Ուկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել իրանական ԱԹՍ-ների դեմ պայքարի տեխնոլոգիաներ. Reuters

ԱՄՆ-ը սկսել է կիրառել ուկրաինական տեխնոլոգիաները իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում՝ Սաուդյան Արաբիայի առանցքային ավիաբազաներից մեկում։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությանը, խոսքը Sky Map կառավարման համակարգի մասին է, որը տեղակայվել է «Փրինս Սուլթան» (Prince Sultan) բազայում։

Գործակալությունը նշում է, որ ուկրաինացի զինվորականները ժամանել են բազա՝ ամերիկացի գործընկերներին համակարգի հետ աշխատելու հմտությունները փոխանցելու համար։ Այն օգտագործվում է թշնամու անօդաչուների, այդ թվում՝ իրանական Shahed-ների հայտնաբերման և որսիչ-դրոնների միջոցով պատասխան գործողությունների համակարգման համար։

Հատկանշական է, որ մեկ ամիս առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ մերժել էր Վլադիմիր Զելենսկու՝ իրանական դրոնների դեմ պայքարում օգնելու առաջարկը՝ հայտարարելով, որ նման օգնության կարիք չկա։ Սակայն Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր «Փրինս Սուլթան» բազան բազմիցս ենթարկվել է հարվածների, որոնց հետևանքով ոչնչացվել է E-3 AWACS հեռահար հետախուզական ինքնաթիռ և վնասվել են KC-135 լիցքավորող ինքնաթիռներ։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին ձեռք բերված հրադադարի ժամկետը լրացել էր ապրիլի 22-ի գիշերը, սակայն Թրամփը հայտարարեց հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին։ Չնայած դրան, բանակցային գործընթացը մնում է փակուղում. Իրանը հրաժարվել է պատվիրակություն ուղարկել Պակիստան՝ Հորմուզի նեղուցի շուրջ առկա տարաձայնությունների պատճառով։

«Վեոլիա ջուր»–ը պնդում է՝ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել

«Վեոլիա ջուր»–ը պնդում է՝ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել

«Արամ MP3-ն, Իվետա Մուկուչյանը, Գարիկ Պապոյանը, Էրիկ Կարապետյանը քարոզչություն են իրականացնում իշխանության օգտին». Էլիզաբեթ Պետրոսյան (տեսանյութ)

«Արամ MP3-ն, Իվետա Մուկուչյանը, Գարիկ Պապոյանը, Էրիկ Կարապետյանը քարոզչություն են իրականացնում իշխանության օգտին». Էլիզաբեթ Պետրոսյան

Լրագրող Էլիզաբեթ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Արամ MP3, Իվետա Մուկուչյան, Գարիկ Պապոյան, Էրիկ Կարապետյան՝ արտիստներ, որոնք բացահայտ կամ անուղղակի քարոզչություն են իրականացնում գործող իշխանության օգտին։ Պետական կամ իշխանության նախաձեռնած բոլոր միջոցառումներին հենց նրանք են ելույթ ունենում:
     Քչերն ուշադրություն դարձրին, որ Գյումրիում տապալված վարչաբենդի գլխավոր աշխուժակը հենց Արամ MP3-ն էր։ Իսկ Իվետա Մուկուչյանը հայտարարեց, որ երջանիկ է, որ հենց իրեն են ընտրել ՔՊ-ականների քաղաքական խրախճանքում ելույթ ունենալու համար։
     Տիկնայք և պարոնայք արտիստներ, ուզում եմ նաև ասել՝ նման աջակցությունը, բացի մեդիա ազդեցությունից, իր հետևից բերում է պատասխանատվության երկար շղթա։ Քաղաքական պատասխանատվության։

Հայ-թուրքական հարաբերությունները 35 տարվա ընթացքում եղել են նախապայմանների պատմություն․ Արսեն Գասպարյան

Հայաստանի և Թուրքիայի միջև վերջին մոտ 35 տարիների ընթացքում իրական հարաբերություններ չեն ձևավորվել, այլ ընթացել է երկխոսություն, որը պարբերաբար ընդհատվել է և մշտապես ուղեկցվել նախապայմաններով․ Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամում «Հայ-թուրքական հարաբերություններ․ ի՞նչ է պետք իմանալ այսօր» թեմայով դասախոսություն-քննարկման ժամանակ ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանը։

«Ես կխուսափեմ «հարաբերություններ» բառից, որովհետև, իմ կարծիքով, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ չեն եղել։ Ավելի ճիշտ է խոսել 35 տարվա երկխոսության մասին, որը կարելի է անվանել նաև նախապայմանների պատմություն», – նշեց Գասպարյանը։

Նրա խոսքով՝ տարբեր փուլերում Թուրքիայի կողմից առաջադրված նախապայմանները փոփոխվել են, սակայն դրանց տրամաբանությունը մնացել է նույնը։ Նա հիշեցրեց, որ դեռևս 1990-ականներից Թուրքիան տարբեր ձևերով նախապայմաններ է ներկայացրել՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման համար։

Արսեն Գասպարյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունների մեծ մասը չի կարողացել ապահովել Թուրքիայի չեզոքությունը տարածաշրջանային գործընթացներում՝ բացառությամբ որոշ ժամանակաշրջանների։ Նրա գնահատմամբ՝ Արցախյան երկրորդ պատերազմը հստակ ցույց տվեց Թուրքիայի ներգրավվածությունը հակամարտությունում։

«Թուրքիան այդ պատերազմի կողմ էր և ցուցաբերել է բազմակողմանի աջակցություն Ադրբեջանին՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական մակարդակներում», – ասաց նա։

Գասպարյանի խոսքով՝ Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում սկսվել է փուլային գործընթաց, որը նա բնութագրում է որպես ռազմական, ապա քաղաքական և հետագայում` տնտեսական էքսպանսիայի տրամաբանություն։

Նա նշեց, որ ռազմական էքսպանսիայի օրինակներ կարելի է դիտարկել Հյուսիսային Սիրիայի և Իրաքի հատվածներում, որտեղ, ըստ նրա, Թուրքիան ունի զգալի ազդեցություն, իսկ որոշ տարածքներում նույնիսկ կիրառվում է թուրքական լիրան։

Արսեն Գասպարյանն անդրադարձավ նաև Կիպրոսի հարցին՝ հիշեցնելով 1974 թվականի իրադարձությունները և նշելով, որ միջազգային հանրության արձագանքն այդ գործընթացներին սահմանափակ է եղել։

Նրա խոսքով՝ Կիպրոսի օրինակն ու տարածաշրջանային այլ զարգացումները պետք է դիտարկել որպես նախազգուշացում, քանի որ ռազմական գործողություններին սովորաբար հաջորդում է քաղաքական և տնտեսական ազդեցության ընդլայնումը։

«Այս փորձը ցույց է տալիս, որ ռազմական գործողություններից հետո սկսվում է քաղաքական ազդեցության ամրապնդում, իսկ այնուհետև՝ տնտեսական էքսպանսիա»,- ընդգծեց նա։

Գասպարյանը նշեց, որ հայ–թուրքական երկխոսության ցանկացած հնարավոր զարգացում պետք է դիտարկել այս բազմաշերտ գործընթացների համատեքստում՝ հաշվի առնելով նաև Թուրքիայի երկարաժամկետ քաղաքական և տնտեսական ռազմավարությունները։

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը


Տեր Արիստակես քահանա Հովհաննիսյանը գրում է․ «Հայրենակործան, վիշտ ու ավեր բերող, ազգը պառակտող վարչապետն իր հերթական տգիտությունը երեկ ցուցադրեց՝ ասելով, թե «…

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը՝ ձերբակալության, ահաբեկչության և տարածաշրջանային հակամարտության սրման զգալի ռիսկերի պատճառով

Քանի որ Իրանում անմիջական հյուպատոսական ծառայություններ չկան, քաղաքացիները պետք է մեկնեն բաց առևտրային օդային կամ ցամաքային սահմաններով (Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան) և չպետք է մեկնեն Աֆղանստան կամ Իրաք. ասվում է հայտարարության մեջ։