«Հրապարակ»․ Ֆիլմը կցրի այն ստերը, որոնք տարածում է Նիկոլ Փաշինյանի  իշխանությունը ղարաբաղյան շարժման մասին


Շաբաթներ առաջ գրող, հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Հանրային հեռուստաընկերությունն իր հեղինակած ֆիլմը գրաքննության է…

Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել

Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել

«Սա կոռուպցիոն դրսևորում չէ՞, թե՞ էլեմենտար մանիպուլյացիա»․ Արեգ Սավգուլյան

«Սա կոռուպցիոն դրսևորում չէ՞, թե՞ էլեմենտար մանիպուլյացիա»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սոցիալական Սարկազմ «Կտա՞մ-կտա՞ս»։ Երեկ վարչապետը ցնցել է իր հերթական խորքային բացահայտմամբ՝ նշելով, որ միայն իրենց բարձրացրած 10 հազար դրամ թոշակով թոշակառուն կարող է Գյումրի-Լառնակա (Կիպրոս) 5 հատ «տուդա-աբրատնի տոմս գնել։ Իհարկե, նա չի նշում նաև, որ նախարարի պարգևավճարը բավարար է, որ նա գնի 3500 հատ «տուդա-աբրատնի», պատգամավորը՝ 1500 հատ, իսկ ինքն անձամբ՝ 5000 հատ (2025 դեկտեմբերի պարգևավճար)։ Բայց օրինակ՝ Արսեն Լամբորջինին ավելի քիչ, որովհետև հիմա նոր ավելի բարձր դասի հեծանիվի համար է փող կուտակում։
     ՆՓ-ի տրամաբանությամբ, թոշակառու-մանկաբարձ Հռիփսիմե Արամովնան իր 46.000 դրամից 900 դրամը տվեց տոմսին, ամենաէժան համարը վարձակալեց 13.000 ՀՀ դրամով (գոնե 3 օր), ծովափին մի հատ «բուրբուշելա» (ձողիկ) վայելեց, օրական ռացիոնի պահպանման համար, որ մայրամուտները սոված-ծարավ չդիմավորի և հիացմունքից հոգին չհամբարձվի մի հատ կեֆիր, երկու հատ պաքսիմատ և այլն։ «Երանելի» հանգստից հետո հերոսուհի-թոշակառուն կազդուրված կամ հյուծված վերադառնում է Հայաստան և ամսվա հաջորդող 27 օրը մտնում է կենսաբանական գոյապայքարի փուլ՝ մնացած 1000 դրամով, և այստեղ սկսվում է Ռեալ Հայաստանի ոչ պոպուլիստական պատմությունը՝ թոշակառուի վախճանը։
     Հ.Գ. Վարչապետը բառացի ասում է թոշակդ բարձրացրեցի, առողջությունդ ապահովագրեցի, տանդ կադաստրային արժեքը գույքահարկի և աղբի վճարի հետ մեկտեղ բարձրացրեցի, և քեզ դարձրեցի միլիոնատեր, դեղերի և սննդի գները թռցրեցի, հիմա քվեդ ո՞ւմ պետք է բաշխես, այսինքն՝ ես տվեցի, դու էլ պետք է տաս, իսկ սա կոռուպցիոն դրսևորում չէ՞, թե՞ էլեմենտար մանիպուլյացիա»։

Քրդական խմբերի հնարավոր առաջխաղացումը Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգ կարող է վտանգել «Թրամփի երթուղու» իրականացումը․ Jamestown

Ըստ որոշ տեղեկությունների՝ Վաշինգտոնը և Թել Ավիվը Իրանի հետ հակամարտության առաջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում քննարկել են Իրանի և Իրաքի սահմանի երկայնքով գտնվող իրան-քրդական զինյալ խմբավորումներին քաղաքական և լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը։ Ծրագիրը չեղարկվել է մարտի վերջին՝ տարածաշրջանային դիվանագիտական ճնշման, Թեհրանի կողմից Իրանի և Իրաքի քրդական շրջանների վրա ռազմական հարվածների, Իրանի հետախուզական գործողությունների, Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից անհամապատասխան աջակցության և լրատվամիջոցներում տեղեկատվության արտահոսքի պատճառով․ գրել է Jamestown-ը:

Ինչպես նշվել է, քրդական աշխարհազորայինների հնարավոր ներգրավվածությունն Իրանի հակամարտությանը կարող է հակամարտության մեջ ներքաշել ավելի շատ տարածաշրջանային պետությունների, մասնավորապես՝ Թուրքիային, որը հստակորեն դեմ է արտահայտվել Իրանում քրդերի ցանկացած զինված դերակատարման։ Իրանական հակամարտության սկզբից Թուրքիան ազդանշան է տվել, որ կքննարկի Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանում ռազմական միջամտության հնարավորությունը, եթե քրդերի գլխավորությամբ ապստամբություն տեղի ունենա։ Անկարան զինված քրդերի մասնակցության հարցը մշտապես դիտարկել է որպես կարմիր գիծ և բարձր մակարդակի բանակցություններ է վարել Իրաքի Քրդստանի տարածաշրջանային կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ կոչ անելով նրանց չմիջամտել Իրանի գործերին:

Ադրբեջանցիները ևս մտահոգություն են հայտնել Իրանի հակամարտությանը քրդերի ներգրավվածության հեռանկարի վերաբերյալ՝ Ադրբեջանի քրդական փոքրամասնության և Իրանում էթնիկ ադրբեջանցիների մեծ թվի պատճառով: Քրդերի ներգրավվածությունը հակամարտությանը կարող է սրել միջէթնիկ լարվածությունն Իրանում, այդ թվում՝ էթնիկ ադրբեջանցիների շրջանում, ովքեր կազմում են Իրանի բնակչության առնվազն 16 տոկոսը։ Եթե քրդական խմբերը պահանջեն Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգը, որը գտնվում է Թուրքիայի սահմանի երկայնքով, Իրանի էթնիկ ադրբեջանական փոքրամասնությունը կարող է աշխարհագրորեն անջատվել Թուրքիայից և Ադրբեջանից։

Բաքվի տեսանկյունից՝ քրդական ռազմական խմբերի հնարավոր առաջխաղացումը Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգ կարող է խաթարել տարածքի հարաբերական կայունությունը, խզել կապերն այնտեղի էթնիկ ադրբեջանական փոքրամասնության հետ և մեծացնել անվտանգության ռիսկերը: Քրդերի ներգրավվածությունը կարող է վտանգել «Թրամփի երթուղու» (TRIPP) իրականացումը, որը նախատեսվում է կապել Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ՝ ընդլայնելով, Թուրքիայի հետ սահմանը՝ Հայաստանի Սյունիք նահանգի միջով, որը հարակից է Իրանի նույն այն մասերին, որոնց վարչական պահանջներ են ներկայացնում քրդական կուսակցությունները։ Այս հարցի վերաբերյալ՝ Անկարան և Բաքուն համակարգում են իրենց դիվանագիտական և ռազմական գործողությունները։

Ադրբեջանն ու ՌԴ-ն ցանկանում են փակել քաղաքականապես զգայուն հարցը՝ առանց հարաբերություններում ավելի լայն հակասությունները լուծելու․ Stratfo

Ռուսաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ համաձայնության են եկել 2024 թվականի դեկտեմբերին Ղազախստանի Ակտաուի մոտակայքում «Ադրբեջանի ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի վթարի հետևանքները` ներառյալ փոխհատուցման վճարումները կարգավորելու շուրջ:

Կողմերը նշել են, որ միջադեպը տեղի է ունեցել ռուսական ՀՕՊ համակարգի ոչ միտումնավոր գործի դրման հետևանքով։

Համաձայնագիրը, հավանաբար, կնվազեցնի վթարի շուրջ հանրային վեճի վերսկսման ռիսկը և կօգնի մոտ ապագայում պահպանել երկկողմ համագործակցության ավելի լայն շրջանակը․ գրում է Stratfor վերլուծական կենտրոնը։

Այնուամենայնիվ, այն քիչ հավանական է, որ լիովին վերականգնի վստահությունը, քանի որ կարգավորումը, կարծես, նպատակ ունի փակել քաղաքականապես զգայուն հարցն՝ առանց հարաբերություններում ավելի լայն հակասությունները լուծելու։ Եթե իրականացումը ձախողվի կամ նոր վեճեր առաջանան, վթարը կրկին կարող է վիճաբանության թեմա դառնալ։ Ավելի լայն իմաստով՝ համաձայնագիրը թույլ է տալիս երկու կողմերին պահպանել առևտրային, էներգետիկ և տարածաշրջանային հարցերի շուրջ ներգրավվածությունն այն ժամանակ, երբ Իրանում պատերազմը բարձրացնում է տարածաշրջանային անկայունության խաղադրույքները։

 

Ապրիլի 16-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները

Ապրիլի 16-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 373 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 376 դրամը: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեք է սահմանվել 371.73 դրամը, վաճառքի միջին փոխարժեք՝ 376.52 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել է 438 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 443.5 դրամը: Եվրոյի առքի միջինացված արժեք է սահմանվել 434.85 դրամ, վաճառքի միջին […]