Կրակովում կրկին կրակոցներ են հնչել․ տղամարդը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ

Նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ողբերգությունից հետո Կրակովում կրկին կրակոցներ են հնչել․ տղամարդը երկու անգամ կրակել է ոստիկանների ուղղությամբ, ինչից հետո նրանք պատասխան կրակ են բացել, հայտնում է RMF24-ը։

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Դեպքը տեղի է ունեցել 13:00-ից հետո՝ Բեժանովսկա և Վելիչկա փողոցների խաչմերուկի շրջանում։ Ոստիկանությունը հաղորդում է ստացել մի տղամարդու մասին, որը, ենթադրաբար, երթևեկում էր ավտոմեքենայով և ձեռքում զենքի նմանվող առարկա էր պահում։

Սակայն ստուգման արդյունքում պարզվել է, որ տղամարդը տեղաշարժվում էր ոտքով։ Ոստիկանների միջամտության ժամանակ նա երկու անգամ կրակել է ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ։

Ոստիկանները պատասխան կրակ են բացել՝ արձակելով այսպես կոչված նախազգուշական կրակոցներ։ Դրանից հետո տղամարդը դեն է նետել ձեռքում պահած առարկան։ Ոստիկանները վնասազերծել և ձերբակալել են նրան։

«Պետք է նշել, որ միջամտության հետևանքով ոչ ոք չի տուժել»,- RMF FM-ի հետ զրույցում հայտնել է Կրակովի քաղաքային ոստիկանության վարչության կրտսեր ասպիրանտ Յակուբ Միրոխնան։

Անցյալ շաբաթ՝ նոյեմբերի 7-ին, Լեհաստանի մի քաղաքացի, որը, ենթադրաբար, ծայրահեղ աջ գաղափարախոսության ազդեցության տակ էր, կրակ է բացել Կրակովի կենտրոնական հրապարակում։ Հրաձգության զոհ է դարձել վեց մարդ՝ երկու տղամարդ և չորս կին, ևս 16 մարդ վիրավորվել է, նրանց թվում՝ հինգ օտարերկրացի Ավստրիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից և Մեծ Բրիտանիայից։

Ոստիկանությունը պատասխան կրակ է բացել և ձերբակալել հարձակվողին։ Ավելի ուշ կասկածյալը մահացել է հիվանդանոցում։ Նրա տանը հայտնաբերվել են երեք մարդու՝ նրա ծնողների և քրոջ դիերը։ Երկրում երկօրյա սուգ է հայտարարվել։

Նոր Գեղիում վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում Նոր Գեղի բնակավայրի կենտրոնական փողոցում 49-ամյա Լենոր Վ․-ն իր վարած «Shacman» մակնիշի բեռնատարով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Գ․ Ս․-ին. գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից՝ «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պուտինը հայտարարել է հումանիտար ուղղությամբ նոր խոշոր քայլի նախապատրաստման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հետ շփումների շրջանակում հումանիտար ոլորտում նոր խոշոր քայլի նախապատրաստման մասին։ Դրա մասին նա հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպմանը, գրում է «Коммерсантъ»-ը։

«Գիտեմ, որ առնվազն մեկ ուղղությամբ մենք դրական արդյունք ունենք՝ հումանիտար ուղղությամբ. երկու կողմերում պահվող անձանց փոխանակում, և ահա այս ուղղությամբ ևս մեկ խոշոր քայլ է նախանշվում»,- ասել է Պուտինը, որի խոսքերը մեջբերում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում անցկացված՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների եռակողմ բանակցություններում կողմերը պայմանավորվել են ռազմագերիների փոխանակման մասին։

Ուիթքոֆը դրական է գնահատել բանակցությունների արդյունքները։ Ըստ նրա՝ նախապատրաստվող փոխանակումը կլինի երկու երկրների միջև խոշորագույններից մեկը և վկայում է հակամարտության կարգավորման գործում առաջընթացի մասին։

«Ջարեդը և ես դրական ենք գնահատում այս բանակցությունների ընթացքը։ Նման դրական պահերից մեկը գերիների նախապատրաստվող փոխանակումն է։ Սա երկրների միջև իրականացվելիք ամենամեծ փոխանակումներից մեկն է։ Կարծում եմ՝ սա ցուցանիշ է, որ մենք առաջընթաց ենք գրանցում այս հակամարտության կարգավորման գործում»,- հայտարարել է ԱՄՆ հատուկ բանագնացը։

Նախօրեին ռուսական բանակցային պատվիրակության անդամ, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվության վարչության պետի առաջին տեղակալ Ալեքսանդր Զորինը հայտնել է, որ Աբու Դաբիում համաձայնեցված փոխանակումը կարող է տեղի ունենալ առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների վերջին փոխանակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին։ Այդ ժամանակ յուրաքանչյուր կողմ մյուսին է փոխանցել 270-ական մարդու։

ՀԱՊԿ-ը փակեց դռները, բայց ոչ ամբողջությամբ

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ զարգացումները. ի՞նչ է փոխվել Հայաստանի համար այս կազմակերպություններում։ Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած որոշումը հաստատեց Հայաստանի մասնակցության նոր ձևաչափը ԵԱՏՄ կառավարման մարմիններում։ Այսուհետ Երևանը զրկվում է կառույցի առանցքային պաշտոններում թեկնածուներ առաջադրելու հնարավորությունից։ Սա հանդիսանում է Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ կազմակերպությունում սահմանափակելու հերթական քայլը։ Որոշման հիմքում ընկած են անդամ պետությունների կողմից անդամավճարների երկարամյա պարտքերը և կազմակերպության աշխատանքներին չմասնակցելու հանգամանքը։

Տեսանյութում վերլուծում ենք, թե ինչպես է ՀԱՊԿ-ի դիրքորոշումը և ԵԱՏՄ անդամակցության պայմանները ազդում երկրի արտաքին քաղաքականության վրա։ Բաժանորդագրվեք մեր ալիքին՝ տարածաշրջանային կարևորագույն իրադարձությունների մասին տեղեկացված լինելու համար։

Ի՞նչ հետևանքներ կունենա այս որոշումը Հայաստանի տնտեսության վրա՝ գրեք մեկնաբանություններում։

Միավորվելն առաջին քայլն է. ո՞րն է երկրորդը, երրորդը…


Նիկոլն ու ՔՊ-ն բացել են խաղաքարտերը՝ հանրությանը կանգնեցրել են ծանր փաստի առջեւ։ Նրանց թեզը պարզունակ է եւ վտանգավոր․ «Պետք է փոխենք մայր օրենքը, հրաժարվենք…

Վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում Նոր Գեղի բնակավայրի կենտրոնական փողոցում 49-ամյա Լենոր Վ․-ն իր վարած «Shacman» մակնիշի բեռնատարով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Գ․ Ս․-ին։
     Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից՝ «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Փաշինյանը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին:

Միջոցառման մասնակից երկրների առաջնորդներին նիստից առաջ դիմավորել է Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը:

Այնուհետև մեկնարկել է գագաթնաժողովի լիագումար նիստը, որին հաջորդել է երկրների ղեկավարների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:

Վարչապետ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում մասնակցում է նաև փակ ձևաչափով անցկացվող կլոր-սեղան քննարկումների:

Ալբանիայի վարչապետը Թրամփի փեսայի նախագծի պատճառով վիճաբանել է լրագրողուհու հետ

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման բանավեճի է բռնվել լրագրողուհու հետ, որը նրան հարցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի և Affinity Partners ներդրումային ընկերության հիմնադիր Ջարեդ Քուշների հետ կապերի մասին։ Միջադեպը տեղի է ունեցել Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մեկնարկից առաջ, հայտնում է «Европейская правда»-ն։

Զրույցի ընթացքում լրագրողուհին Ռամային անվանել է Քուշների ընկեր։ Վարչապետը մի քանի անգամ հարցրել է, թե որտեղից է նա դա իմանում, ապա նկատել, որ նա «չափազանց շատ է թերթ կարդում»։

Երբ լրագրողուհին հայտարարել է, որ Ալբանիայի կառավարության ղեկավարը Քուշների հետ բիզնեսով է զբաղվում, Ռաման պահանջել է բացատրել, թե կոնկրետ ինչ նկատի ունի։

«Ես նրա հետ բիզնեսո՞վ եմ զբաղվում։ Ի՞նչ է դա նշանակում։ Նա հետաքրքրություն է ցուցաբերել, և սա շատ, շատ գրավիչ նախագիծ է, որի վրա մենք փորձում ենք աշխատել և համաձայնեցնել բոլոր մանրամասները։ Բայց գործընթացը դեռ շարունակվում է։ Այն ամենը, ինչ պատմել են այս մասին, և ինչն ի վերջո դարձել է համընդհանուր ընդունված ճշմարտություն, մեծ սուտ է։ Չէ՞ որ ոչ մի կղզի չի վաճառվել, ոչ մի կղզի կոնցեսիայի չի հանձնվել, ոչ մի կղզի վարձակալության չի տրվել»,- հայտարարել է Ալբանիայի վարչապետը։

Խոսքը Ալբանիայի Ադրիատիկ ծովի ափին շքեղ զբոսաշրջային հանգստավայր կառուցելու՝ 1,4 միլիարդ եվրո արժողությամբ նախագծի մասին է։ Այն իրականացնում է Քուշների Affinity Partners ներդրումային ընկերությանն առնչվող մի ընկերություն։

Հունիսին Ալբանիայում բողոքի ցույցեր են սկսվել ափամերձ տարածքի կառուցապատման դեմ։ Բացի դրանից, նույն ամսվա սկզբին Ալբանիայի հակակոռուպցիոն դատախազները հետաքննություն են սկսել՝ կապված լայնածավալ նախագծի հետ։

Քուշները հանգստավայրի կառուցման ծրագրերի մասին հայտարարել է 2024 թվականին՝ ավելի լայն ներդրումային ծրագրի շրջանակում, որը ներառում էր նաև Բելգրադում նախկին ռազմական համալիրի վերակառուցումը։ 2025 թվականի դեկտեմբերին նա հրաժարվել է սերբական նախագծից՝ փողոցային բողոքի ցույցերի ֆոնին։

Վրաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդումն ու Միջին միջանցքը

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը և տարածաշրջանում կայուն խաղաղության ամրապնդման կարևորությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Անթալիայում՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովի (COP31) շրջանակներում, հաղորդում է «Грузия Online»-ը։

Ինչպես հայտնում է Վրաստանի նախագահի աշխատակազմը, կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային գործընթացների շուրջ, ինչպես նաև քննարկել Թբիլիսիի և Անկարայի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը։

Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման կարևորությանը։ Առաջնորդները քննարկել են նաև առևտրատնտեսական կապերի ընդլայնման, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև Միջին միջանցքի և Բաքու- Թբիլիսի-Կարս երկաթուղու դերի ամրապնդման հեռանկարները։

Կավելաշվիլին վերահաստատել է Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերությունը հետագայում ևս զարգացնելու Վրաստանի պատրաստակամությունը և Էրդողանին հրավիրել այցելել երկիր։