին կայացած ընտրություններում ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը խորհրդարանի 199 տեղերից ստացել է 141-ը, իսկ իշխող «Ֆիդես» կուսակցությունը պարտություն է կրել՝ ստանալով ընդամենը 52 տեղ։

Կալուգացի Սամոյի հանրահավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, տելեգրամյան ալիքներում նոր ձայնագրություն է տարածվել, որում կարծես երկու անձինք քննարկում են Սամվել Կարապետյանի համար կազմակերպվող հանրահավաք գնալու համար սնունդով ապահովելու հարցերը: 

Ըստ խոսակցության՝ այն ներառում է 2 կարկանդակ (պերաշկի) և մեկ շիշ Կոկա-Կոլա կամ ջուր, 3000 դրամ (հավանաբար յուրաքանչյուր անձին):

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳՆ-ից հայտնեցին, որ քրեական ոստիկանության ծառայողները հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալել են մեկ անձի։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Քննչական կոմիտե։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շրջադարձային կլինի ողջ աշխարհի համար. Լատվիայի նախագահ

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կդառնա շրջադարձային իրադարձություն ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի համար։ Այս մասին Ռինկևիչսը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո տրված մամուլի հայտարարության մեջ։

«Պարոն նախագահ, ես շնորհավորում եմ Ձեզ և Ադրբեջանի ժողովրդին արդեն իսկ նախաստորագրված խաղաղության պայմանագրի կապակցությամբ։ Մենք հույս ունենք, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մոտ ժամանակներս։ Դա կդառնա կարևոր իրադարձություն ոչ միայն տարածաշրջանի անվտանգության, այլև ամբողջ աշխարհի համար», — նշել է նա։

Լատվիայի նախագահն ընդգծել է նաև Ադրբեջանի դերը Տրանսկասպյան տրանսպորտային և էներգետիկ միջանցքներում՝ այն անվանելով ռազմավարական կարևոր հարց ինչպես Լատվիայի, այնպես էլ Եվրոպական Միության համար։

Գոհար Աշոտովնան հիմարի՞, թե՞ «շլանգի» տեղ է դնում իրեն, հանրությանն ու իրավապահներին

Ամենայն հարգանքով բոլոր կերակրող կանանց, հայրենական
պատերազմի վետերանների, վաստակավոր ուսուցիչների, հանրապետության բոլոր Գոհարների
ու Ռոզալիաների հանդեպ ու հարգելով նրանց անմեղության կանխավարկածը՝ ուզում ենք մի
դիտարկում անել՝ տիկնա՛յք սիրասուն, հատկապես՝ Գոհարներ, եթե որոշել եք ինչ-որ
մեկի ծննդյան տոնի առթիվ նվեր մատուցել, դիցուք՝ «միքսեր», «բլենդեր», «էպիլյատոր»,
«տելեվիզոր», փող կամ էլ՝ «Պոլե չուդեսի» Յակուբովիչի պես՝ «ավտամաբիլ», ապա
նվիրելիքը մատուցեք ճիշտ ժամանակին, ցանկալի է՝ հոբելյարի ծննդյան օրը, քարը
տրաքի՝ մի քանի օր ուշացումով, բայց ո՛չ երբեք 9 ամիս անց։ Մարդ ես, կարող է
պատահի՝ ձեր բարեգործական ժեստը՝ ուշացած նվերը նվիրելու ժամկետը համընկնի
նախընտրական շրջանի հետ, երբ օրենքով արգելված է բարեգործությունը՝ դրանից բխող
քրեա-իրավական հետևանքներով։   

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար
Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի վերաբերյալ հարուցված քրեական հետապնդմանը, վստահ
ենք, մեր հետևորդները տեղյակ են։ Լսել են Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած
ձայնագրությունը, որից ակնհայտ է դառնում, որ Գոհար Աշոտովնա Ղումաշյանը հեռախոսազանգի
միջոցով գումար է խոստանում ինչ-որ քաղաքացու՝ նրա կողմից ակնկալված «տելեվիզորի»
փոխարեն։ Հետո շնորհակալական զանգ է ստանում քաղաքացու կողմից՝  ստանալիքը ստացած լինելու համար։ Մեկ այլ՝ Մարգահովիտում
200 աշխատատեղով կարի ֆաբրիկա ունեցող քաղաքացու էլ, որը ակնկալում է «զակազներ» ստանալ,
ի պատասխան՝ տիկին Ղումաշյանը առաջարկում է քաղաքացու կոնտակտը փոխանցել իր
աշխատակցին, որը զբաղվում է այդ թեմայով՝ խոստանալով՝  ինքը կզանգահարի, տեղում կգնահատեն արտադրամասը,
հնարավորությունները կհասկանան ու կհամագործակցեն։

Ինչո՞ւ ենք այս աղմկահարույց ինցիդենտի մանրամասներին
նորից անդրադառնում, քանի որ Գոհար Ղումաշյանը երեկ ԶԼՄ-ներից մեկի հետ
հարցազրույցում փորձում էր «սվաղել» իրեն վերագրվող արարքը՝ ընդհուպ զավեշտի
հասցնող պարզաբանումներ տալով։
Իսկ ինչ էր ասում Գոհար Աշոտովնան աղմուկ հանած
ձայնագրության մեջ։ Դե, տնավարի խոսակցություն ունենալով «տելեվիզորը» փողով փոխարինելու
մասին՝ վերջում խնդրում էր, որ փողը «ստացողը»՝ պարզվեց Ռոզալիա Աբգարյանը,
«ստե-ընդե չասի հանկարծ»։

«Ստե-ընդե չասի հանկա՞րծ»։ Ինչո՞ւ։
Եթե տիկին Ղումաշյանը իր խոստացած, բայց ուշացած նվերն էր նվիրում տիկին
Ռոզալիային, ապա ինչո՞ւ էր ուզում, որ այդ նվերը գաղտնի, ծածուկ մնա, դրա մասին «ստե-ընդե
չասվի հանկարծ»։ Արդյոք ա՞յն պատճառով, որ, այո՛, տիկին Ղումաշյանը գիտակցում էր,
որ օրենքով արգելված գործողություն է անում, խախտում է բարեգործության արգելքի
մասին օրենքի կարգավորումը, հետևապես չի ուզում, որ «կոլխոզում» այդ մասին իմանան։

Ոչ մի քննադատության չի դիմանում
տիկին Ղումաշյանի այն դիտարկումը, թե հունիսի 17-ին՝ Ռոզալիա Աբգարյանի տարեդարձի
օրը, չի կարողացել նվերը մատուցել, քանի որ այդ օրը եղել է Սամվել Կարապետյանի տան
բակում, դրանից հետո էլ՝ 2026-ի փետրվարին, երեխա է ունեցել, նրա խնամքով է զբաղվել
ու այդ հանգամանքի բերումով  չի կարողացել
ուշացած նվերը փոխանցել, բերել-հասցրել է մինչև նախընտրական շրջան։  Նկատենք՝ տիկին Ղումաշյանը, չնայած քաղաքական
ու հասարակական զբաղվածությանը, հունիսից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում մի
քանի պատեհ առիթ է ունեցել ուշացած նվերը վաստակավոր մանկավարժին փոխանցելու համար,
ասենք՝ դա կարող էր անել  «Գիտելիքի օրը»՝
սեպտեմբերի 1-ին, Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, ուսուցչի օրը՝ հոկտեմբերի
5-ին, կամ, վերջիվերջո, Ամանորին, Սուրբ ծննդյան տոնին և նույնիսկ բանակի օրը՝
հունվարի 28-ին։ Ինչ արած, հարմար չի գտել, չի նվիրել։

«Ուժեղ Հայաստան»-ում, ինչպես երևում
է, ուժեղ են երկու հարցում՝ ենթադրյալ հանցանքը կատարել-բռնվելուց հետո ինքզինքը ռետինե
խողովակի՝ «շլանգի» տեղ դնելու,  հանրությանն ու քննչական մարմիններին էլ՝ ապուշի
տեղ դնելու։

Ի դեպ, ՌԴ-ում դպրոցն ավարտած,  Հայաստանի հայ-ռուսական համալսարանի միջազգային
հարաբերությունների ֆակուլտետը, նույն համալսարանի ասպիրանտուրան  ավարտած Գոհար Ղումաշյանը «Դիվանագիտական արարողակարգ
ու էթիկետ» է դասավանդել նույն համալսարանում։  Ուզում ենք հասկանալ՝ մասնավորապես հանրությանն
ու իրավապահներին հիմարի, ինչպես ասվում է մեկ այլ գործով գաղտնալսման մեջ՝ «խորը
անասունի» տեղ դնելն ու «ֆռացնել» փորձելը էթիկետի, այդ թվում՝ դիվանագիտական, ո՞ր
կանոնով է նախատեսվում, ու էդպես էլ գլխի չենք ընկնում։ Բայց խնդրում ենք, էլի, այս
մասին հանկարծ ստե-ընդե, հատկապես կոլխոզներում, սովխոզներում չասեք։ 

Հեղինե Մանուկյան  

Փրկարարները 230 մետր խորությամբ ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու

Ապրիլի 22-ին՝ ժամը 12։38-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավանի բուժական կենտրոններից մեկի տարածքը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով ստորգետնյա հորանում մնացել են աշխատակիցներ և բուժառուներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ ստորգետնյա հորանում՝ մոտ 230 մետր խորության վրա, գտնվում են 46 քաղաքացիներ։

Փրկարարները գործարկված գեներատորի միջոցով հորանի վերելակով բոլոր 46 քաղաքացիներին հաջողությամբ դուրս են բերել։

Ուկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել իրանական ԱԹՍ-ների դեմ պայքարի տեխնոլոգիաներ. Reuters

ԱՄՆ-ը սկսել է կիրառել ուկրաինական տեխնոլոգիաները իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում՝ Սաուդյան Արաբիայի առանցքային ավիաբազաներից մեկում։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությանը, խոսքը Sky Map կառավարման համակարգի մասին է, որը տեղակայվել է «Փրինս Սուլթան» (Prince Sultan) բազայում։

Գործակալությունը նշում է, որ ուկրաինացի զինվորականները ժամանել են բազա՝ ամերիկացի գործընկերներին համակարգի հետ աշխատելու հմտությունները փոխանցելու համար։ Այն օգտագործվում է թշնամու անօդաչուների, այդ թվում՝ իրանական Shahed-ների հայտնաբերման և որսիչ-դրոնների միջոցով պատասխան գործողությունների համակարգման համար։

Հատկանշական է, որ մեկ ամիս առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ մերժել էր Վլադիմիր Զելենսկու՝ իրանական դրոնների դեմ պայքարում օգնելու առաջարկը՝ հայտարարելով, որ նման օգնության կարիք չկա։ Սակայն Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր «Փրինս Սուլթան» բազան բազմիցս ենթարկվել է հարվածների, որոնց հետևանքով ոչնչացվել է E-3 AWACS հեռահար հետախուզական ինքնաթիռ և վնասվել են KC-135 լիցքավորող ինքնաթիռներ։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին ձեռք բերված հրադադարի ժամկետը լրացել էր ապրիլի 22-ի գիշերը, սակայն Թրամփը հայտարարեց հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին։ Չնայած դրան, բանակցային գործընթացը մնում է փակուղում. Իրանը հրաժարվել է պատվիրակություն ուղարկել Պակիստան՝ Հորմուզի նեղուցի շուրջ առկա տարաձայնությունների պատճառով։