Իրանը վճռական է տրամադրված և չի ընկրկելու․ ԱԳՆ-ի արձագանքը


Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային, մեկնաբանելով Պակիստանի կողմից Միացյալ Նահանգների հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու նախաձեռնությու…

Բա ի՞նչ անեմ, ու՞ր գնամ,Ղարաբա՞ղ. Սերժ Սարգսյանը՝ իր ներկայության հետ չհաշտվողների մասին հարցին ի պատասխան

Նշենք, որ այս պահին Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է ՀՀ երրորդ նախագահի գործով դատական նիստը…

Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեին։

Հանդիպմանը քննարկվել են հուլիսի 7-8-ը նախատեսված ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և այլ տարածաշրջանային հարցեր։

Մոտ մեկ ժամ տևած հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

Nissan Tiida-ն Փարաքարի դպրոցի մոտ կոտրել է ցուցանակն ու գլխիվայր հայտնվել դպրոցի ճաղավանդակների մոտ

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ…

Բյուրեղավանում մեկ օրում գրանցվել է մոտ 30 կանչ․ 8 հոգի հոսպիտալացվել է (տեսանյութ)

Բյուրեղավանում մեկ օրում գրանցվել է մոտ 30 կանչ․ 8 հոգի հոսպիտալացվել է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բյուրեղավանում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ դիմել են շտապօգնության ծառայություն՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում գանգատներով։

Իրավիճակի վերաբերյալ պարզաբանում է տարածել Բյուրեղավանի համայնքապետարանը և քաղաքային պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար Արմեն Վարդումյանը։

«Երեկ երեկոյան՝ ժամը 7-8-ից սկսած, եղել են շտապօգնության բազմաթիվ կանչեր: Գանգատները նույնը՝ փսխում, սրտխառնոց, ջերմություն, որոնք երբեմն ուղեկցվել են լուծով: Ուշ երեկոյան նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը շատացել է՝ ունեցել ենք մոտ 30 կանչ, իրավիճակի մասին հայտնել ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն: Ամբողջ գիշեր շարունակվել են կանչերը:

Բոլոր կազմակերպությունները տեղեկացված են՝ «Վեոլիա ջուր», Արտակարգ իրավիճակների վարչություն։ ՀՎԿԱԿ-ի ծառայությունն առավոտից այստեղ է եղել, տարբեր հասցեներում ջրից նմուշառումներ են արվել․ սպասում ենք պատասխանի:

Նույն գանգատներով դիմելիությունը պոլիկլինիկա շարունակվում է, կան նաև հոսպիտալացվածներ։

Մենք մեր պարտքը համարեցինք բնակչությանը տեղյակ պահել, որ այսպիսի խնդիր կա: Խորհուրդ ենք տվել ջրից կա՛մ չօգտվել, կա՛մ օգտագործել եռացրած»,- հրապարակած տեսանյությում մանրամասնում է Բյուրեղավանի պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար Արմեն Վարդումյանը:

Ռուսական նավթի մատակարարումները Հունգարիա վերսկսվել են «Դրուժբա» խողովակաշարով

Բոկան ընդգծել է, որ «Դրուժբա» նավթամուղի անխափան աշխատանքը ռազմավարական նշանակություն ունի Հունգարիայի համար․․․

Իսրայելն օգնեց Բաքվին օկուպացնել Արցախը․ Իրանում տարակուսած են ՀՀ ԱԳՆ-ի շնորհավորանքից


ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը չի վրիպել իրանցիների ուշադրությունից։ Դրան անդրադարձել է միջազգային հարաբերությունների փորձագետ, Թեհրանի հա…

Դելֆիում ԱԽ քարտուղարը Մոլդովայի իր գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Զրուցակցիս հետ քննարկել ենք Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդգրկող հարցեր՝ նախանշելով հետագա համագործակցության հնարավոր…

Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ

Դեպքի փաստով քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք…

Զրո մտահոգություն․ «Ուժեղ Հայաստան»-ում մեկնաբանել են իրենց քաղաքական ուժի գրանցումը մերժելու սպառնալիքը

Իրավական առումով ունեմ և ունենք զրո մտահոգություն․․․