Հայիթիում զբոսաշրջային օբյեկտում հրմշտոցի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել

Առնվազն 30 մարդ է զոհվել Հայիթիի հյուսիսում հայտնի տեսարժան վայրի տարածքում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փրկարարներին:

«Առնվազն 30 մարդ է զոհվել շաբաթ օրը հրմշտոցի հետևանքով Լաֆերիեր միջնաբերդի տարածքում»,- գրում է գործակալությունը:

Ողբերգությունը տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված միջնաբերդի մուտքի մոտ ամենամյա տոնակատարությունների ժամանակ:

Հայիթիի վարչապետ Ալիքս Դիդիե Ֆիս-Էմեն ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին՝ տեղեկացնելով նաև, որ այդ տոնակատարությունների մասնակիցների մեջ շատ երիտասարդներ են եղել:

Տեղի ունեցածի հստակ պատճառը դեռ հայտնի չէ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *