
Իսրայելի բանակը հայտարարել է, որ զինվորականները դադարեցրել են Իրանի դեմ հարվածները՝ կատարելով երկրի քաղաքական ղեկավարության որոշումը։
«Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան, Իսրայելի պաշտպանության բանակը դադարեցնում է Իրանի դեմ կրակը, գտնվում է բարձր մարտական պատրաստվածության վիճակում և պատրաստ է արձագանքել հրադադարի ցանկացած խախտման»,- ասվում է հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ, գերատեսչությունը շեշտել է, որ Լիբանանում «Հեզբոլլահ» խմբավորման դեմ ցամաքային և օդային գործողությունները կշարունակվեն: