Սպիտակ տունը հերքել է FT-ի տեղեկությունը՝ ԱՄՆ-ի բանակցային թիմի փոփոխության մասին

Սպիտակ տունը հերքել է Financial Times-ի տեղեկությունը՝ ԱՄՆ-ի բանակցային թիմի կազմի հնարավոր փոփոխության վերաբերյալ։

Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը՝ այն անվանելով «ցածր մակարդակի անանուն աղբյուրներին վերագրվող պատմություն, որոնցից ոչ մեկը նույնիսկ չնչին պատկերացում չունի, թե ինչի մասին է խոսում»։

FT-ն ավելի վաղ գրել էր, որ ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների դերերի սահմանափակման և ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի ներգրավվածության մեծացման տարբերակը։

Նման նշանակումները կարող են լինել նաև ներիշխանական սակարկությունների արդյունք


Կառավարությունում քննարկվում է հերթական կադրային նշանակման հարցը։ Տեղեկություններ կան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյան…

Կա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասին

Աշխատանքները շարունակական են, կա պայմանավորվածություն առաջիկա հանդիպման շուրջ, կտեղեկացնենք: Այս մասին «Լուրերին» հայտնել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով Միրզոյան-Բայրամով հնարավոր հանդիպմանը:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը չէր բացառել, որ առաջիկայում կարող է հանդիպել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ:

Նրա խոսքով՝ ի թիվս այլնի՝ հայկական կողմի հետ քննարկումների կարևոր մաս է սահմանազատման գործընթացի հարցը, Երևանն ու Բաքուն պայմանավորվել են աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ՝ սկսելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից։

Anthropic-ի մշակողները գնահատել են, որ ԱԲ պատճառով մարդկության կործանման հավանականությունը գերազանցում է 10%-ը. Axios

Ամերիկյան Anthropic ընկերության երեք հետազոտողներ հրապարակայնորեն հայտարարել են արհեստական բանականության սրընթաց զարգացման վերաբերյալ լուրջ մտահոգությունների մասին՝ զգուշացնելով, որ տեխնոլոգիայի անվերահսկելի զարգացումը կարող է արդեն առաջիկա տարիներին հանգեցնել մարդկության կործանմանը, գրում է Axios։

Anthropic-ի հետազոտող Ջեյքոբ Կոքսոնը, որը երեքշաբթի հայտարարել էր ընկերությունից հեռանալու մասին, ասել է, որ արհեստական բանականություն ստեղծող մասնագետները միանգամայն լուրջ են համարում, որ մարդկության կործանումը հնարավոր է մինչև այս տասնամյակի ավարտը։ Նրա համոզմամբ՝ սա մարքեթինգային հնարք չէ, այլ իրական մտահոգություն, որը ընկերության բազմաթիվ ղեկավարներ և առաջատար հետազոտողներ արտահայտում են մասնավոր զրույցներում։

«Արհեստական բանականություն ստեղծող մարդիկ միանգամայն լրջորեն համարում են, որ այն կարող է մեզ բոլորիս սպանել մինչև տասնամյակի ավարտը»,- գրել է Կոքսոնը X սոցիալական ցանցում։

Նա հավելել է, որ մարդկության որևէ այլ գործունեություն համադրելի մակարդակի վտանգ չի ներկայացնում։

Anthropic-ի արհեստական բանականության անվտանգության հետազոտությունների ղեկավար Էվան Հյուբինգերը համաձայնել է գործընկերոջ հետ։ Նրա գնահատմամբ՝ հավանականությունը, որ արհեստական բանականությունը կվերացնի մարդկությանը առաջիկա տասնամյակի ընթացքում, գերազանցում է 10%-ը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Anthropic-ն անում է հնարավոր ամեն ինչ՝ նման սցենարը կանխելու համար, սակայն ընկերությունը դեռևս չունի գերբանականության նկատմամբ վերահսկողության խնդրի լուծում և վստահ չէ, որ բավական արագ է շարժվում դեպի այդ լուծումը։

Anthropic-ի մեկ այլ աշխատակից՝ լայնածավալ վերահսկողության ուղղության ղեկավար Սեմյուել Մարքսը, հայտարարել է, որ արհեստական բանականության մշակողները հնարավոր են համարում «մարդկության վերացումը կամ նմանատիպ աղետալի հետևանքները», ընդ որում նման սցենարը կարող է իրականանալ արդեն առաջիկա մի քանի տարիներին։ Նրա գնահատմամբ՝ որքան բարձր է աշխատակցի պաշտոնը, այնքան ավելի մեծ է նրա մտահոգությունը։

Զգուշացումները հնչել են OpenAI-ի ղեկավարների, նրանց թվում՝ գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանի, նմանատիպ հայտարարություններից հետո կարճ ժամանակ անց, ըստ որոնց՝ արհեստական բանականության զարգացումը մտնում է վախեցնող և ավելի ու ավելի քիչ վերահսկվող փուլ։

Միաժամանակ Anthropic-ի և OpenAI-ի քննադատները կարծում են, որ ընկերությունները կարող են միտումնավոր չափազանցնել ռիսկերը՝ սեփական արժեքը բարձրացնելու և այնպիսի կարգավորում ձեռք բերելու համար, որը կուժեղացնի շուկայի խոշորագույն խաղացողների դիրքերը։ Սակայն Axios-ի հեղինակները նշում են, որ զրուցել են այդ ընկերությունների տասնյակ աշխատակիցների հետ և նկատել նրանց մտահոգության աճը։

Հետազոտողները նշում են, որ խոսքը մոտ ապագայում անխուսափելի աղետի մասին չէ։ Նրանց մտահոգությունները կապված են այն բանի հետ, որ արհեստական բանականության մոդելների զարգացումը տեղի է ունենում սպասվածից զգալիորեն արագ, և շուտով դրանք կարող են ձեռք բերել ինքնուրույն կատարելագործվելու ունակություն։

Այդ դեպքում համակարգերը կկարողանան դառնալ ավելի ու ավելի հզոր և միաժամանակ՝ ավելի քիչ կանխատեսելի ու կառավարելի։

Եվրահանձնակատար Մարտա Կոսը ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրներին կոչ է արել խզել կապերը Թրամփի MAGA շարժման հետ

Եվրամիությանը անդամակցության թեկնածու երկրները պետք է խզեն կապերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Եկեք Ամերիկան կրկին մեծ դարձնենք» (MAGA) շարժման հետ, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը, հաղորդում է Euroactiv։

«Մենք չպետք է թույլ տանք, որ մեր ապագա անդամները կախվածություններ ստեղծեն այլ ուժերից, որոնք հակասում են մեր երկարաժամկետ շահերին»,- ասել է Կոսը երեքշաբթի Բրյուսելում Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնի միջոցառման ժամանակ։

Ըստ նրա՝ ԵՄ ընդլայնման գործընթացի պատմության մեջ առաջին անգամ Եվրամիությունը «հակառակորդներ» ունի։ Հարցին, թե հատկապես ում նկատի ունի, Կոսը պատասխանել է. «Ակնհայտ է, որ Ռուսաստանը նրանցից մեկն է»։

Սակայն, ըստ եվրահանձնակատարի, ԵՄ-ն նաև «ճնշում է զգում Արևմուտքից»՝ «MAGA-ի գաղափարախոսների» կողմից, որոնք փորձում են եվրոպացիներին համոզել, թե եվրոպական քաղաքակրթությունն ու տնտեսությունն անկում են ապրում, իսկ ԵՄ-ում ժողովրդավարությունն, իբր, չի համապատասխանում նորմերին։

Կոսի հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ Թրամփի վարչակազմը ակտիվացրել է Արևմտյան Բալկանների երկրների հետ քաղաքական և տնտեսական կապերն ամրապնդելու փորձերը, որոնցից շատերը ձգտում են անդամակցել ԵՄ-ին։

Անցյալ տարի հրապարակված իր Ազգային անվտանգության ռազմավարությունում Թրամփի վարչակազմը ԵՄ-ին մեղադրել էր «քաղաքական ազատությունն ու ինքնիշխանությունը» խաթարելու մեջ։ Փաստաթղթում նաև նշվում էր «Եվրոպայի ներկայիս ուղեգծին» դիմադրություն ցուցաբերելու մտադրության մասին՝ դաշինքի երկրներում աջ «հայրենասիրական կուսակցությունների» հետ համագործակցության միջոցով։

Միաժամանակ Կոսը տարբերակել է ԱՄՆ-ի և Չինաստանի ազդեցությունը։ Նրա կարծիքով՝ Պեկինը նախ և առաջ ձգտում է ամրապնդել տնտեսական կապերը թեկնածու երկրների հետ՝ հույս ունենալով շահ ստանալ նրանց ԵՄ անդամակցությունից հետո։

«Չինաստանը կարծես հաստատվում է մեր թեկնածու երկրներում, գալիս է այնտեղ և սպասում, թե երբ այդ երկրները կդառնան ԵՄ անդամ, որովհետև անդամակցությունից հետո նրա ընկերությունները կդառնան միասնական շուկայի մաս»,- ասել է նա։ Միաժամանակ Կոսը նշել է, որ, ի տարբերություն Ռուսաստանի, Չինաստանը դեռևս տարածաշրջանում համեմատելի ապատեղեկատվական արշավներ չի օգտագործում։

Վերջին ամիսներին Արևմտյան Բալկանների երկրներում ամերիկյան ներդրումները նույնպես զգալիորեն աճել են։ Թրամփին առնչվող AAFS ընկերությունը դիտարկում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի ներդրումների հնարավորությունը Բոսնիա և Հերցեգովինայում։ Սերբիան ԱՄՆ-ի հետ ստորագրել է ներդրումների ոլորտում բացառիկ համագործակցության մասին համաձայնագրեր և հույս ունի կառուցել «Ջերդապ-3» նոր հիդրոէլեկտրակայանը՝ բացառապես ամերիկյան ընկերությունների ներգրավմամբ։

Ալբանիայում բողոքի ակցիաներ են ընթանում հյուրանոցային հանգստավայրի նախագծի պատճառով, որը կապված է Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի, և նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ։ Նախագիծը նախատեսվում է իրականացնել պահպանվող ճահճա-ջրային տարածքի տարածքում։

Չեռնոգորիան, որը համարվում է ԵՄ անդամակցության թեկնածու երկրների առաջատարներից մեկը, վերջին ամիսներին նույնպես ակտիվորեն գրավում է ամերիկյան իշխանությունների ուշադրությունը։

Թրամփը քննարկում է Ուկրաինայի բանակցային թիմի փոփոխությունը․ FT

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը ծրագրում է ավելի ակտիվ դեր ստանձնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել ԱՄՆ-ի «միջնորդական դիվանագիտության» փոփոխությունների վերաբերյալ։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է Financial Times-ը։

Թերթի տվյալներով՝ Սպիտակ տունը վաղուց քննարկում էր բանակցային թիմի վերակազմավորման հնարավորությունը, այն բանից հետո, երբ խաղաղության գործընթացը փակուղի էր մտել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության պատճառով։

Նշվում է, որ Ռեթքլիֆի և Ուիթքոֆի միջև պայքար է սկսվել բանակցություններում ԱՄՆ-ի գլխավոր ներկայացուցչի դերի համար։

Կարող եմ և շուն լինել․ վարչապետի խորհրդանշական ակնարկը


Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հերքել է այն մեղադրանքները, թե Մարոկկոն, իբր, իրեն շանտաժի է ենթարկում։ Միաժամանակ նա մեղադրել է աջ ծայրահեղական Vox կուսակց…

«Ամենաէժանն» այլևս գլխավորը չէ․ ԵՄ-ն ցանկանում է փոխել պետական գնումների կանոնները՝ հօգուտ եվրոպական ընկերությունների

Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ պետական գնումների կանոնների լայնածավալ բարեփոխում, որը պետք է խթանի ազգային իշխանություններին և հանրային հաստատություններին նախապատվությունը տալ եվրոպական արտադրության ապրանքներին և ծառայություններին, գրում է The Guardian-ը։

Չորեքշաբթի ըստ «Գնիր եվրոպականը» նախաձեռնության շրջանակում հրապարակված առաջարկների՝ դպրոցները, հիվանդանոցները և այլ պետական կազմակերպություններ ավելի մեծ հնարավորություն կստանան ընտրելու եվրոպական մատակարարների։ Միաժամանակ, ի տարբերություն էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ոլորտում նախկինում առաջարկված միջոցների, «արտադրված է Եվրոպայում» արտադրանքի համար պարտադիր քվոտաներ ներդնել չի նախատեսվում։

Բրյուսելում մտահոգված են, որ շատ պետական հաստատություններ ԵՄ գործող կանոններն ընկալում են որպես պահանջ՝ բյուջետային միջոցներ ծախսելիս ընտրել ամենաէժան առաջարկը։ Եվրահանձնաժողովի կարծիքով՝ դա կարող է հանգեցնել Եվրոպայից դուրս գտնվող ընկերությունների հետ պայմանագրերի կնքմանը։

Արդյունաբերական քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Ստեֆան Սեժուրնեն հայտարարել է, որ եվրոպական ապրանքներ և ծառայություններ ընտրելիս նոր կանոնները պետք է պետական պատվիրատուներին ապահովեն ավելի մեծ իրավական որոշակիությամբ և հստակությամբ։

Ըստ նրա՝ պատվիրատուները կկարողանան նախապատվություն տալ եվրոպական առաջարկներին, ինչպես նաև սահմանափակել կամ մերժել այն երկրների հայտերը, որոնք ԵՄ-ի հետ պետական գնումների վերաբերյալ համաձայնագրեր չունեն կամ այդ ոլորտի միջազգային կանոնները չեն պահպանում։

Սեժուրնեն հույս է հայտնել, որ նոր կանոնները նաև կուժեղացնեն հանրային վերահսկողությունը տեղական մակարդակում բյուջետային միջոցների ծախսման նկատմամբ։

«Եթե պատվիրատուները նախընտրեն չինական ավտոբուսները եվրոպականներից, դա Եվրահանձնաժողովի մեղքը չի լինի, քանի որ կարգավորման նախագիծը բոլոր հնարավորությունները տալիս է նախապատվություն տալ եվրոպական ավտոբուսներին»,- հայտարարել է եվրահանձնակատարը։

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Հայաստանի քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Հայաստանի…