Հենրիխ Մխիթարյանը ցավակցական խոսք է հրապարակել Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբ

Հենրիխ Մխիթարյանը ցավակցական խոսք է հրապարակել ռումինացի մարզիչ Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբ:

«Դուք իմ առաջին մարզիչներից մեկն էիք, ով ինձ հնարավորություն տվեց մեծանալ և սկսել իմ միջազգային կարիերան: Ես միշտ երախտապարտ կլինեմ ձեզ, որ ինձ հնարավորություն տվեցիք իրականացնել այն, ինչի մասին երազել եմ մանկուց: Շնորհակալ եմ ձեր ղեկավարության, վստահության և ինձ օգնելու համար, որն ինձ օգնեց դառնալ այն խաղացողն ու անձը, որը ես այսօր եմ: Ֆուտբոլը կորցրեց իսկական ջենտլմենի: Հանգչիր խաղաղությամբ, Պարոն: Դուք միշտ առանձնահատուկ տեղ կունենաք իմ սրտում»,- գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ 80 տարեկան հասկանում մահացել է  Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի և Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Միրչա Լուչեսկուն

Ահա, թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ահա, թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թմրամոլությունը չարիք է․ իրազեկման ակցիա՝ Երևանում


«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության երիտասարդական պլատֆորմի կամավորները Երևանի փողոցներում են՝ կարևոր առաքելությամբ։ Բուկլետների, թռուցիկների և կրծքանշանների…

Արաղչիի հայտարարության մեջ կար մեկ այլ ուշագրավ «շնորհակալություն»․ Հակոբ Բադալյան

Արաղչիի հայտարարության մեջ կար մեկ այլ ուշագրավ «շնորհակալություն»․ Հակոբ Բադալյան

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/ԱՌԿԱ/․ «Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին։

«Տեղեկացնում ենք, որ 08/04/2026-ին՝ 05:03–06:30 ժամանակահատվածում, իրականացվել են համակարգի պլանային թարմացման աշխատանքներ՝ անվտանգության մակարդակի բարձրացման և համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման նպատակով։ Արդյունքում, ժամը 07:30–09:15 ընկած ժամանակահատվածում քարտերի հավաստագրման համակարգում դիտարկվել են որոշակի խափանումներ, ինչի հետևանքով առանձին գործարքներ կարող էին չհավաստագրվել», – նշվում է ընկերության Facebook–յան էջոմ։

Ընկերությունից հայտնում են, որ այս պահին համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է:

«Զուգարանակոնքերի որակն ակնհայտ լավն է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Զուգարանակոնքերի որակն ակնհայտ լավն է». Նիկոլ Փաշինյան

«Բա սանհանգույցները մի հատ չնայե՞նք… Զուգարանակոնքերի որակն ակնհայտ լավն է»,- Նոր Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցում շրջայցի ժամամնակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սա կարող է դառնալ Մերձավոր Արևելքի «ոսկեդարը»․ Թրամփը՝ հրադադարի որոշման մասին

Աշխարհի խաղաղության համար կարևոր օր է։ Իրանը ցանկանում է, որ դա տեղի ունենա․ Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Իրանի հետ իր երկշաբաթյա հրադադարի որոշումից հետո։

«Նրանք այլևս չեն ցանկանում շարունակել։ Նույնը վերաբերում է նաև մյուսներին։ Միացյալ Նահանգները կօգնի կարգավորել Հորմուզի նեղուցում առաջացած նավային կուտակումների հարցը։ Առաջիկայում շատ դրական զարգացումներ կլինեն։ Մեծ գումարներ կկուտակվեն։ Իրանը կարող է սկսել իր վերականգնման գործընթացը։ Մենք ամեն տեսակի անհրաժեշտ պաշարներ կմատակարարենք և պարզապես «կմնանք տեղում»՝ համոզվելու համար, որ ամեն ինչ լավ է ընթանում։ Ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի», – գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ «ինչպես այժմ ԱՄՆ-ում է, սա կարող է դառնալ Մերձավոր Արևելքի «ոսկեդարը»»։

 

Արաղչին շնորհակալություն է հայտնել Պակիստանին տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու «անխոնջ ջանքերի» համար

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆին և ֆելդմարշալ Ասիմ Մունիրին՝ Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու ջանքերի համար։

«Իրանի Իսլամական Հանրապետության անունից իմ երախտագիտությունն ու գնահատանքն եմ հայտնում իմ սիրելի եղբայրներին՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆին և ֆելդմարշալ Ասիմ Մունիրին՝ տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու նրանց անխոնջ ջանքերի համար», – նշվում է հայտարարությունում։

«Եթե Իրանի վրա հարձակումները դադարեն, մեր զինված ուժերը նույնպես կդադարեցնեն իրենց պաշտպանական գործողությունները։ Երկու շաբաթվա ընթացքում, Իրանի զինված ուժերի հետ համակարգված և անհրաժեշտ տեխնիկական սահմանափակումները հաշվի առնելով, հնարավոր կլինի անվտանգ անցում Հորմուզի նեղուցով», – գրել է Արաղչին։

 

 

«Մեծ հավանականությամբ Թրամփն ինքն է զիջել»․ Հակոբ Բադալյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մեծ հավանականությամբ Թրամփն ինքն է զիջել»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Իհարկե, հետաքրքիր իրավիճակ է: Փաստորեն, Պակիստանի միջոցով համաձայնությունից առաջ Թրամպը սպառնում է Իրանին անասելի մի ուժգին հարվածով, ու տպավորություն է ստեղծվում, թե սպառնալիքն ազդեց ու Իրանը համաձայնեց ԱՄՆ պայմաններին:

Բայց, ինչպես նախօրեին նշել էի, կրկնեմ՝ եթե կա իրապես այդպիսի իրավիճակ, ապա ինչո՞ւ է Թրամպը բարձրաձայնում այդ սպառնալիքը, եթե պարզապես կարող էր փոխանցել Իրանին միջնորդների միջոցով: Հազիվ թե Իրանն արհամարեր այն, եթե լիներ լուրջ հաղորդագրություն: Հետևաբար, մեծ հավանականությամբ Թրամպը ինքն է զիջել, իսկ սպառնալիքով պարզապես փրկում է դեմքը, ստեղծելով տպավորություն, թե զիջել է Իրանը:

Իրանը հայտարարում է հակառակի մասին, որ ԱՄՆ համաձայնել է իր տասը պայմաններին: Անկասկած է, որ այստեղ էլ Թեհրանն է թերևս չափազանցնում: Իսկ ի՞նչ կա իրականում: Իրականում, իմ սուբյեկտիվ գնահատմամբ իհարկե, Թեհրանը որոշել է Թրամպին վերջնականապես չմղել անկյուն: Այստեղ կա երկու հանգամանք, ըստ իս: Նախ, լիովին անկյուն մղելու դեպքում նա իսկապես կարող էր դառնալ խելահեղ անկանխատեսելի՝ օգտագործելով մինչև անգամ միջուկային սպառազինություն:

Երկրորդը, Թեհրանին թերևս պետք չէ, որ Միացյալ Նահանգներում լինի Թրամպի հաղթանակ կամ պարտություն: Մեծ հաշվով, որքան անորոշություն է ամերիկաիրանյան առաջիկա երկշաբաթյա «տրեկում», նույնքան թերևս անորոշություն է ներամերիկյան քաղաքական «տրեկում»: Իսկ սա Թեհրանին տալիս է թերևս բանակցային առավելություն»: