
«Գործընկերների հետ միասին այսօր մուտք ենք արել դիմում-միջնորդություն՝ հասցեագրված դատավոր Դոլմազյանին՝ առ այն, որ առաջնահերթության կարգով քննության առարկա դառնա Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը: Նրա խոսքով՝ 2026 թվականի ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար, և «առանցքային է, որ մինչ այդ համագումարը, որի օրակարգում հենց ընտրություններին վերաբերող հարցերն են, Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին»: «Որովհետև կուսակցության նախագահի մասնակցությունն առանցքային է: Տեսանք, թե, օրինակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահն ինչ աստիճան ինտեգրված էր պրոցեսին: Հավասարության տեսանկյունից սա ակնհայտ անհրաժեշտություն է»,- հավելել է նա: