Մոսկվայում Թրամփի բանակցողներին Ռուսաստանի հավաքականի խորհրդանշաններով կապույտ բաճկոններ են նվիրել

Ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Մոսկվա ժամանելուց հետո Ռուսաստանի հավաքականի խորհրդանշաններով կապույտ բաճկոններ են նվեր ստացել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ըստ գործակալության զրուցակցի՝ ԱՄՆ երկու ներկայացուցիչներին նվիրել են Bosco ապրանքանիշի «Ոսկե ժառանգություն» հավաքածուի փքաբաճկոններ։ Ուիթքոֆն ուշադրություն է դարձրել Ռուսաստանի հավաքականի բաճկոնին, որը կրում էր իրենց դիմավորած՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈՒՆՀ) ղեկավար, օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն Ուիթքոֆի և Քուշների հետ սկսվել է Մոսկվայի ժամանակով 15:05-ի սահմաններում և տևել ավելի քան երկու ժամ։

Ամերիկացի բանակցողները Մոսկվա են ժամանել Աբու Դաբիից, որտեղ նոյեմբերի 10–11-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ բանակցություններ են անցկացվել Ուկրաինայի հարցով։

«Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը». Քրիստինա Վարդանյան (լուսանկար)

«Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերադառնանք նախօրեին
     13-տարեկան երեխայի հետ տեղի ունեցած դեպքին։
     Ես գտա ուղևորին, ով 38 համարի ավտոբուսում ներկա էր միջադեպին։ Նա հաստատեց ձագուկի բոլոր խոսքերը։ Նամակագրության հանրայնացումն իր հետ համաձայնեցրել եմ և շնորհակալ եմ չլռելու համար։
     Ինչի է արժանի պետական կառույցի տարածած պարզաբանումը, թողնում եմ ձեզ… Գեղամ Ասատրյան, կարդում էի «Երևան ավտոբուս»-ի պաշտոնական արձագանքը և զարմանում ԵՐԵԽԱՅԱԿԵՆՏՐՈՆ ՀԱՅԵՐԻ պարզաբանումից։
     Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը, միգուցե արժեր ա՞յլ մոտեցում ցուցաբերել։
     Երևանի քաղաքապետարան, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ գլխավոր դատախազություն, խնդրում եմ այս գործը վերցնել հսկողության տակ, գրառումս ընդունել` որպես հաղորդագրություն, տեսուչի աշխատանքի իրավաչափությունը, նրա հետագա աշխատելու հարցը պարզել և պաշտպանել ՀՀ փոքրիկ քաղաքացու շահը, ով ապրելու է ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, առավել ևս, որ մեր երկիրը նրան օրենքի ուժով պաշտպանում է»:

Ֆրանսիան պաշտպանության ոլորտում արհեստական բանականության զարգացման միջազգային կենտրոն կստեղծի

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը հայտարարել է միջազգային կենտրոն ստեղծելու ծրագրերի մասին, որը կնպաստի պաշտպանության ոլորտում արհեստական բանականության ներդրմանը։ Կենտրոնի բացումը նախատեսված է 2027 թվականի ամռանը, հաղորդում է Reuters-ը։

Ինչպես հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել է նախարարության ներկայացուցիչը, Փարիզն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն կճանաչի նոր կառույցը։ Հաջորդ շաբաթ Ֆրանսիայի իշխանությունները այլ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողով կանցկացնեն՝ ներկայացնելու կենտրոնի ստեղծման ծրագրերը։

Արհեստական բանականությունը մարտական գործողությունների վարման կարևոր գործիք է դարձել 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։ Նման տեխնոլոգիաները հնարաբվորություն են տալիս արագացնել մարտադաշտում որոշումների ընդունումը՝ անօդաչու թռչող սարքերից, արբանյակներից և այլ սենսորային համակարգերից ստացվող մեծ ծավալի տվյալների մշակման ու վերլուծության շնորհիվ։

Միևնույն ժամանակ, Եվրոպան շարունակում է կախված մնալ արհեստական բանականություն կիրառող ռազմական ծրագրային ապահովման ամերիկյան մշակողներից։ Մասնավորապես, եվրոպական զինված ուժերն օգտագործում են ամերիկյան Palantir ընկերության լուծումները։

Միջազգային կենտրոնի ստեղծումը պետք է օգնի Եվրոպային ամրապնդել ռազմական տեխնոլոգիաների ոլորտում սեփական կարողությունները և նվազեցնել կախվածությունն ԱՄՆ-ից։ Միաժամանակ, նախագծի ֆինանսավորումն ու մասնակից երկրների կազմը դեռ որոշված չեն։

Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին տեղափոխող ինքնաթիռը թռել է Մոսկվայից

Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին տեղափոխող ինքնաթիռը թռել է Մոսկվայից

ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները լքել են Մոսկվան, նրանց ինքնաթիռը մեկնել է Վնուկովո օդանավակայանից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնել էր, որ Կրեմլում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վիտկոֆի բանակցությունները, որը մոտ երկուս ու կես ժամ է տևել։
     Boeing C-40 Clipper-ը Վնուկովո օդանավակայանից մեկնել է Մոսկվայի ժամանակով ժամը 18:15-ին։

Զանգվածային ծեծկռտուք «Ադանա» ռեստորանի մոտ` հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ

Նոյեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Դիմիտրով գյուղի վարչական տարածքում, «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզային քրեական վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, «Ադանա» ռեստորանային համալիրի տարածքում մի կողմից՝ Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Վիրաբ Ա․-ն, Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Գևորգ Ս․-ն, Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Վանիկ Ս․-ն, մյուս կողմից՝ Երևանի բնակիչ 44-ամյա Ցոլակ Ղ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա Ռոմա Պ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Ավետիք Գ․-ն, 24-ամյա Անդրանիկ Գ․-ն, Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հրանտ Ա․-ն, իսկ երրորդ կողմից՝ Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Վահան Մ․-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցները խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Ադրբեջանում Məclis.info կայքի ղեկավարին 10 տարվա ազատազրկման են դատապարտել

Ադրբեջանում դատարանը Məclis.info կայքի ղեկավար Իմրան Ալիևին դատապարտել է 10 տարվա ազատազրկման, իսկ հասարակական ակտիվիստ Էլգիզ Գահրամանին՝ 9 տարվա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատավճիռը հրապարակվել է այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։ Գահրամանը կալանավորվել է անմիջապես դատարանի դահլիճում։

Գործով երրորդ մեղադրյալը՝ Թամելլա Մուսաևան, դատապարտվել է 7 տարվա պայմանական ազատազրկման՝ 4 տարի փորձաշրջանով։

Ըստ դատարանի որոշման՝ Ալիևը պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ հիմնարկում, իսկ Գահրամանը՝ խիստ ռեժիմի։

Իմրան Ալիևը կալանավորվել էր անցյալ տարվա ապրիլի 19-ին։ Ավելի ուշ գործով որպես մեղադրյալ ներգրավվել էին նաև Էլգիզ Գահրամանն ու Թամելլա Մուսաևան։ Մինչև դատավճռի հրապարակումը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ոստիկանության հսկողությանը հանձնելը։

Մեղադրանքներն առաջադրվել են Ադրբեջանի քրեական օրենսգրքի ութ հոդվածներով։ Դրանք ներառում են խոշոր չափերով և կազմակերպված խմբի կողմից ապօրինի ձեռնարկատիրությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումը, կազմակերպված խմբի կազմում մաքսանենգությունը, հարկերի վճարումից խուսափելը, փաստաթղթերի կեղծումն ու կեղծ փաստաթղթերի օգտագործումը։

Քաղաքային իշխանությունները խարդախության զոհ են դարձել


Ամերիկյան Նյու-Ջերսի նահանգի Քրենբերի քաղաքի իշխանությունները խարդախության զոհ են դարձել՝ խարդախներին փոխանցելով քսանվեց միլիոն դոլար։ Չորս հազար բնակիչ ունե…

Արարատի մարզում 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, հարվածներ հասցրել միմյանց

Նոյեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Դիմիտրով գյուղի վարչական տարածքում, «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզային քրեական վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, «Ադանա» ռեստորանային համալիրի տարածքում մի կողմից՝ Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Վիրաբ Ա․-ն, Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Գևորգ Ս․-ն, Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Վանիկ Ս․-ն, մյուս կողմից՝ Երևանի բնակիչ 44-ամյա Ցոլակ Ղ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա Ռոմա Պ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Ավետիք Գ․-ն, 24-ամյա Անդրանիկ Գ․-ն, Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հրանտ Ա․-ն, իսկ երրորդ կողմից՝ Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Վահան Մ․-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցները խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Ուիթքոֆն ու Քուշները հեռացել են Կրեմլից

Կրեմլում ավարտվել են Վլադիմիր Պուտինի բանակցությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. նրանք հեռացել են Կրեմլից։

Բանակցությունները տևել են շուրջ 2,5 ժամ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Կիևի հետ խորհրդակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի տնօրեն Կիրիլ Դմիտրիևը։

Հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահն առաջարկել է մարդասիրական առաքելություն կազմակերպել՝ Կոնստանտինովկայից խաղաղ բնակչության տարհանման համար։

«Դոնբասում կա Կոնստանտինովկա կոչվող բնակավայր, որտեղ դեռևս շուրջ 400-500 խաղաղ բնակիչ կա։ Եկեք անենք նույնը, ինչ արեցինք Ալյոշկիում՝ հրավիրենք արտասահմանյան մամուլի ներկայացուցիչների, այդ թվում՝ ամերիկյան»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանին հինգ օր կպահանջվի քաղաքի մերձակայքում գտնվող տարածքը ականազերծելու համար։ Առաքելության կազմակերպման աշխատանքները նա առաջարկել է հանձնարարել Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Յանա Լանտրաատովային և Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցին։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը վերահսկում է Կոնստանտինովկան և պատրաստ է ապահովել մարդասիրական գործողության անվտանգությունը։

«Եթե, ինչպես պնդում են Ուկրաինայի իշխանությունները, իրենք են վերահսկում այդ քաղաքը, թող ապահովեն անվտանգությունը»,- հավելել է նա։

Ռուսաստանի նախագահը դրական է գնահատել Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում նմանատիպ առաքելության ընթացքում Ուկրաինայի հետ համագործակցության փորձը։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին՝ դրա կազմակերպմանն աջակցելու համար։

Մոսկվայից Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Դուբլին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպելու։ Վերջինս մասնակցում է հինգշաբթի օրը Իռլանդիայում անցկացվող ԵՄ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։