ԱրմՍվիսԲանկը մասնակցել է էներգաարդյունավետության ծրագրի ամփոփիչ միջոցառմանը
Թեհրանը երաշխավորում է, որ Հորմուզի նեղուցը բաց կլինի, եթե ԱՄՆ-ն ընդունի իրողությունները տեղում, հրաժարվի իր առավելապաշտական պահանջներից և Իրանի ինքնիշխանության խախտումից: Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում լրագրողներին հայտնել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն:
«Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի տարածքային ջրերում: Այն Իրանի տարածքի մի մասն է: Եվ այն հազարամյակներ շարունակ բաց է մնացել Իրանի որոշմամբ: Իրանը չափազանց վճռական և պատասխանատու խաղացող է: Մենք մեծ նշանակություն ենք տալիս այն բանին, որ այդ նեղուցը միշտ մնա բաց», – ասել է նա:
Սակայն այժմ, նրա խոսքով, «անհրաժեշտ է ընդունել նոր կանոններ»: Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը «պահանջում է դա ոչ միայն անվտանգության նկատառումներից ելնելով, այլև անվտանգ անցման և բնապահպանական հարցերի ապահովման համար»:
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հորմուզի նեղուցը հավերժ կմնա խաղաղության և անդորրի նեղուց, եթե այս պատերազմը մեկընդմիշտ ավարտվի, իսկ ամերիկացիները հրաժարվեն իրենց առավելապաշտական դիրքորոշումներից և ընդունեն իրողությունը տեղում, ընդունեն արդար, հավասարակշռված և հավասար պայմաններ (լիարժեք կարգավորման համար): Այսինքն, եթե նրանք ընդունեն այն փաստը, որ ոչ ոք չի կարող հարձակվել մեկ այլ երկրի վրա՝ խախտելով միջազգային իրավունքը, և որ Իրանի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը պետք է պահպանվեն», – հավելել է Խաթիբզադեն:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Իրանի հայտարարությունը, որ Հորմուզի նեղուցը բաց է և ողջունել այն։ «Իրանը հենց նոր հայտարարեց, որ Իրանի նեղուցը լիովին բաց է և պատրաստ է լիարժեք անցման։ Շնորհակալություն»,- գրել է նա Truth Social-ում։ Մեկ այլ գրառմամբ էլ Թրամփը նշել է, որ Հորմուզի նեղուցը լիովին բաց է և պատրաստ է լիարժեք անցման համար, բայց ընդգծել է՝ Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը կմնա ուժի մեջ, մինչև այն պահը, երբ Իրանի հետ գործարքը 100%-ով կավարտվի։ «Այս գործընթացը պետք է շատ արագ ընթանա, քանի որ կետերի մեծ մասն արդեն բանակցված է։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ուշադրության համար»,- գրել է նա։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը լիովին բաց կմնա առևտրային նավերի համար՝ գործող հրադադարի ամբողջ ընթացքում։


Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը շփվել է Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ. տեղեկացնում է ԱԺ-ն։
Ալեն Սիմոնյանին գոհացրել է Թուրքիայի իր գործընկերոջ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած առաջարկը, որով Նուման Քուրթուլմուշն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձեւաչափում` նպաստելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության զարգացմանը։
Զրուցակիցները քննարկել են այդ նախաձեռնության կյանքի կոչմանը վերաբերող մանրամասներ։