Թուրքական և ադրբեջանական սփյուռքը սերտացնում են կապերը


Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության արտերկրում բնակվող թուրքերի ու ազգակից համայքների վարչության և Ադրբեջանի սփյուռքի հետ հարցերով հանձնաժողով…

Սիբիրի երկրորդ մարզում սկսել են ֆերմերներից առգրավել և ոչնչացնել անասուններին

Տյումենի մարզի Աբատսկիի, Արոմաշևոյի, Վիկուլովոյի և Յուրգինսկիի շրջանների բնակիչներից սկսել են առգրավել ընտանի խոզերին՝ մորթի նպատակով։ Այս մասին հայտնել են ՌԴ Կոմունիստական կուսակցության (ՌԴԿԿ) մարզային կոմիտեի տելեգրամյան ալիքում։ «Պատմությունը կրկնվում է․ խոզերին սպանում ու այրում են, փոխհատուցում ոչ բոլորին են վճարում։ Բնակիչները զանգահարում են, բայց իշխանությունների հանդեպ վստահություն այլևս չկա»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նման գործողությունների պատճառը, իշխանությունների պնդմամբ, հիվանդության տարածման ռիսկն է։ Հավանաբար խոսքը խոզերի աֆրիկյան ժանտախտի մասին է, հայտնել են ՌԴԿԿ-ում։ Նույն կարծիքին են տեղի բնակիչներն ու «գյուղական մասնագետները», հայտնել էր անասնամորթի հետ կապված իրավիճակը լուսաբանող «Ագրարնի սովետ» ալիքը։ Կոմունիստները պնդում են, որ իրենց հաջողվել է կանգնեցնել Յուրգինսկիի շրջանում իրականացվող կենդանիների ոչնչացումը։

Նշվում է, որ խոզերին սկսել են մորթել դեռ օգոստոսին, այն ժամանակ այդ միջոցառումը վերաբերում էր միայն Գոլիշմանովոյի շրջանին, որտեղ անասնաբույժները հղում էին անում նահանգապետ Ալեքսանդր Մոորի որոշմանը՝ չհստակեցնելով հիվանդության անվանումը։ ՌԴԿԿ-ի տվյալներով՝ համայնքի տարածքում՝ բերքահավաքին պատրաստ դաշտում, արդեն մեկուկես շաբաթ է, ինչ ընկած են սպանված խոզերի լեշերը։ Դրանք չեն այրում, իսկ գազաններն ու թռչունները հոշոտում են լեշերը, պնդում են կուսակցականները։ Ինչպես ընդգծվում է հաղորդագրության մեջ, մնացած խոզերը վարակված չեն թվում։ ՌԴԿԿ-ն դիմում է ուղարկել ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին։ Ավելի վաղ Իրկուտսկի մարզում ֆերմերներից սկսել էին զանգվածաբար առգրավել կովերին, այծերին, ոչխարներին և խոզերին՝ ոչնչացման նպատակով։ Իշխանությունները հղում են անում ընտանի կենդանիների հանգուցավոր մաշկաբորբի բռնկմանը։

Բացի այդ, մարզի տարածքի մի մասում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել։ Մարզային վարչակազմից հայտնել են, որ վարակման գոտում են հայտնվել Բուտիրկի և Կոտի գյուղերը․ սեպտեմբերի 5-ի դրությամբ արձանագրվել է էպիզոոտիկ (անասնահամաճարակային) ութ օջախ՝ «մանր եղջերավոր անասունների ապօրինի ներկրման» հետևանքով։ Տեղի բնակիչները հայտնել են, որ Բուտիրկիի ծայրամասում անասնաթաղոց են կազմակերպել, որտեղ արդեն այրվել է շուրջ հարյուր գլուխ անասուն։ Ֆերմերները պնդում են, որ իրենց ոչ մի փաստաթուղթ չեն տրամադրել, իսկ կենդանիներից անալիզներ չեն վերցրել, ընդ որում՝ ոչնչացնում են նաև արտաքնապես առողջ անասուններին։

Տյումենի մարզում, խոզերի աֆրիկյան ժանտախտի ենթադրյալ բռնկման պատճառով, արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել Ուպորովոյի, Իշիմի, Օմուտինսկոյեի և Յուրգինսկոյեի շրջաններում։ Անցյալ շաբաթ կարանտին էր հայտարարվել նաև Յալուտորովսկի շրջանում, գրում է «Ագրարնի սովետը»։

«Սարքել են, որ Կարապետյանին պահեն կալանքի տակ»


«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է գործարար Սամվել Կ…

Եթե տուն կառուցող շահառուն 3 տարում ավարտական ակտը չներկայացնի, տրված գումարները պետությունը հետ կվերցնի

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հիշեցնում է, որ Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի կարևոր պահանջներից է, որ վարկային պայմանագրի կնքման օրվանից 3 տարվա ընթացքում եթե շահառուն չի ներկայացնում ավարտական ակտը, ֆինանսական կազմակերպության կողմից փաստացի տրամադրված գումարները ենթակա են վերադարձման պետությանը։

Նախարարության հաղորդագրությունում նաև ասվում է. «Ուստի հորդորում ենք խստորեն հետևել ծրագրի պահանջներին՝ հետագայում աջակցության գումարների հետվերադարձի խնդրից խուսափելու համար։

2026 թվականի ընթացքում ավարտական ակտը ներկայացնելու պահանջը վերաբերվում է այն շահառուներին, որոնք հիփոթեքային վարկը ստացել են 2023 թվականին։

Սեպտեմբերի 9-ի դրությամբ ծրագրի շահառուի կարգավիճակ է ստացել 3361 ընտանիք, որից 3183-ն արդեն վարկավորվել է, իսկ 478-ը ներկայացրել է ավարտական ակտ։

Ծրագրի մանրամասներին, բնակավայրերի ցանկին և սահմանված քվոտաներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ»։

ՀՀ պետական պարտքը կազմում է մոտ 13 միլիարդ 900 միլիոն դոլար


Հայաստանի պետական պարտքը 2026 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում դրամային հաշվարկով կրճատվել է 3.5 տոկոսով, մինչդեռ ԱՄՆ դոլարով դրա ծավալը գրեթե չի փոփոխվել։ Այս մասին Ազգային ժողովի Ֆինանսավարկ…

Իրանը հարձակվել է Հորդանանի ավիաբազայի վրա․ գիշերը դաժան է եղել


Իրանը պատասխան հրթիռային հարված է հասցրել Հորդանանում գտնվող Մուվաֆաք Սալթի ավիաբազային, որտեղ ամերիկյան ուժեր են տեղակայված։ Հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի…

Ջուրը՝ ծնկներից․ Ճապոնիայում 2 միլիոն բնակիչ է տարհանվել ուժեղ անձրևների պատճառով

Ճապոնիայի Այչի պրեֆեկտուրայում արդեն երկրորդ օրն է՝ ուժեղ անձրևներ են տեղում: Նագոյայում մեկ ժամում գրանցվել է ռեկորդային՝ 104,5 մմ տեղում:

Քաղաքային իշխանությունները տարհանում են 2 միլիոն բնակչի, հաղորդում է Yomiuri-ն:

Քաղաքի Սակաե աշխույժ շրջանում ջրի մակարդակը հասնում է ծնկի բարձրության: Գնացքների, ավտոբուսների և հասարակական այլ տրանսպորտի ծառայությունները կանգ են առել։

Նագոյայի կայարանի և այլ վայրերի մոտ ժամանակավոր ապաստարաններ են ստեղծվել տուն վերադառնալ չկարողացող մարդկանց համար:

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը Շոնայ գետի համար «5-րդ մակարդակի հատուկ ջրհեղեղի նախազգուշացում» է հրապարակել:

 

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների զենքերը հավաքելու են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում որոշում է կայացվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող բոլոր զենքերը հնարավորինս հավաքելու ուղղությամբ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը նաև օրինական հիմքով ձեռք բերված և հաշվառված զենքերի մասին է։

Ներքին գործերի նախարարությունը նախկին պաշտոնյաների դեմ դատական հայցեր է ներկայացնում՝ պահանջելով անգամ նվիրատվությամբ, պարգևատրման միջոցով, անգամ գնման եղանակով ստացած զենքերը հանձնել պետությանը։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները գործընթացը կապում են վերջին շրջանում նախկին պաշտոնյաների նկատմամբ ակտիվացած իրավապահ գործողությունների հետ։ Իրավապահ համակարգում, ըստ մեր տեղեկությունների, մտավախություն կա, որ նախկինների գույքի, ունեցվածքի նկատմամբ գործընթացները, որոնք քաղաքական շրջանակներում արդեն որակվում են որպես «կուլակաթափություն», քաղաքական հայացքներով պայմանավորված, կարող են անձնական հաշվեհարդարների կամ վենդետայի վտանգ առաջացնել։ Հենց այս ռիսկը նվազեցնելու նպատակով էլ փորձ է արվում հնարավորինս սահմանափակել նախկին պաշտոնյաների մոտ զենքի առկայությունը։

Հատկանշական է, որ թեման հատկապես արդիական դարձավ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից հետո։ Քննչական կոմիտեի հրապարակած կադրերում երևում էին նաև սիմվոլիմ զենքեր, նկարներ, հուշանվերներ, մինչդեռ Խաչատրյանի պաշտպանները հայտարարեցին, որ հրապարակված բոլոր զենքերն օրինական են և ունեցել են համապատասխան թույլտվություններ։

Միաժամանակ, ՆԳՆ ոստիկանությունը վերջին ամիսներին ակտիվացրել է զենք-զինամթերքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը։ Պաշտոնական տվյալներով՝ միայն 2026 թվականի առաջին կիսամյակում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք, որից 912-ը կամավոր հանձնվել է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետը և դպրոցներից մեկի տնօրենը կալանավորվել են


Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված անձանցից 3-ի, այդ թվում՝ Գեղարքու…

«Հրապարակ». Տաքսիների եւ միկրոավտոբուսների անհավասար մրցակցությունից բոլորն են տուժում


Երեւանից Տավուշի մարզ եւ հակառակ ուղղությամբ աշխատող հասարակական տրանսպորտով ես շատ եմ երթեւեկում, սակայն երբեք դրանցում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար ան…