Պատանիներն առաջին մեդալներն են նվաճել սամբոյի Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 21-ից 23-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի պատանիների ու երիտասարդների առաջնության մրցումային առաջին օրը մեդալաշատ է եղել Հայաստանի հավաքականի համար։

 

Հայաստանի հավաքականը նվաճել է Եվրոպայի առաջնության 4 բրոնզե և 2 արծաթե մեդալ։

 

Մեդալակիրներն են՝

 

Դավոյան Սևակ -53 կգ՝ բրոնզ

Սիմոնյան Նարեկ-58 կգ՝ բրոնզ

Ումուրշատյան Հակոբ-64 կգ՝ բրոնզ

Շատվերյան Գոռ-71 կգ՝ արծաթ

Մուրադյան Գոռ-79 կգ՝ արծաթ

Բաբայան Գոգա-88 կգ՝ բրոնզ

«Մի րոպե, վրա մի տվեք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Մի րոպե, վրա մի տվեք»․ Նիկոլ Փաշինյան

«Ամեն ինչ տեղը տեղին է։ Մի քիչ էլ որ գույքով համալրվենք, ավելի լավ կլինի»,- Թալին համայնքի Արագածավան բնակավայրի թիվ 1 նորակառույց դպրոցում ասաց ֆիզկուլտուրայի ուսուցիչը։ «Էդ ի՞նչ գույք ա, որ չունեք, ասեք, ի՞նչ չունեք»,- արձագանքեց Փաշինյանը։ «Ամեն ինչ նորմալ է»,- միջամտեցին հավաքվածները։ Վարչապետն ասաց․ «Մի րոպե, վրա մի տվեք»։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչը նշեց, որ իր ասածը սպորտլանդիային էր վերաբերվում։

Իսրայելի բանակի կողմից ձերբակալված Պատրիկ Բաքարյանը նախագահական պահակախմբի մեջ էր ծառայում. Շահան Գանտահարյան

Ինչ վերաբերում է լիբանանյան «Ալ Մարկազիա» լրատվամիջոցի տեղեկությանը, որ…

Mercedes ներկայացրել է ամբողջովին էլեկտրական C-Class

Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է իր առաջին ամբողջությամբ էլեկտրական C-Class-ը, որը բնութագրվում է որպես ամենա«խելացի» մոդելներից մեկը բրենդի պատմության մեջ։

Նոր մոդելը համալրված է արհեստական բանականության ծառայություններով՝

Սրահում տեղադրված է ամբողջ լայնքով թվային վահանակ, որը միավորում է կառավարումը և ինֆոտեյնմենթ համակարգը։

Հզորություն և դինամիկա

C 400 4MATIC տարբերակը՝

  • զարգացնում է մինչև 483 ձիաուժ,
  • արագանում է 0–100 կմ/ժ ընդամենը 4 վայրկյանում,
  • ունի մինչև 760 կմ ընթացքի պաշար։

Հիմնական առանձնահատկություններ

Մեքենան առաջարկում է՝

  • վերականգնողական արգելակում (էներգիայի վերականգնում),
  • հետին ղեկային անիվներ (ավելացված մանևրելիություն),
  • ադապտիվ կախոց՝ հարմարավետության և կայունության համար։

Էլեկտրական ավտոմոբիլների շուկայում մրցակցությունը սրվում է, և արտադրողները փորձում են համատեղել բարձր հզորությունը, մեծ ընթացքի պաշարը և AI-հնարավորությունները՝ ստեղծելով ավելի խելացի և արդյունավետ մեքենաներ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ դե-ֆակտո խաղաղություն է տիրում․ Ալիև

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների փոխադարձ այցերը նպաստում են «իրավիճակի առողջացմանը»․․․

Լսումներ, թե՞ բողոքի ակցիա․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ 44-օրյա պատերազմում անհայտ կորածների հարազատները դիմել են ընդդիմադիրներին՝ ԱԺ-ում լսումներ կազմակերպելու խնդրանքով, որ պահանջեն պատկան մարմիններից՝ հրապարակել 44-օրյա պատերազմի զեկույցը։

Եվ քանի որ 2 խմբակցությունն էլ սպառել են ԱԺ կանոնակարգով մեկ կիսամյակում մեկ անգամ լսումներ հրավիրելու իրավունքը, եւ դա կարող է անել մշտական հանձնաժողովը, ապա կազմակերպչական հարցերն իր վրա է վերցրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Թագուհի Թովմասյանը։

Սակայն երեկ խորհրդարանը մերժել է նրա հայտը՝ ԱԺ նիստերի մեծ դահլիճում լսումներ անցկացնելու մասին, առաջարկել է ավելի փոքր՝ 334 սենյակը։ Թե ինչու են մերժել, երեկ ԱԺ աշխատակազմից չհաջողվեց պարզաբանում ստանալ, սակայն ծնողներն էլ համաձայն չեն փոքր դահլիճին, քանի որ 181 հոգով են ուզում գալ։

Տեղեկացանք նաեւ, որ պաշտոնատար անձինք՝ գլխավոր դատախազ, ՔԿ ղեկավար եւ այլք, մերժել են լսումներին մասնակցելու հրավերը` այլեւս ասելիք չունեն այս մարդկանց: Իշխանությունն էլ խուսափում է նախընտրական շրջանում քննարկել պատերազմի թեման։

Այսօր առավոտյան անհայտ կորածների ծնողներն ու հարազատները կհավաքվեն խորհրդարանի դիմաց, եթե ԱԺ աշխատակազմը կրկին մերժի լսումները նիստերի դահլիճում անցկացնելու առաջարկը, ապա մտադիր են բողոքի ակցիա իրականացնել։

Հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Մեր տեղեկություններով, ՌԴ իշխանությունները փակել են Վիկտոր Սողոմոնյանի` Հայերի միության նախագահ դառնալու թեման:

Պաշտոնական բացատրությունը եղել է այն, որ «քաղաքական հայացքներ ունեցող անձ չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել»` ապաքաղաքական անձ պետք է լինի հաջորդ նախագահը, որ բոլոր թիմերի ու խմբավորումների հետ կարողանա աշխատել:

Մեզ հասած տեղեկություններով, այս հարցում ակտիվություն է ցուցաբերում Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը, ով իր թեկնածուն ունի եւ ուզում է նրան նստեցնել Արա Աբրահամյանի աթոռին: Ապրիլի 24-ին Եզրաս սրբազանը մեծ միջոցառում է նախաձեռնել` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, ըստ լուրերի` այդ օրը պետք է ներկայացնի իր թեկնածուին:

Իրանի «կարմիր գծերը», Խամենեիի «կանաչ լույսը»․ ինտրիգը պահպանվում է


Թեհրանը պատրաստ է բանակցությունների, բայց միայն այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները վերացնի Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Այս մասին, ըստ իրանական լրատվամի…

ՀՀ իշխանությունը ապրում է այլ իրականության մեջ․ Էհսան Մովահեդիանը՝ Իսրայելի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարության մասին

ՀՀ իշխանությունը ապրում է այլ իրականության մեջ. ասել է Միջազգային հարաբերությունների իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանը՝ արձագանքելով Իսրայելի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարությանը։

«Երևանը, Իսրայելի անկախության օրվա կապակցությամբ, իր պատրաստակամությունն էր հայտնել ընդլայնել կապերը և փնտրել համագործակցության նոր հնարավորություններ Թել Ավիվի հետ։

Ի՜նչ դառը հեգնանք։ Մինչ ամբողջ աշխարհը դատապարտում է Իսրայելի հանցագործությունները, ՀՀ կառավարությունն ապրում է այլ իրականության մեջ… Այս շնորհավորանքը հնչում է Երուսաղեմի հայկական թաղամասում սեփականության հետ կապված խնդիրների, այն զավթելու փորձերի և հայ հոգևորականության նկատմամբ արմատական հրեաների ագրեսիվ վերաբերմունքի ֆոնին», – գրել է նա Telegram-ի իր ալիքում։