Սամվել Կարապետյանը պետք է հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին․ նրա խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել

Գործընկերների հետ միասին այսօր մուտք ենք արել դիմում-միջնորդություն՝ հասցեագրված դատավոր Դոլմազյանին առ այն, որ առաջնահերթության կարգով քննության առարկա դառնա Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցըայսօր լրագրողների հետ զրույցում ասաց տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։

«Յուրաքանչյուր ժամ այլևս էական նշանակություն ունի Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից։ 2026 թվականի ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար, և առանցքային է, որ մինչ այդ համագումարը, որի օրակարգում հենց ընտրություններին վերաբերող հարցերն են, Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին, որովհետև կուսակցության նախագահի մասնակցությունն առանցքային է»,- ասաց նա։

Ըստ նրա՝  մրցակցության, հավասարության, ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից սա ակնհայտ անհրաժեշտություն է։

«Ինչ-որ իմաստով ցավ ենք ապրում, որ այդ բեռն ընկել է այլևս դատական իշխանության ուսերին։ Այդպես չպետք է լինի, բայց սա Հայաստանի Հանրապետությունում առկա իրականությունն է, սա է քաղաքական հետապնդումների տրամաբանությունը։ Դրանից չենք զարմանում, բայց մյուս կողմից ունենք հստակ ակնկալիք, հստակ պահանջ իրավունքի խախտման վերացման վերաբերյալ»,- ասաց Արամ Վարդևանյանը։

 

«Առանցքային է, որ մինչև ապրիլի 21-ը Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա մասնակցելու քաղաքական գործընթացին». Արամ Վարդևանյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Առանցքային է, որ մինչև ապրիլի 21-ը Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա մասնակցելու քաղաքական գործընթացին». Արամ Վարդևանյան

«Գործընկերների հետ միասին այսօր մուտք ենք արել դիմում-միջնորդություն՝ հասցեագրված դատավոր Դոլմազյանին՝ առ այն, որ առաջնահերթության կարգով քննության առարկա դառնա Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը: Նրա խոսքով՝ 2026 թվականի ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար, և «առանցքային է, որ մինչ այդ համագումարը, որի օրակարգում հենց ընտրություններին վերաբերող հարցերն են, Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին»: «Որովհետև կուսակցության նախագահի մասնակցությունն առանցքային է: Տեսանք, թե, օրինակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահն ինչ աստիճան ինտեգրված էր պրոցեսին: Հավասարության տեսանկյունից սա ակնհայտ անհրաժեշտություն է»,- հավելել է նա:

ՀՀ ԿԲ հայտարարությունը` ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցման մասին 

Ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ից մինչև ժամը 23:00-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի պլանային սպասարկման աշխատանքների կատարման արդյունքում հնարավոր է հասանելի չլինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կայքը (https://www.cba.am) և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից:

Ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը:

Ներողություն ենք հայցում հնարավոր անհարմարությունների համար:

 

 

 

 

«Սրբազան պայքարի» պաշտպանական կողմը հրապարակում է ահաբեկչության շինծու գործի ապացույցներ


2026թ. ապրիլի 9-ին ավարտվեց «Սրբազան պայքարի» գործով նախնական դատալսումների փուլը, և հանրային մեղադրողները սկսեցին ընթերցել գործով 18 մեղադրյալների նույնական…

Օրբանին սատարելն ավարտվեց պարտությամբ․ ի՞նչ կլինի Փաշինյանի դեպքում


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ տխրել է Հունգարիայում կայացած ընտրությունների արդյունքներից, որտեղ գործող վարչապետ Վիկտոր Օրբանը պարտություն կրե…

Պատժամիջոցների տակ գտնվող չինական տանկերն անցել է Հորմուզի նեղուցով՝ չնայած ԱՄՆ–ի շրջափակմանը

Միևնույն ժամանակ, մի շարք այլ նավեր խուսափում են շրջափակումից. Bloomberg-ը նախկինում հայտնել էր, որ երկու գերնավեր…