Կարող եմ և շուն լինել․ վարչապետի խորհրդանշական ակնարկը


Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հերքել է այն մեղադրանքները, թե Մարոկկոն, իբր, իրեն շանտաժի է ենթարկում։ Միաժամանակ նա մեղադրել է աջ ծայրահեղական Vox կուսակց…

«Ամենաէժանն» այլևս գլխավորը չէ․ ԵՄ-ն ցանկանում է փոխել պետական գնումների կանոնները՝ հօգուտ եվրոպական ընկերությունների

Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ պետական գնումների կանոնների լայնածավալ բարեփոխում, որը պետք է խթանի ազգային իշխանություններին և հանրային հաստատություններին նախապատվությունը տալ եվրոպական արտադրության ապրանքներին և ծառայություններին, գրում է The Guardian-ը։

Չորեքշաբթի ըստ «Գնիր եվրոպականը» նախաձեռնության շրջանակում հրապարակված առաջարկների՝ դպրոցները, հիվանդանոցները և այլ պետական կազմակերպություններ ավելի մեծ հնարավորություն կստանան ընտրելու եվրոպական մատակարարների։ Միաժամանակ, ի տարբերություն էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ոլորտում նախկինում առաջարկված միջոցների, «արտադրված է Եվրոպայում» արտադրանքի համար պարտադիր քվոտաներ ներդնել չի նախատեսվում։

Բրյուսելում մտահոգված են, որ շատ պետական հաստատություններ ԵՄ գործող կանոններն ընկալում են որպես պահանջ՝ բյուջետային միջոցներ ծախսելիս ընտրել ամենաէժան առաջարկը։ Եվրահանձնաժողովի կարծիքով՝ դա կարող է հանգեցնել Եվրոպայից դուրս գտնվող ընկերությունների հետ պայմանագրերի կնքմանը։

Արդյունաբերական քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Ստեֆան Սեժուրնեն հայտարարել է, որ եվրոպական ապրանքներ և ծառայություններ ընտրելիս նոր կանոնները պետք է պետական պատվիրատուներին ապահովեն ավելի մեծ իրավական որոշակիությամբ և հստակությամբ։

Ըստ նրա՝ պատվիրատուները կկարողանան նախապատվություն տալ եվրոպական առաջարկներին, ինչպես նաև սահմանափակել կամ մերժել այն երկրների հայտերը, որոնք ԵՄ-ի հետ պետական գնումների վերաբերյալ համաձայնագրեր չունեն կամ այդ ոլորտի միջազգային կանոնները չեն պահպանում։

Սեժուրնեն հույս է հայտնել, որ նոր կանոնները նաև կուժեղացնեն հանրային վերահսկողությունը տեղական մակարդակում բյուջետային միջոցների ծախսման նկատմամբ։

«Եթե պատվիրատուները նախընտրեն չինական ավտոբուսները եվրոպականներից, դա Եվրահանձնաժողովի մեղքը չի լինի, քանի որ կարգավորման նախագիծը բոլոր հնարավորությունները տալիս է նախապատվություն տալ եվրոպական ավտոբուսներին»,- հայտարարել է եվրահանձնակատարը։

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Հայաստանի քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Հայաստանի…

Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարություն


Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմի հայտարարությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից 2026 թ. սեպտեմբերի 1-ին և 4-ին իրականացված խուզարկությունների վերաբերյալ «202…

Կոկորդիլոագետն իրեն զրպարտված է զգում


Սեպտեմբերի 9-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում նշանակված էր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գարիկ Սարգսյանն ընդդեմ պա…

Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբ

Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը հայտարարություն է տարածել՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից 2026 թ. սեպտեմբերի 1-ին և 4-ին իրականացված խուզարկությունների վերաբերյալ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«2026 թվականի սեպտեմբերի 1-ին և 4-ին ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի կողմից, Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, իրականացվել են խուզարկություններ։ Պաշտպանության կողմը հարկ է համարում հանրության և իրավապահ մարմինների ուշադրությանը ներկայացնել այդ խուզարկությունների ընթացքում թույլ տրված մի շարք էական խախտումներ, որոնք վկայում են քննչական մարմնի կողմից իրականացված գործողությունների ակնհայտորեն ոչ իրավաչափ բնույթի մասին։

1. Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի:

Առգրավված բոլոր հրազենային միավորները վերցվել են դրանց օրինական տիրապետումը հաստատող թույլտվությունների և հաշվառման փաստաթղթերի հետ միասին։ Այս հանգամանքն ինքնին հաստատում է հրազենի օրինական պատկանելիությունը, մինչդեռ դրանց առգրավումն իրականացվել է առանց որևէ իրավաչափ հիմքի՝ դարձնելով այն ակնհայտորեն անօրինական։

2. Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոու բեմադրելու նպատակով:

Քննչական կոմիտեն առգրավել է Գագիկ Խաչատրյանին ու նրա ընտանիքի անդամներին պատկանող զարդեր և ժամացույցներ՝ ակնհայտորեն կամայական ձևով և շոուներ բեմադրելու նպատակով։ Այս իրերի օրինական բնույթը հերքող որևէ ապացույց գոյություն չունի. դրանք ընտանիքի կողմից դեռևս 1970-ական թվականներից ձեռք բերված կամ որպես նվեր ստացված իրեր են: Դատարանի որոշմամբ՝ որպես որոնման և վերցնելու ենթակա օբյեկտներ, նշված չեն եղել նկարներ, զարդեր, ժամացույցներ, զարդատուփեր, գրիչներ և գրելու հավաքածուներ։ Չնայած դրան՝ քննչական խումբը կամայականորեն առգրավել է նշված իրերը՝ առանց որևէ փաստական կամ իրավական հիմքի այն մասին, որ դրանք հանդիսանում են հանցագործության գործիք կամ արդյունք, կրում են հանցագործության հետքեր կամ որևէ այլ կերպ առնչվում են գործի հանգամանքներին։

3. Առկա է առգրավված իրերի և մեղադրանքի միջև որևէ առնչության բացակայություն:

Առգրավված նկարների, զարդերի, ժամացույցների և զարդատուփերի վրա չեն արձանագրվել որևէ հետքեր, նույնականացնող համարներ կամ այլ տարբերակիչ հատկանիշներ, որոնք թույլ կտային դրանք որևէ կերպ կապել Գագիկ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի հետ։

4. Խախտվել է անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

Պաշտպանության կողմի մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակվում են անձանց անձնական կյանքին վերաբերող տվյալներ, մասնավորապես՝ բնակարանների ներքին կահավորանքի պատկերներ և նմանատիպ այլ տեղեկություններ։ Նման գործելաոճը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և գործող օրենսդրությամբ երաշխավորված՝ անձի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։

Վերոգրյալի հիման վրա՝ պաշտպանության կողմը գտնում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ի և 4-ի խուզարկությունների ընթացքում քննչական մարմնի կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների էական խախտումներ։ Պաշտպանության կողմն իրեն իրավունք է վերապահում սահմանված կարգով վիճարկելու առգրավման գործողությունների իրավաչափությունը և պահանջելու անօրինականորեն առգրավված գույքի վերադարձը։

Միաժամանակ, կոչ ենք անում իրավապահ մարմիններին գործել բացառապես օրենքի շրջանակներում՝ հարգելով անձի իրավունքներն ու օրինական շահերը։ Պաշտպանության կողմը շարունակելու է հետևել գործի ընթացքին և, անհրաժեշտության դեպքում, հանրությանը տեղեկացնել հետագա զարգացումների մասին»։

Նեթանյահուն Սիրիա այցի ընթացքում հայտարարել է, որ Իրանի «պարտությունը մոտ է»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի «պարտությունը մոտ է»՝ ելույթ ունենալով սիրիական տարածքում գտնվող Հերմոն լեռից, որը Իսրայելը վերահսկում է Բաշար Ասադի ռեժիմի անկումից հետո՝ 2024 թվականի վերջից, գրում է The Times of Israel-ը:

«Գլխավոր խնդիրն Իրանի ահաբեկչական ռեժիմին հաղթելն է։ Մենք դրան շատ մոտ ենք։ Մենք գիտենք, որ ամբողջ առանցքը, ի վերջո, կփլուզվի»,- ասել է Նեթանյահուն։

Նա հայտարարել է նաև, որ Իսրայելը թույլ չի տա, որ «ահաբեկչական բանակն» ամրապնդվի իր սահմանների մոտ։ Ըստ նրա՝ նման զարգացումը թույլ չտալը դարձել է Իսրայելի գլխավոր ձեռքբերումներից մեկը բազմաճակատ պատերազմում, որը հաջորդեց ՀԱՄԱՍ-ի՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակմանը։

«Մենք թույլ չենք տա, որ որևէ ահաբեկչական բանակ ձևավորվի մեր սահմանի երկայնքով»,- ընդգծել է Նեթանյահուն։

«Մենք հաստատակամ ենք դա անել, և մենք դա կանենք»,- հավելել է նա՝ խոսելով իրանական ռեժիմի ջախջախման խնդրի մասին։

Նեթանյահուն այցելել է Հերմոն լեռան սիրիական հատվածը Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի և Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Թամիր Յադայիի հետ միասին։

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերին. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Պետրոս Ա․-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով Հայաստանում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի քննչական համապատասխան ստորաբաժանումում փաստաթղթեր են կազմվել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաշվեկշռում։