Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սոչիի նավթավերամշակման գործարանին

Սեպտեմբերի 4-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Սոչի քաղաքի և Սիրիուս ավանի վրա, հայտնել են Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից։

Հարվածի տակ են հայտնվել նավթաբազան, որտեղ հրդեհ է բռնկվել, ինչպես նաև մի քանի բնակելի տներ և շենքեր։

Տեսանյութը՝ այստեղ:

Ոչխարի ծաղկի վիրուսն առնվազն 3700 տարվա հնություն ունի․ դրա ԴՆԹ-ն հայտնաբերվել է հին կենդանիների մնացորդներում

Միջնադարյան ձեռագրերը օգնել են գիտնականներին հետագծել ոչխարի ծաղկի վիրուսի 3,5 հազարամյա պատմությունը։ Հետազոտողների միջազգային թիմը հարուցչի ԴՆԹ-ն առանձնացրել է կենդանիների կաշվից պատրաստված մագաղաթից և առաջին անգամ ստացել է գենետիկական վկայություններ այն մասին, որ այս հիվանդությունը տարածված է եղել եվրոպական հոտերի շրջանում՝ ժամանակակից դարաշրջանից շատ առաջ։

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Science Advances գիտական ամսագրում, իրականացրել են գենետիկներ, պատմաբաններ, վիրուսաբաններ, սպիտակուցների մասնագետներ և վերականգնողներ՝ Դուբլինի համալսարանական քոլեջի գիտնականների ղեկավարությամբ։

Ոչխարի ծաղիկը խիստ վարակիչ հիվանդություն է, որը կարող է արագ ախտահարել հոտի զգալի մասը։ Այն հատկապես վտանգավոր է երիտասարդ կենդանիների համար․ վարակը կարող է հանգեցնել բարձր մահացության և նվազեցնել բրդի, մսի ու կաթի արտադրությունը։

Գիտնականները ուսումնասիրել են մի շարք պատմական ձեռագրերի մագաղաթը, այդ թվում՝ մոտ 1000 տարվա հնություն ունեցող Յորքի Ավետարանը՝ վաղ անգլոսաքսոնական շրջանի ամենալավ պահպանված պատկերազարդ մանուսկրիպտներից մեկը։ Ընտրանքի մեջ ներառվել են նաև Քեմբրիջի Corpus Christi քոլեջի Corpus Glossary-ն՝ ամենահին անգլիական բառարաններից մեկը, ինչպես նաև Բրիտանիայից և մայրցամաքային Եվրոպայից այլ միջնադարյան ձեռագրեր։

Քանի որ մագաղաթը պատրաստվում էր ոչխարների, այծերի և խոշոր եղջերավոր անասունների կաշվից, այն կարող էր պահպանել կենդանու յուրատեսակ կենսաբանական «տարեգրությունը» նրա մահվան պահին։ Մի քանի դեպքերում վիրուսի ԴՆԹ-ն հայտնաբերվել է նույն ձեռագրի մի քանի էջերում, ինչը վկայում է, որ մագաղաթի պատրաստման համար օգտագործվել են վարակված կենդանիների կաշիներ։

Անակնկալ կերպով վիրուսի հետքեր հայտնաբերվել են նաև հորթի և այծի կաշվից պատրաստված մագաղաթի վրա։ Սա կարող է վկայել կա՛մ կենդանիների այլ տեսակների վարակման հազվադեպ դեպքերի, կա՛մ մագաղաթի արտադրության ընթացքում նյութի աղտոտման մասին։

«Մագաղաթները ոչ միայն հարյուրավոր տարիներ պահպանում են մեր մշակութային պատմությունը, այլև հնարավորություն են տալիս տեսնել միջնադարյան շրջանում տնային անասուններին ախտահարած հիվանդությունների պատկերը», — նշել է հետազոտության ղեկավար, Դուբլինի համալսարանական քոլեջի դոցենտ Քևին Դեյլին։

Վիրուսի պատմությունն ավելի խորությամբ հետագծելու համար հետազոտողները ուսումնասիրել են ավելի հին նմուշներ՝ բրոնզեդարյան ոչխարների ատամները։ Ոչխարի ծաղկի գենետիկական հետքեր հայտնաբերվել են Եվրասիական տափաստանի հին անասնապահական բնակավայրերից կենդանիների մնացորդներում։ Արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ հիվանդությունն ախտահարել է ոչխարներին առնվազն 3700 տարի առաջ։

Հին և ժամանակակից գենոմների համեմատությունը ցույց է տվել, որ կապրիպոքսվիրուսների հիմնական ճյուղերը՝ ոչխարի ծաղկի վիրուսը, այծի ծաղկի վիրուսը և հանգուցավոր դերմատիտի վիրուսը, տարանջատվել են 11 500-ից 3700 տարի առաջ ընկած ժամանակահատվածում։ Այս շրջանը համընկնում է անասնապահության տարածման և տափաստանային շրջաններից ոչխարների Եվրոպա տեղափոխման հետ։

Միևնույն ժամանակ, ոչխարի ծաղկի վիրուսի գենոմը պարզվել է անսովոր կայուն․ վերջին մի քանի հազար տարիների ընթացքում այն փոխվել է զգալիորեն ավելի քիչ, քան կարելի էր սպասել։ Հետազոտողների կարծիքով՝ ամենակարևոր փոփոխությունները, որոնք թույլ են տվել վիրուսին հարմարվել ոչխարներին վարակելուն, կարող էին տեղի ունենալ դեռ ավելի վաղ։

Բացահայտման նշանակությունը դուրս է գալիս պատմության շրջանակներից։ Ոչխարի ծաղիկը շարունակում է վնաս հասցնել անասնապահությանը․ հետազոտության գլխավոր հեղինակ Լուի Լ’Օտի խոսքով՝ ներկայումս հիվանդության բռնկում է տեղի ունենում Հունաստանում։

«Հին գենոմները կարող են օգնել մեզ հասկանալ, թե ինչպես են էվոլյուցիա ապրել այն պաթոգենները, որոնք այսօր ախտահարում են մեզ», — նշել է գիտնականը։

Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա կբարձրանա 1-3-ով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 4-6-ի կեսօրից հետո, 7-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևելյան և արևելյան է՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 4-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14 մ/վրկ։

Թրամփի դիմանկարով հոբելյանական հուշադրամներ են թողարկում


Միացյալ Նահանգների դրամահատարանը սկսել է մեկդոլարանոց անվանական արժեքով ԱՄՆ 250-ամյակի հոբելյանական հուշադրամների թողարկումը, որոնց վրա պատկերված է գործող նա…

Իսկ ովքեր են Գագիկ Խաչատրյանի հանցակիցները

Ընտրովի արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է անքակտելի նորմ։ Հակառակ դեպքում նախօրեին ցուցադրված կադրերում Գագիկ Խաչատրյանի պատգարակի կողքին պետք է լիներ, օրինակ, ՔՊ֊ի նախընտրական ցուցակի 122֊րդ համարը` երդվյալ իշխանական, մաքսային բարձրաստիճան պաշտոնյա (լուսանկարում) Գևորգ Սաղոյանը, ով այժմ, հավանաբար, ՊԵԿ֊ում ստացած իր աշխատավարձի գումարներով վիթխարի շինարարական բիզնեսներ է ծավալում։

Ամենակարևորը, աքսեոմատիկ ճշմարտություն, Գագիկ Խաչատրյանի միլիարդները կարող էին գոյանալ միմիայն կաշառքներից, որոնք նա` որպես ՊԵԿ նախագահ, երբեք անձամբ չի վերցրել, վերցրել են իրենից ցածր գտնվող օղակները և շղթայական փոխանցել մինչև վերև։

Թե ինչու մինչև այժմ չեն հարցաքննվել շղթայի մյուս օղակները` ալավերդյանները, սաղոյանները, մաշադյանները կամ բեյբությանները, հայտնի կդառնա հաջորդ իշխանությունների ժամանակ։

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի ավագ Մարալ Արթինն ունի նոր թիմ։

Արթինը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիմմա» ակումբում։

Մարալ Արթինը Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականում նորամուտը նշել է 2021 թ. սեպտեմբերի 16-ին։ Ընդհանուր առմամբ՝ մասնակցել է 33 խաղի՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

Ակումբային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Հոֆենհայմ»-ի ու «Բավարիա»-ի երիտասարդական թիմերում, ինչպես նաև «Բավարիա II»-ում, «Ֆրանկֆուրտ II»-ում, «Ալաշկերտ»-ում, «Ռայո Վալյեկանո»-ում և այլն։

ԱՄՆ բանագնացներն առաջիկայում կայցելեն Մոսկվա և Կիև. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցող թիմին, և հայտնել մոտ ապագայում Կիևում և Մոսկվայում նախատեսվող հանդիպումների մասին։

X-ում գրառման մեջ Զելեսկին նշել է, որ ուկրաինական և ամերիկյան կողմերը շուրջօրյա ռեժիմով կապի մեջ են և պատրաստվում են հանդիպման։

«Նշանակվել են նախնական ամսաթվեր։ Մենք ակնկալում ենք տեսնել ԱՄՆ նախագահի բանագնացներին այստեղ՝ Կիևում։ Նրանք հաստատել են, որ հանդիպում կունենան Մոսկվայում, ևս մեկը՝ Կիևում։ Մենք անհամբեր սպասում ենք առաջիկա օրերին կայանալիք հանդիպմանը», – նշել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին ընդգծել է, որ ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածության շարունակումը «շատ կարևոր» է։
Բա

Թշնամիներից թաքնվել էր անոթի մեջ. Բուլղարիայում հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության տղամարդու կմախք

Հնագետները ժամանակակից Բուլղարիայի տարածքում գտնվող հին Դեուլտում քաղաքում ուշ հռոմեական աշտարակի պեղումների ժամանակ հսկայական հռոմեական անոթի ներսում հայտնաբերել են մարդու կմախք, հայտնում է Live Science-ը։

Ենթադրաբար, մոտ 1600 տարի առաջ տղամարդը թաքնվել է անոթի մեջ՝ փրկվելով թշնամիների հարձակումից, սակայն զոհվել է, երբ հրդեհը պատել է քաղաքը։

Գտածոն արվել է Դեուլտումի արևմտյան դարպասների հյուսիսային աշտարակում՝ հռոմեական գաղութում, որը հիմնադրվել էր ժամանակակից Բուլղարիայի տարածքում։ Պեղումների ղեկավար, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի հնագետ Լյուդմիլ Վագալինսկու խոսքով՝ մարդու մահվան ճշգրիտ հանգամանքները դեռևս հնարավոր չէ պարզել։ IV–V դարերում քաղաքը բազմիցս ենթարկվել է արևելագերմանական ցեղերի և հոների հարձակումներին։

Ենթադրաբար երիտասարդ տղամարդուն պատկանած աճյունները գտնվել են հսկայական կերամիկական անոթի՝ դոլիումի ներսում։ Կմախքի հետ հնագետները հայտնաբերել են երկու երկաթե դանակ և գոտի։ Դոլիումները անտիկ ժամանակների կերամիկական անոթների ամենախոշոր տեսակներից էին և օգտագործվում էին, մասնավորապես, ձիթապտղի յուղ և գինի պահելու համար։ Դրանցից ամենամեծերը տեղավորում էին ավելի քան 1000 լիտր, իսկ Դեուլտումում հայտնաբերված անոթի տրամագիծը կազմել է մոտ մեկ մետր։

Դոլիումի շուրջ հնագետները հայտնաբերել են հրդեհի բազմաթիվ հետքեր՝ մոխիր և ածուխ, աղյուսների և կղմինդրի բեկորներ, ածխանշված պատեր, ապակու հալված բեկորներ, ինչպես նաև ընտանի կենդանիների ոսկորներ։ Մոտակայքում գտել են մեծ քանակությամբ բրոնզե մետաղադրամներ, որոնք, հավանաբար, կորցվել էին խուճապի ժամանակ։

Հնագետները ենթադրում են, որ հարձակումից առաջ քաղաքի բնակիչները ամրոցում պատսպարել էին ընտանի անասուններին։ Վագալինսկու վարկածով՝ երիտասարդ տղամարդը հրդեհի ժամանակ բարձրացել է դատարկ անոթի մեջ, որպեսզի թաքնվի կրակից և հարձակվողներից։ Այն, որ նա հայտնվել է ներսում արդեն հրդեհի սկսվելուց հետո, կարող է վկայել նրա կմախքի տակ մոխրի առկայությունը։

Նախնական տվյալներով՝ հնագետները ողբերգական իրադարձությունը թվագրում են մոտավորապես մեր թվարկության 400 թվականով։ Տղամարդը, հավանաբար, մեկ երկաթե դանակը պահել է ոտքերի միջև, որպեսզի պաշտպանվի, եթե հարձակվողները նրան հայտնաբերեն, իսկ երկրորդը կրել է գոտուց։

Կմախքի դիրքը հիշեցնում է քնած մարդու կեցվածք։ Վագալինսկու խոսքով՝ ըստ ամենայնի, տղամարդը չի փորձել դուրս գալ անոթից։ Հարձակումից հետո Դեուլտումի բնակիչները հարթեցրել են ավերված աշտարակը և դրա վրա ստեղծել նոր, ավելի բարձր հատակ՝ չիմանալով, որ բեկորների տակ մնացել է զոհված մարդը։

Աճյունները ուղարկվել են Սոֆիա՝ ֆիզիկական մարդաբանության մասնագետի կողմից ուսումնասիրության համար։ Հնագետները նախատեսում են շարունակել պեղումները հաջորդ ամռանը, որպեսզի լիովին ուսումնասիրեն Դեուլտումի արևմտյան դարպասները և ճշտեն դրանց ժամանակագրությունը։ Ավելի վաղ այս տարի դարպասների մոտ գիտնականները հայտնաբերել էին հին զուգարան՝ լատրինա, որը թվագրվում է II–III դարերով։