Վենսը չի մեկնի Իրանի հետ բանակցություններին՝ անվտանգության նկատառումներից ելնելով․ Թրամփ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի մեկնի Իսլամաբադ՝ Իրանի հետ նախատեսված բանակցություններին՝ անվտանգության նկատառումներով։

Ինչպես նշել է ABC հեռուստաալիքի լրագրող Ջոնաթան Կարլը, խնդիրը կայանում է նրանում, որ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը չի կարող ապահովել փոխնախագահի ուղևորության անվտանգությունը, եթե նախապատրաստման համար կա մեկ օրից պակաս ժամանակ։

Այս մասին լրագրողին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով, որ որոշումը պայմանավորված է բացառապես անվտանգության հարցերով։

Ոստիկանները կկարողանան բնակարան կամ տուն ձեռքբերել արտոնյալ պայմաններով

Կառավարությունը հավանություն է տվել ՆԳ նախարարության օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ Ոստիկանության ծառայողները կկարողանան բնակարան կամ բնակելի տուն ձեռքբերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Նախագծի նպատակն է՝ բարձրացնել Ոստիկանությունում ծառայության գրավչությունը, ծառայողների համար ապահովել սոցիալական լրացուցիչ երաշխիքներ, նպաստել ֆինանսական բեռի էական թեթևացմանը։ Կարգավորումները տարածվելու են Ոստիկանության բոլոր ծառայողների վրա։ Օրենքով սահմանված լիազոր նորմի շրջանակներում Կառավարության որոշմամբ կսահմանվի ծրագրից օգտվելու կարգն ու պայմանները, որով կնախատեսվեն որոշակի առաջնահերթություններ՝ հաշվի առնելով ծառայության վայրը, սոցիալական վիճակը և այլ գործոններ։ Շահերի բախումից և կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով ներկայումս Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում պաշտոնների նշանակումները իրականացվում են այն տրամաբանությամբ, որ տվյալ անձը ծառայությունն իրականացնի ոչ իր բնակավայրում, ինչն էլ առաջացնում է կեցության հետ կապված խնդիրներ։ Աջակցության ծրագրերի արդյունքում կլուծվի ծառայողների բնակարանային ապահովվածության խնդիրը՝ նպաստելով նաև ծառայության արդյունավետության բարձրացմանը։

Նյու Յորքի քաղաքապետը Թրամփի հետ իր հարաբերություններն անվանել է «ազնիվ, ուղղակի և արդյունավետ»

Նա հավելել է, որ իրենց երբեմն ընկերական հարաբերությունները մասամբ բացատրվում է այն փաստով, որ «Նյու Յորքը հատուկ տեղ է զբաղեցնում թե՛ իր, թե՛ ինձ համար

Գյումրու գլխավոր հրապարակը կիսադատարկ է «Վարչաբենդ»-ի համերգից առաջ (տեսանյութ)

Գյումրու գլխավոր հրապարակը կիսադատարկ է «Վարչաբենդ»-ի համերգից առաջ

Համացանցում տարածվում է տեսանյութ, որում պատկերված է, որ Գյումրու գլխավոր հրապարակը կիսադատարկ է «Վարչաբենդ»-ի համերգից առաջ, որը պետք է մեկնարկեր 17:00-ին:

«Ինչքան Նիկոլը, այդքան էլ Քոչարյանը դավադրության այս խարանն իրենց վրայից չեն մաքրելու». Միհրան Հակոբյան

Պատմական գիտությունների թեկնածու, հանրային գործիչ Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տհաս ձևացող քոչարյանականների համար ևս մեկ անգամ նշեմ. ես ու իմ ընկերները 2021-ի խորհրդարանական ընտրությանը չենք մասնակցել, որովհետև կարծում էինք, որ Նիկոլի հարցը պետք է լուծվի փողոցում ու փողոցով: Որովհետև պարզ էր՝ ազգային փրկության ու ազգային արժանապատվության հարցերը ընտրությունով չեն լուծվում, հեղափոխությամբ ու ազգային-ազատագրական պայքարով են լուծվում:
     Իսկ ահա 2021-ի ընտրությունը, ավելի շուտ՝ հայ ժողովրդի դեմ իրականացված մեծ դավադրությունը, երկու մարդու՝ Քոչարյանի ու Նիկոլի կազմակերպածն էր (արտաքին ուժերի քավորությամբ), ինչի արդյունքում Հայաստանն արդեն ժողովրդի անունից ամրագրեց կապիտուլյանտի կարգավիճակը: Եվ, ինչքան Նիկոլը, այդքան էլ Քոչարյանը դավադրության այս խարանն իր վրայից չի մաքրելու…
     Եվ, երբ «Կրելու ենք» խայտառակ օպերացիայից ընդամենը մեկ օր հետո ոմանաք, «պրիզը մի քանի հատ է» գոռալով ու դեմքները պադոշ արած, վազում էին մանդատները վերցնելու և ԱԺ շենքում կաբինետները կահավորելու, նիկոլենք մեքենաս էին պայթացնում: Հետո ձեռք ձեռքի տված Քոչարյանն ու Նիկոլը սնանկացրեցին և արանքից հանեցին «Արմնյուզ»-ը: Ո՞նց. դա արդեն հարցրեք Քոչարյանին ու Նիկոլին, մանրամասն կպատմեն ձեզ»։