Աղբյուր․ Թուրքիան ԱՄՆ-ի հետ համակարգում է Ուկրաինայի վերաբերյալ միջնորդական նախաձեռնությունները

Թուրքիան մշտապես ԱՄՆ-ի հետ համակարգում է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական նախաձեռնությունները՝ միաժամանակ ուշադիր հետևելով Վաշինգտոնի և Մոսկվայի շփումներին, РИА Новости-ին հայտնել է Թուրքիայի կառավարությունում գտնվող աղբյուրը։

«Թուրքիան ԱՄՆ-ի հետ համակարգում է Ուկրաինայի վերաբերյալ միջնորդական նախաձեռնությունները և ուշադիր հետևում Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև շփումներին։ Անկարան կապեր է պահպանում բոլոր կողմերի հետ և կարևոր է համարում դիվանագիտական ուղիները բաց պահելը», – ասել է գործակալության զրուցակիցը։

Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է ներդրում ունենալ ցանկացած նախաձեռնության մեջ, որը կարող է մոտեցնել հրադադարի հաստատումը և պայմաններ ստեղծել կայուն քաղաքական կարգավորման համար։

Եվրախորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը

Եվրոպական խորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովը հաստատել է Հայաստանից ԵՄ երկրներ ներմուծվող որոշակի ապրանքներ մաքսատուրքերից ժամանակավորապես ազատելու որոշումը։

Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնած առաջարկը հաստատվել է 35 կողմ, 2 դեմ և 3 ձեռնպահ ձայնով։

Մաքսատուրքերից ժամանակավոր ազատումը կտևի երկու տարի։

Որոշումն ուժի մեջ կմտնի ԵՄ Խորհրդի հաստատումից հետո։

ՄՍՇՊՀ-ն 15.2 մլն դրամով տուգանել է «Տիգրան Մեծ» շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ին

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը տուգանել է Քըրք Քըրքորյան 27/7 հասցեում գտնվող «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ին։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ՝ սպառողների շահերը խախտող գործելակերպ է որակվել Քըրք Քըրքորյան 27/7 հասցեում գտնվող «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ի հետևյալ վարքագիծը.

  • Բնակելի համալիրում SCHUCO ապրանքանիշի պատուհաններ չտեղադրելը։

  • Դեպի Մոնթե Մելքոնյան փողոց անմիջական ավտոճանապարհային ելք չապահովելը։

  • Բնակելի համալիրում անվտանգության և 24/7 կոնսիերժ ծառայություններ չապահովելը։

  • Շենքի բնակարանների փոխանցման ակտերում օրենսդրությանը հակասող դրույթներ նախատեսելը։

Արդյունքում, կատարված խախտման համար «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 272 000 ՀՀ դրամի չափով։

Բացի այդ, «Շինաս» ՍՊԸ-ին հանձնարարվել է անհապաղ՝

  • բնակարանների սեփականատերերից յուրաքանչյուրին վճարել իր բնակարանում տեղադրված պատուհանների յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար 85 757 ՀՀ դրամ,

  • ապահովել Երևան քաղաքի Քըրք Քըրքորյան 27/7 հասցեից անմիջական ավտոճանապարհային ելք դեպի Մոնթե Մելքոնյան փողոց,

  • շենքի կառավարման մարմնին փոխանցել շենքի ավարտական ակտի տրամադրման օրվանից՝ 2025 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2026 թվականի մարտի 9-ն ընկած ժամանակահատվածի համար անվտանգության ծառայության ապահովման արժեքը՝ 589000 ՀՀ դրամ,

  • ապահովել 24/7 կոնսիերժ ծառայություն ավարտական ակտի տրամադրման պահից՝ 2025 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև բնակելի համալիրի կառավարման մարմնի ձևավորման պահն ընկած ժամանակահատվածին համարժեք ժամկետով։

The Wall Street Journal․ օգոստոսին Ուկրաինական դրոնների հարձակումների պատճառով Ռուսաստանը ստիպված է եղել գրեթե հազար անգամ փակել օդանավակայանները

Ուկրաինայի որոշումը՝ փակել Ռուսաստանի օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար, ամբողջությամբ զգացվեց օգոստոսին՝ դեռ մինչև այն պահը, երբ Վլադիմիր Զելենսկին այն հայտարարեց ոչ անվտանգ։ Անցած ամիս դրոնների հարձակումների պատճառով ստիպված եղան ժամանակավորապես փակել 32 օդանավակայան, այդ թվում՝ Մոսկվայի և Պետերբուրգի մերձակայքում։ Արձանագրվել է նման 993 դեպք, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ավիացիոն անվտանգության հարցերով մասնագիտացած Osprey Flight Solutions-ի տվյալներին։

Սա ռեկորդային ցուցանիշ է, որն ավելի քան մեկ երրորդով գերազանցում է հուլիսյան փակման դեպքերի թիվը։ Ընդհանուր առմամբ, ամռան ընթացքում արձանագրվել է օդանավակայանների աշխատանքի ժամանակավոր դադարեցման 2182 դեպք։ Համեմատության համար՝ ամբողջ 2025 թվականի ընթացքում դա տեղի է ունեցել 1923 անգամ։

«Ռուսաստանի սանձազերծած պատերազմը փակում է նրա երկինքը»,- հայտարարել է Զելենսկին սեպտեմբերի 1-ին։ Նա Ռուսաստանի օդային տարածքը անվանել է «լիովին վտանգավոր»՝ նախազգուշացնելով ավիաընկերություններին և ապահովագրողներին նրա օդանավակայաններ թռիչքների ռիսկերի մասին։ Սակայն մինչև այդ՝ օգոստոսին, Osprey Flight Solutions-ը արձանագրել է ևս մեկ ռեկորդ․ սահմանը հատած ուկրաինական մոտ 16 հազար դրոն ներթափանցել է այն օդային տարածք, որը Ռուսաստանը բաց է թողնում քաղաքացիական օդանավերի համար։

Հունիսին և հուլիսին նման ԱԹՍ-ների թիվը համապատասխանաբար գերազանցել է 11 և 13 հազարը։ Տարվա սկզբից մինչև այդ ժամանակահատվածը այն պահպանվում էր ամսական 4-5 հազարի մակարդակում՝ միայն մայիսին բարձրանալով մինչև 7544։

Սկանդալ բրիտանական կուսակցության շուրջ․ լրագրողները գաղտնի նկարահանել են օրենքը շրջանցելու մասին զրույցը

Բրիտանական Reform UK աջ ծայրահեղական կուսակցության շուրջ, որը գլխավորում է Նայջել Ֆարաջը, նոր սկանդալ է բռնկվել՝ կապված նվիրատվությունների հետ։ Ինչպես հայտնում է BBC-ն, լրագրողները գաղտնի տեսախցիկով նկարահանել են արտերկրից նվիրատվությունների արգելքը շրջանցելու վերաբերյալ կուսակցության ղեկավարության զրույցը:

Ուրբաթ Reform UK-ը հայտարարել է, որ զրույցի մասնակիցները՝ Ֆարաջի հասարակայնության հետ կապերի գլխավոր խորհրդական, քաղտեխնոլոգ Դեն Ջյուքսը, ինչպես նաև կուսակցության քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ջեյմս Օրը, հեռացել են իրենց պաշտոններից, մինչև ներկուսակցական քննության ավարտը:

Գաղտնի նկարահանված զրույցին մասնակցել է նաև ինքը՝ Ֆարաջը:

Այս կադրերը նախորդ երեկոյան հեռարձակել է Channel 4 հեռուստաալիքը, իսկ նկարահանումն իրականացրել է Verbatim Investigations թիմը։

Լրագրողն ու դերասանը, ներկայանալով որպես Մեծ Բրիտանիայում ապրող մարդ և նրա ամերիկացի հայր, ճաշի շուրջ Ջյուքսի և Ֆարաջի հետ քննարկել են, թե ինչպես հայրը կարող է կուսակցությանը փոխանցել կես միլիոն ֆունտ (ավելի քան 670 միլիոն դոլար):

Բրիտանական օրենսդրության համաձայն՝ քաղաքական կուսակցություններին դրամական նվիրատվություններ կարող են անել միայն Մեծ Բրիտանիայի բնակիչները, որոնք ընդգրկված են ընտրողների ռեգիստրում, կամ երկրում գրանցված ընկերությունները:

Նշվում է, որ, ըստ պայմանավորվածության, «հայրը» գումարը կփոխանցի «որդուն», իսկ նա՝ որպես օրինական նվիրատու, դրանք կփոխանցի կուսակցությանը:

«Այդպես ամեն ինչ օրինական կլինի», – պատասխանում է Ֆարաջն ու շնորհակալություն հայտնում երկուսին էլ:

Ռեպորտաժի հեռարձակումից հետո Reform UK-ն հերքել է օրենքը խախտելու փորձերի վերաբերյալ մեղադրանքները և հայտարարել, որ դարձել է «սադրանքի» զոհ:

Այնուամենայնիվ, կուսակցությունը հայտարարել է Ջյուքսին ու Օրին պաշտոնանկ անելու և ներքին քննություն սկսելու մասին:

#Ուղիղ․ Դատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը


#Ուղիղ․ Դատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է, եվրոն՝ մի փոքր թանկացել

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կազմել է 363.85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.34 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.87 դրամ (աճել է 0.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.20 դրամ (աճել է 1.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 361–362.5 դրամով, վաճառվում է 364.5-367 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 415-421 դրամով, վաճառվում է 424.5–430 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.99–4.08 դրամով, վաճառվում է 4.20–4.38 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 362 դրամով, վաճառվում՝ 364.5 դրամով:

Եվրոն գնվում է 419 դրամով, վաճառվում է 422.5 դրամով:

Ռուբլին գնվում է 4.02 դրամով, վաճառվում է 4.12 դրամով:

ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովը հավանություն է տվել հայկական ապրանքների մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը

Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովը (INTA) հավանություն է տվել Հայաստանից Եվրոպական միություն ներմուծվող ապրանքների լայն շրջանակի համար մաքսատուրքերի ժամանակավոր…