Երևանում սվտոբուսի վարորդի նկատմամբ բռնություն է գործադրվել. կա ձերբակալված


Ավտո


Երևանում բռնություն է գործադրվել ավտոբուսի վարորդի նկատմամբ:

ՆԳՆ ոստիկանությունից 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են, որ ՆԳՆ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել են 55-ամյա տղամարդու։

Նա ներկայացվել է նախաքննական մարմին։



Հաղորդվում է Լիբանանի հարավում ատ-Տիրիի շրջանին հասցված իսրայելական երկրորդ հարվածի մասին

Կարմիր խաչը և լիբանանյան բանակը չեն կարողանում հասնել այդ շրջան, քանի որ այն, ըստ հաղորդումների, իսրայելական ուժերը շրջափակել են..

Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


Հայաստան


Երևանր քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կապակցությամբ ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-22:00-ը, կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից, հետևյալ երթուղիներով՝

հ.1 երթուղի  – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: 

Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փողոց – «Հրազդան» մարզադաշտ:

հ. 2 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճուղի – Քըրքորյան (նախկին Լենինգրադյան) – Կիևյան փողոցներ – մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:

Հետադարձը՝ նույն ուղեգծով:



Հերթական դեպքը. Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից

Նախօրեին՝ ապրիլի 21–ին, Երևանում ավտոբուսի վարորդի նկատմամբ բռնության…

ԱՍՀ նախարարը և J-PAL-ի եվրոպական մասնաճյուղի տնօրենը քննարկել են համագործակցության հարցեր


Աշխարհ


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին կից գործող Abdul Latif Jameel Poverty Action Lab (J-PAL) հետազոտական կենտրոնի եվրոպական մասնաճյուղի տնօրեն Կիլիան Նոլանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության, այդ թվում՝ հետազոտությունների, կրթական և վերապատրաստման ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Նախարար Թորոսյանը ներկայացրել է ոլորտային առաջնահերթությունները՝ անդրադառնալով սոցիալական ծառայությունների թվայնացման, զբաղվածության ապահովման և աշխատանք փնտրող անձանց մասնագիտական հմտությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նախարարը նշել է, որ Միասնական սոցիալական ծառայությունում գրանցված աշխատանք փնտրող անձանց համար առաջիկայում նախատեսվում է թվային գրագիտության լայնածավալ ծրագիր իրականացնել, որը հնարավորություն կստեղծի նպաստել նրանց աշխատաշուկայում ինտեգրմանն ու մրցունակության բարձրացմանը։

Կիլիան Նոլանը ներկայացրել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները՝ շեշտադրելով քաղաքականությունների մշակման և գնահատման գործընթացում փորձարարական մեթոդների կիրառման դերը․ այս համատեքստում ընդգծվել է նաև կարողությունների զարգացման և վերապատրաստման ծրագրերի իրականացման կարևորությունը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։



Ադրբեջանը ռուս գործարարին դատապարտել է 4 տարվա ազատազրկման

Ադրբեջանը ռուս գործարարին դատապարտել է 4 տարվա ազատազրկման

Ապրիլի 22-ին ադրբեջանական դատարանը ռուս գործարար և ծրագրավորող Ալեքսանդր Վայսերոյին դատապարտել է չորս տարվա ազատազրկման՝ փողերի լվացման մեղադրանքով։ Սա առաջին դատավճիռն է Բաքվում 2025 թվականի հունիսին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին՝ Ռուսաստանում ադրբեջանցիների կալանավորման և ռուսական ՀՕՊ համակարգերի կողմից AZAL ինքնաթիռի խոցման պատճառով։

Վայսերոն Եկատերինբուրգից Բաքու է ժամանել 2025 թվականի հունիսին՝ որպես զբոսաշրջիկ։ Հուլիսի 1-ին նա կալանավորվել է ևս 7 ռուսների հետ միասին։ Ավելի ուշ նրանց մեղադրանք է առաջադրվել, ի թիվս այլնի, Իրանից կիբեռհանցագործության և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։ Հետաքննիչների տվյալներով՝ Վայսերոն լվացել է 727,000 մանաթ (ավելի քան 427,000 դոլար), որը ստացվել է Ադրբեջանից դուրս գործող անօրինական խաղատների, վիճակախաղերի և այլ խաղատների կայքերից։ Ադրբեջանցի քննիչների տվյալներով՝ միջոցների ծագումը թաքցնելու համար նա, իբր, գումարը մաս-մաս փոխանցել է տարբեր անձանց անունով գրանցված բանկային քարտերին։

Մնացած ռուսները դեռևս դատապարտված չեն, նրանք շարունակում են մնալ կալանքի տակ։

2025 թվականի ամռանը Ուրալի Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի անդամների ձերբակալությունները, որոնք կապված էին 20 տարի առաջ տեղի ունեցած քրեական գործերի հետ, հանգեցրին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը։ Գործողության ընթացքում երկու մարդ մահացավ. ադրբեջանական դատաբժշկական փորձաքննությունը պարզեց, որ մահվան պատճառը ձերբակալությունների ժամանակ ռուս իրավապահ մարմինների աշխատակիցների գործողություններն էին, այդ թվում՝ խոշտանգումները։ Դրանից հետո Ռուսաստանում դատապարտվեցին մի քանի ադրբեջանցիներ, իսկ ադրբեջանական սփյուռքի ևս մի քանի անդամներ զրկվեցին Ռուսաստանի քաղաքացիությունից և արտաքսվեցին երկրից։ Ի պատասխան՝ Բաքվում ձերբակալվեց ռուսների մի խումբ, չեղարկվեցին Ռուսաստանին վերաբերող բոլոր միջոցառումները, իսկ ռուսական «Սպուտնիկ» քարոզչական գործակալության գրասենյակները փակվեցին։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «Հըզբոլլահը» ԱԹՍ է արձակել՝ խախտելով հրադադարի ռեժիմը

Իսրայելական կողմն այդ գործողությունը զինադադարի պայմանավորվածությունների «կոպտագույն խախտում» է անվանել…

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաձևավորումը՝ արտաքին առևտրի թվերի լույսի ներքո. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

 Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում անհրաժեշտ է ցուցաբերել դիվանագիտական  խոհեմություն՝ հաշվի առնելով երկու երկրների միջև առկա տնտեսական, ժողովրդագրական և աշխարհաքաղաքական հսկայական տարբերությունները, ինչպես նաև Հայաստանի տնտեսության զգալի կախվածությունը Ռուսաստանի տնտեսությունից։

Մյուս կողմից, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում առկա է նաև Թուրքիայի թաքնված դերակատարումը։ Թեև Թուրքիան դեռևս Եվրամիության անդամ չէ, այն անկասկած լրջագույն ուժ է և իր ազդեցությունն ունի տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական գործընթացների վրա։ 

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա  տրամադրությունների մասին խոսում են նաև թվերը` ՀՀ արտաքին առևտրի վիճակագրությունը։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ արտահանման ծավալներում ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը կազմել է 38%, ԱՊՀ երկրների հետ՝ 39%, ԵՄ երկրների հետ՝ 11․7%, իսկ աշխարհի մյուս պետությունների հետ՝ 49․1%։

Ընդ որում՝ միայն Ռուսաստանի մասնաբաժինը ՀՀ արտահանման ծավալներում 2026թ․ հունվարին կազմել է 34․6%։

Այս տվյալները ցույց են տալիս, որ փաստացի ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտուրը հիմնականում իրականացվում է Ռուսաստանի հետ։ 

Բացի այդ, համեմատելով վերոնշյալ մասնաբաժինները 2026թ․ հունվարը 2025թ․ հունվարի հետ՝ արձանագրում ենք, որ Ռուսաստանի մասնաբաժինը կրճատվել է 6․4 տոկոսային կետով, ԵՄ մասնաբաժինն աճել է 4․9 տոկոսային կետով, իսկ այլ երկրների մասնաբաժինը կրճատվել է 0․6 տոկոսային կետով։

ՀՀ ներմուծման ծավալներում ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը 2026թ․ հունվարին կազմել է 21․9%, ԱՊՀ երկրներինը՝ 23․3%, ԵՄ երկրներինը՝ 15․4%, իսկ աշխարհի մյուս պետություններինը՝ 61․3%։

Այս ֆոնին միայն ՌԴ մասնաբաժինը ՀՀ ներմուծման ծավալներում կազմել է 20․7%։

Ընդ որում՝ ՌԴ մասնաբաժինը ՀՀ ներմուծման ծավալներում 2026թ․ հունվարին 2025թ․ հունվարի համեմատ կրճատվել է 12․9 տոկոսային կետով։

ԵՄ երկրների մասնաբաժինն աճել է 2․5 տոկոսային կետով, իսկ այլ պետությունների մասնաբաժինը՝ 9․2 տոկոսային կետով։ Այսինքն՝ Հայաստանը կարողացել է զգալի չափով դիվերսիֆիկացնել ներմուծման աղբյուրները։

  • Ինչևէ, տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի արտաքին առևտրային կառուցվածքում Ռուսաստանի դերը դեռևս շատ մեծ է, սակայն միաժամանակ նկատվում է որոշակի դիվերսիֆիկացիա՝ հատկապես ներմուծման ուղղությամբ։ Եթե այս միտումը շարունակվի, ապա Հայաստանի տնտեսությունը կարող է աստիճանաբար նվազեցնել մեկ շուկայից կախվածությունը, ինչը կուժեղացնի արտաքին տնտեսական կայունությունը և կբացի նոր հնարավորություններ։ 

Երևանի Աղի կոմբինատում 236 մետր խորությունից դուրս է բերվել 46 քաղաքացի․ պատճառը՝ էլեկտրաէներգիայի հոսանքազրկումն է եղել․ Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ավան վարչական շրջանում գործող Աղի կոմբինատում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղի կոմբինատում էլեկտրաէներգիայի ժամանակավոր հոսանքազրկման պատճառով մոտ 46 քաղաքացի մնացել է 236 մետր խորությամբ շենքի ներսում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ:

Փրկարարները իրենց հետ բերել էին նաև հատուկ գեներատորներ, կատարել են կոմբինատում էլեկտրաէներգիայի սնուցում, ինչից հետո բոլորին անվտանգ դուրս են բերել։ Տեղում եղել են նաև փրկարար ծառայության հոգեբաններն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների 2 բրիգադ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փրկարարների կողմից դուրս բերված քաղաքացիների մի մասը աշխատում է նշված կոմբինատում, մի մասն էլ օտարերկրացիներ են։