«Եթե սա իրականություն է, ապա Իրանը միանշանակ հաղթել է»․ Նաիրի Հոխիկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Եթե սա իրականություն է, ապա Իրանը միանշանակ հաղթել է»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած պատերազմը 2 շաբաթով դադարեցվել է, իսկ կողմերից ամեն մեկը հայտարարում է իր հաղթանակի մասին։
     ԱՄՆ նախագահ Թրամփը գիշերը սպառնում էր Իրանի դեմ ատոմային ռումբի կիրառման ակնարկով, նույնիսկ մի շարք երկրներ արտակարգ նախապատրաստական աշխատանքներ են կատարել՝ դիմակայելու այդ աղետին։
     Եթե ԱՄՆ-ն հարվածի ատոմային ռումբով, ապա դա կլինի 1945-ին Ճապոնիայի Նագասակի և Հերոսիմա քաղաքների ոչնչացումից հետո երկրորդ նման աղետը։
     Հայաստանի իշխանությունն էշի ականջում քնած էր։
     Իրանն իր հերթին խոստանում էր Իսրայելի ու Մերձավոր արևելքի երկրների համար ոչ պակաս աղետալի հետևանքներ ստեղծել։ Չնայած եթե ԱՄՆ-ն ատոմային ռումբ գցի Իրանի վրա, դրա հետևանքներն ահավոր վատ ձևով կզգացվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրներում։
     Չնայած այդ ամենին, գիշերը համաձայնություն է եղել 2 շաբաթով կանգնեցնել պատերազմը։
     ԱՄՆ նախագահ Թրամփն իր սովորության համաձայն, գլուխ է գովում ամբողջական հաղթանակի առումով, իսկ Իրանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն համաձայնել է Իրանին վճարել կրած վնասների հատուցումը, ինչպես նաև վերացնել բոլոր պատժամիջոցները և համաձայնել Իրանի միջուկային ծրագրի իրագործմանը։
     Եթե սա իրականություն է, ապա Իրանը միանշանակ հաղթել է, բայց դե ԱՄՆ նախագահ Թրամփը մի շատ կարևոր բան է սովորել Նիկոլ Փաշինյանի հետ շփումներից՝ ինչ էլ լինի, երբեք իրեն պարտված չի համարի։ Սկզբում»։

Թրամփը՝ Իրանը վերականգնելու, փող աշխատելու և «Ոսկե դարաշրջանի» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում «Ոսկե դարաշրջանի» սկիզբը։ «Կարևոր օր համաշխարհային խաղաղության համար։ Իրանը դա է ուզում, նրանց հետ…

Իրանն ու ԱՄՆ-ն երկշաբաթյա հրադադարի համաձայնության են հասել

Իրանը երկշաբաթյա հրադադարի համաձայնության է հասել Միացյալ Նահանգների հետ, իսկ Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ…

«Ահա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ահա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ»․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան եթերում արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, նշել է․ «Ահա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ։ Դա վարչապետի խոսո՞ւյթ է, ժողովո՛ւրդ»։

Ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները․ ՆԳՆ ՓԾ

Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝

խուսափել բաց տարածքներից, հատկապես այն վայրերից, որտեղ կան բարձր և հին ծառեր, որոնք կարող են ընկնել

լինել զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերից,

եթե բաց տարածքում եք, կամ ձեր տունը չի ապահովում բավարար պաշտպանություն, արագ տեղափոխվեք անվտանգ վայր, հնարավորինս մնացեք ներսում

եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում՝ հեռու մնալ էլեկտրասյուներից և լուսային սյուներից։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

«Իրանը կարող է սկսել վերականգնման գործընթացը»․ Թրամփ | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իրանը կարող է սկսել վերականգնման գործընթացը»․ Թրամփ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը կարող է սկսել վերականգնման գործընթացը։ Նա նշել է, որ Թեհրանը հոգնել է ստեղծված իրավիճակից, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրները։ Նա այս մասին գրել է իր TruthSocial սոցիալական ցանցի էջում։

«Իրանը կարող է սկսել վերականգնման գործընթացը։ Մենք կմատակարարենք տարբեր տեսակի ապրանքներ և պարզապես «կլինենք այնտեղ»՝ համոզվելու համար, որ ամեն ինչ լավ է ընթանում»,- գրել է նա։

Թրամփը ներկա պահն անվանել է «հիանալի օր համաշխարհային խաղաղության համար»։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները կօգնի բացել Հորմուզի նեղուցը։

Շրջափակում՝ ներսից. ինչո՞ւ է Ադրբեջանը 6 տարի շարունակ փակ պահում իր ցամաքային սահմանը

Ադրբեջանն աշխարհում միակ երկիրն է, որն այժմ արդեն մոռացված կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով իր ցամաքային սահմանը փակ է պահում ճանապարհորդելու համար: Երկրի խորհրդարանի անդամներն այս որոշումն ամեն անգամ երկարաձգել են 3 ամսով, վերջին անգամ՝ մարտին:

Իշխանությունները շեշտում են, որ խոսքը ոչ միայն COVID-19-ի դեմ պայքարի, այլև անվտանգության սպառնալիքների մասին է, չնայած նրանք որևէ մանրամասնություն չեն տրամադրել․ գրում է «Известия»-ն։

Սահմանների փակ լինելու պատճառով Ադրբեջանի ներքին տնտեսական հավասարակշռությունը զգալիորեն փոխվել է:

 Սահմանամերձ շրջանների բնակիչները նախկինում գոյատևում էին փոքրածավալ առևտրի և հարևան երկրներում գների տարբերություններից օգտվելու հնարավորության շնորհիվ:

«Այժմ այս մարդիկ բախվում են եկամուտների նվազմանը և ավելի ու ավելի հաճախ են տեղափոխվում Բաքու և այլ խոշոր քաղաքներ՝ աշխատանք փնտրելու համար»,- նշում է տնտեսագետ Ռաշադ Հասանովը:

Բացի այդ՝ նախկինում Վրաստանում կամ Ռուսաստանի հարավում բնակվող էթնիկ ադրբեջանցիները կարող էին ցամաքային ճանապարհով այցելել իրենց հարազատներին: Այժմ նրանք ստիպված են գնալ խոշոր օդանավակայան, թռչել Բաքու, ապա վերադառնալ իրենց հայրենի գյուղեր: Լրագրողների հետ զրույցներում նրանք բողոքում են, որ ավիատոմսերի գները բարձրանում են, և ճանապարհորդությունն ինքնին ավելի դժվար է դարձել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթներից մեկում խոստովանել է, որ խնդիրը միայն կորոնավիրուսը չէ, այլ նաև «դրսից եկող սպառնալիքները»։

Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան

Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան