Մասնավորապես՝
42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը
Մասնավորապես՝
42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը
Ապրիլի 17-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Բրազիլի ԱԳՆ բազմակողմ քաղաքական հարցերի քարտուղար Կառլոս Մարսիու Բիկալյու Կոզենդեյի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Բրազիլի միջև քաղաքական, առևտրատնտեսական համագործակցության առկա դրական դինամիկային, ինչպես նաև քննարկել կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության և միջազգային հարթակներում փոխգործակցության առավել խորացման հեռանկարները։
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։
Երևանում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը և 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 19-21-ին ժամանակ առ ժամանակ, 22-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում, 19-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 20-22-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի ապրիլի 18-19-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանով։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում պատասխանել է ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին:
Հիշեցնենք՝ աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:
ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում ապրիլի 17-ին Ստամբուլում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը:

Իմ պաշտոնավարման ընթացքում խստագույնս պահպանելու եմ քաղաքական չեզոքությունը: Ես՝ որպես ԿԸՀ նախագահ, իմ լիազորություններն ու պարտականություններն իրացնելու եմ, որպեսզի մեր համայնքների ավագանիներում ու խորհրդարանում ընտրված պաշտոնյաները ներկայացնեն ՀՀ ժողովրդին ու ժողովրդի կամքը: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, թե ընտրությունների հետ կապված գործընթացներում՝ քաղաքական հայացքներով պայմանավորված, դպրոցի տնօրենները ճնշման են ենթարկվում, ԿԸՀ նախագահը հայտարարեց՝ եթե կան նման փաստեր, ապա պետք է ներկայացնել կա՛մ իրավապահներին, կա՛մ ԿԸՀ:
«Խոստանում եմ ես՝ որպես ԿԸՀ նախագահ, անձամբ այդ փաստերը հասցեագրել գլխավոր դատախազին, և հետամուտ լինել, որպեսզի այդ փաստերը պատշաճ քննության արժանանան:
Ուզում եմ հիշեցնել, որ դպրոցի տնօրենները նույնպես քաղաքական չեզոքության մանդատի ներքո են. սա ուղղակի հիշեցում: Բայց եթե կան խնդիրներ, որ որևէ տնօրեն ընտրությունների հետ կապված ճնշման է ենթարկում, ապա խնդրում ենք փաստերը ներկայացնել մեզ»,- ասաց նա:
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, Արագածոտնի մարզի Ագարակ քաղաքում, Երևան–Գյումրի մայրուղի 9 հասցեում գործող ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ), «ԿԱՐՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում իրականացվել են ստուգումներ։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։ Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։
Մոլդովան պաշտոնապես ԱՊՀ-ից դուրս կգա 2027 թվականի ապրիլի 8-ին, հայտարարել է երկրի փոխվարչապետը։ Քիշնևն այդ մասին տեղեկացրել է Մինսկին, կառավարությունը մարտին հաստատել է ԱՊՀ կանոնադրության չեղարկումը։ Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը նախկինում հայտարարել էր, որ ԱՊՀ-ի արժեքներն ու սկզբունքներն այլևս չեն պահպանվում, և երկիրը ձգտում է ինտեգրվել Եվրամիությանը։
Նախագահ Մայա Սանդուի իշխանության գալուց ի վեր Մոլդովան շարժվում է այդ ուղղությամբ: Ուկրաինային հետևելով՝ Քիշնևը ԵՄ անդամակցության դիմում է ներկայացրել 2022 թվականի մարտին, և երկու երկիրն էլ թեկնածուի կարգավիճակ են ստացել նույն թվականի հունիսին:
Փոխվարչապետ և արտգործնախարար Միխայ Պոպշոյը հայտարարել է, որ Մոլդովան երկար տարիներ չի եղել ԱՊՀ-ի մաս, չի մասնակցել քաղաքական և այլ միջոցառումներին, քանի որ դրանք չեն ծառայում երկրի շահերին։ Փոխվարչապետը միաժաժամանակ նշել է, որ Քիշինևը կմնա մի շարք տնտեսական համաձայնագրերի մասնակից, ինչպես դա արել է Վրաստանը՝ ԱՊՀ-ից դուրս գալուց հետո։
Մոսկվան հարտարարել է, որ Մոլդովայի դուրս գալը համաձայնագրերից սպասելի էր։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, այնուամենայնիվ, ափսոսանք է հայտնել Անկախ պետությունների համագործակցությունից (ԱՊՀ) պաշտոնապես դուրս գալու Քիշնևի որոշման համար։
«Եռագլուխ» բառը երևի շփոթել եք, գոնե պիտի ասեք՝ բազմագլուխ, որովհետև ձեզ հաջողվել է այս տարիների ընթացքում հասարակության ճնշող մեծամասնությանը դարձնել ընդդիմադիր։
Այս մասին ասաց Արծվիկ Մինասյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:
«Ես հասկանում եմ, որ կործանում, աղետներ բերած միագլուխ ուժի վերաբերյալ փորձում եք մեծ թվեր ներկայացնել, իրականությունը այդպես չէ, պատերազմ բերողն էլ եք դուք, աղետներ բերածն էլ եք դուք, կորուստներ բերածն էլ եք դուք և շարունակաբար բերելու եք, եթե մնաք իշխանության։
Եթե հայ ընթերցողն ուշադիր կարդա ձեր այս զեկույցները, սկզբում կտեսնի հերոս Սասունցի Դավթի կերպարի մեջ մտած մի կառավարություն և նրա ղեկավար, որը հայ ժողովրդին բարեկեցություն, երջանկություն, հզորություն, արտաքին ազդեցությունից նվազեցումներ է բերում։
Կկարդա հաջորդ տարվա զեկույցը, որտեղ արդեն Սասունցի Դավթի կերպար վերցրած անձը կդառնա խիստ կրոնավոր, հավատացյալ և հոգևոր առաջնորդություն կվերցնի, հաջորդ տարվա զեկույցում արդեն ընկճված, պարտված, հանձնվողի հոգեբանությամբ մի կերպարի կհանդիպի, իսկ վերջում, քանի որ մոտենալու է նոր խաբելու ժամանակահատվածը, կհանդիպի նորից զենք-զրահ հագած, բայց այս անգամ ոչ թե պատերազմի, այլ քաղաքացու առօրյա կյանքի համար զենք-զրահ հագած մի կերպարի։
Իրականում այս բոլորը հենց քաղաքական հրեշի իրական նկարագրություն է, որովհետև միայն հրեշը կարող է այսպես կերպարանափոխվել»,– հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Արծվիկ Մինասյանն անդրադառնալով իշխանությունների կողմից քաղաքական ուժերի հասցեին հնչող գնահատականներին ու անձնական բնույթի վիրավորանքներին, հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին:
«Դուք ի՞նչ եք դրանով ուզում անեք։ Հանրությանը ի՞նչ եք ուզում փոխանցեք, որ այս երկիրը պիտի շարժվի ատելության ու վիրավորանքների միջոցո՞վ։ Դուք այնքան թույլ եք, դուք թե Սամվել Կարապետյանից եք թույլ բազմակի անգամ, թե Գագիկ Ծառուկյանից եք թույլ, էլ չասեմ Ռոբերտ Քոչարյանից, էլ չասեմ բոլոր այն թեկնածուներից, որոնք ընդդիմության ճակատում պայքարում են ձեր դեմ»,–ասաց նա։
Սիրված հումորիստ, «Դեմք շոու» նախագծի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանի անժամանակ մահը մեծ ցավ է պատճառել նրա մտերիմ ընկերներին։
Կորստի ծանրության մասին սոցիալական հարթակներում իր հույզերով է կիսվել երգիչ և դերասան Արամ MP3-ն։
Արամ MP3-ը, ով երկար տարիների ընկերական և ստեղծագործական կապ է ունեցել Լևոնի հետ, հրապարակել է հուզիչ գրառում՝ նշելով, որ դեռևս չի կարողանում ընդունել դաժան իրականությունը. «Ընկերներ կորցնելը շատ ծանր բան ա։ Մտքերս մշուշոտ են, իրականության հետ չեմ կարողանում ոչ մի կերպ հաշտվել։ Լյով ջան, Փիղ ջան, ամենամեծ ու բարի սիրտ ունեցող ախպեր ջան։ Շատ եմ քեզ կարոտելու»,- գրել է արտիստը։
Լևոն Տեր-Պետրոսյանը կյանքից հեռացել է ԱՄՆ-ում՝ 45 տարեկան հասակում։ Հումորիստը շուրջ մեկ տարի պայքարում էր քաղցկեղի դեմ, որն ախտորոշվել էր 2025 թվականի օգոստոսին։
Ցավոք, հիվանդությունն ավելի ուժեղ գտնվեց, և Լևոնը հեռացավ՝ թողնելով անփոխարինելի դատարկություն իր ընկերների սրտերում։ Արամ MP3-ի և մյուս գործընկերների համար Լևոնը կմնա ոչ միայն որպես տաղանդավոր հումորիստ, այլև որպես բացառիկ ջերմության և մեծ հոգու տեր մարդ, ում կերպարը միշտ ժպիտ ու լույս է սփռել շրջապատում։
Սիրված հումորիստ, «Դեմք շոու» նախագծի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանի անժամանակ մահը մեծ ցավ է պատճառել նրա մտերիմ ընկերներին։
Կորստի ծանրության մասին սոցիալական հարթակներում իր հույզերով է կիսվել երգիչ և դերասան Արամ MP3-ն։
Արամ MP3-ը, ով երկար տարիների ընկերական և ստեղծագործական կապ է ունեցել Լևոնի հետ, հրապարակել է հուզիչ գրառում՝ նշելով, որ դեռևս չի կարողանում ընդունել դաժան իրականությունը. «Ընկերներ կորցնելը շատ ծանր բան ա։ Մտքերս մշուշոտ են, իրականության հետ չեմ կարողանում ոչ մի կերպ հաշտվել։ Լյով ջան, Փիղ ջան, ամենամեծ ու բարի սիրտ ունեցող ախպեր ջան։ Շատ եմ քեզ կարոտելու»,- գրել է արտիստը։
Լևոն Տեր-Պետրոսյանը կյանքից հեռացել է ԱՄՆ-ում՝ 45 տարեկան հասակում։ Հումորիստը շուրջ մեկ տարի պայքարում էր քաղցկեղի դեմ, որն ախտորոշվել էր 2025 թվականի օգոստոսին։
Ցավոք, հիվանդությունն ավելի ուժեղ գտնվեց, և Լևոնը հեռացավ՝ թողնելով անփոխարինելի դատարկություն իր ընկերների սրտերում։ Արամ MP3-ի և մյուս գործընկերների համար Լևոնը կմնա ոչ միայն որպես տաղանդավոր հումորիստ, այլև որպես բացառիկ ջերմության և մեծ հոգու տեր մարդ, ում կերպարը միշտ ժպիտ ու լույս է սփռել շրջապատում։