Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով։ Սակայն խոշոր գործարքների դեպքում կարևոր է հաշվի առնել նաև փոխարժեքի տատանումները, որոնք նույնիսկ փոքր փոփոխության դեպքում կարող են էականորեն ազդել գործարքի վերջնական արժեքի վրա։
Իսկ ինչպե՞ս փոխարժեքի տատանումը խնդրից վերածել օգտակար գործիքի․ ահա 3 պարզ քայլ, որոնք կօգնեն ձեր միջոցներն օգտագործել հնարավորինս արդյունավետ:
Մի՛ շտապեք․ խոշոր գումար փոխանակելիս կարևոր է հետևել փոխարժեքի փոփոխություններին և գործարքը կատարել՝ հաշվի առնելով ձեր ֆինանսական նպատակներն ու նախընտրած պայմանները։
Խնայե՛ք ժամանակը․ խոշոր գումարների փոխանակման համար տարբեր մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտություն այլևս չկա։ Թվային հարթակների միջոցով կարող եք կառավարել արժութային գործարքները՝ առանց մասնաճյուղ այցելելու։
Ուշադրությո՛ւն դարձրեք պայմաններին․ խոշոր գումարների փոխանակման դեպքում կարևոր է հաշվի առնել ոչ միայն փոխարժեքը, այլև գործարքի պայմաններն ու սպասարկման վճարները։
Այս բոլոր մոտեցումները գործնականում կիրառելու և խոշոր գործարքները շահավետ դարձնելու համար Rate.am-ն ու IDBank–ը համատեղ ստեղծել են Rate.Trading հարթակը․ հատուկ մշակված թվային միջավայր, որը լիովին փոխում է խոշոր ծավալի արտարժույթ փոխանակելու պատկերացումները։
Հարթակը թույլ է տալիս առաջարկել ձեր նախընտրած փոխարժեքը՝ ներկայացնելով արտարժույթի գնման կամ վաճառքի համապատասխան հայտ։ IDBank-ի կողմից հայտի հաստատման դեպքում գործարքը կատարվում է անմիջապես բանկի հետ։
Rate.Trading հարթակը հասանելի է Idram&IDBank հավելվածից կամ rate.am կայքից։ Բոլոր առևտրային հաշիվները բացվում և սպասարկվում են IDBank–ի կողմից։
Օգտվե՛ք Rate.Trading-ի հնարավորություններից՝ արժութային գործարքներն առցանց իրականացնելու և փոխարժեքի ռիսկերն ավելի արդյունավետ կառավարելու համար։
«Ըստ երևույթին ավարտվեց հետազոտությունների այս մեկ փաթեթը, հիմա այս հետազոտությունները ի՞նչ ցույց տվեցին, ի՞նչ փաստեցին։ Ասելիք չունեն, դրա համար չեն խոսում, այսպես ասել ու անցնելը նշանակում է ասելիք չունենալ»,- Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դտական նիստի ժամանակ դիմելով մեղադրող դատախազին, ասաց բագրատ Սրբազանը։ «Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան ասում է, դա չի նշանակում, որ նա ասելիք ունի, կամ նրա ասելիքի մեջ բովանդակություն կա, կամ հիմնավոր է։ Ես կողմ չեմ նիստերի դահլիճում մերկապարանոց պրովոկացիոն հայտարարություններ անելուն»,- դատախազի այս խոսքից իրավիճակը լարվեց նիստերի դահլիճում։
«Առանց վիրավորանքի, մերկապարանոցը ձեր ամբողջ արածն է։ Գողակա՞ն ես դու, այ տղա, թե՞ խուժան»,- միջամտեց Բագրատ Սրբազանը։
Իրավիճակը դատարանում լարվեց, որից հետո դատավորը ընդմիջում հայտարարեց։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, Վեհափառ Հայրապետի եղբորը դատապարտեց 2 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, բայց որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան։
Իսկ Վեհափառի եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանին, դատապարտեց 3 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատժի կիրառումը հետաձգեց՝ սահմանելով փորձաշրջան։
Բագրատ սրբազանի և աջակիցների գործով հերթական դատական նիստի ժամանակ Սրբազանի ու հանրային մեղադրող դատախազի միջև բանավեճ ծավալվեց՝ կապված գործի շրջանակում իրականացված հետազոտությունների արդյունքների ներկայացման հետ։
Բագրատ սրբազանը, դիմելով դատախազին, հետաքրքրվեց՝ ի՞նչ արդյունքներ են տվել այս փուլում իրականացված հետազոտությունները, ի՞նչ են դրանք փաստել և ի՞նչ նշանակություն ունեն գործի հանգամանքների պարզաբանման համար։
«Հիմա այս հետազոտություններն ի՞նչ ցույց տվեցին, ուզում եմ, որ հանրությունն էլ լսի դրա մասին, ի՞նչ փաստեցին, ի՞նչ վկայություն տվեցին, ինչպե՞ս առնչվեց այս ամբողջ պատմության հետ»,- հարցրեց նա։
Սրբազանի խոսքով՝ դատավարության առաջին իսկ օրվանից իրենք բարձրացրել են այդ հարցը, սակայն իրենց պատասխանել են, որ դրա մասին կխոսեն եզրափակիչ խոսքում։
Նա նշեց, որ հետազոտությունների մի փուլն արդեն ավարտվել է, մի քանի նիստ է հատկացվել դրանց քննարկմանը, և հանրությունը պետք է տեղեկանա դրանց արդյունքների մասին։
«Այսպես ասել-անցնելը նշանակում է ասելիք չունենալ։ Սա չի նշանակում ասելիք ունենալ՝ ծանրակշիռ»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։
Դատախազն, իր հերթին, հակադարձեց՝ նշելով, որ դեմ է դատական նիստերի ընթացքում, իրենց որակմամբ, «մերկապարանոց և սադրիչ» հայտարարություններին։
Այնուհետև կրքերը լարվեցին, երբ հանրային մեղադրողը, դիմելով Սրբազանին, ասաց՝ «շնորհակալություն, որ վերցիր վրեդ»։
Արդեն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Բագրատ սրբազանը վրդովմունք հայտնեց դատախազի պահվածքի կապակցությամբ։
«Շնորհակալություն, որ վերցիր վրեդ»․ սա հանրային մեղադրող դատախազի խո՞սք է, ձեզ եմ հարցնում։ Սա խուլիգանի, փողոցայինի արտահայտությո՞ւն է, թե՞ ոչ, սա դատախազի խո՞սք է։ Քանի որ բան չունեն ասելու, հետևաբար՝ այս վարքը պիտի դրսևորեն»,- վրդովված ասաց նա։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, Վեհափառ Հայրապետի եղբորը դատապարտեց 2 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկմ…
Հայաստանի Դիլիջան քաղաքում Green Rrock հիմնադրամի կողմից իրականացվող երկու նախաձեռնություն միջազգային ճանաչման է արժանացել՝ World Tourism Forum Institute-ի (WTFI) կազմակերպած «World Tourism Awards 2026» մրցանակաբաշխության շրջանակում։
Դիլիջանի քաղաքային կերպարի ձևավորման ռազմավարությունն արժանացել է «Զբոսաշրջային ուղղության զարգացման լավագույն նախագիծ» մրցանակին, իսկ Ապիցիուս Արմենիա միջազգային դպրոցը ճանաչվել է 2026 թվականի լավագույն հյուրընկալության դպրոց։
Դիլիջանի քաղաքային կերպարի ձևավորման ռազմավարությունը (Dilijan Urban Development Framework, DUDF) ստացել է «Զբոսաշրջային ուղղության զարգացման լավագույն նախագիծ 2026» մրցանակը։ Նախագիծը գնահատվել է զբոսաշրջային զարգացմանն իր մոտեցման համար, որի հիմքում ընկած են համայնքի մասնակցությունը, կայուն քաղաքաշինական պլանավորումը և տեղական համայնքի երկարաժամկետ կարիքները։
Դպրոցին մրցանակը տրվել է հյուրընկալության ոլորտի կրթության մեջ ներդրում կատարելու համար՝ միջազգային փորձի, գործնական ուսուցման և տեղական մասնագիտական ներուժի զարգացման միջոցով։
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին Բրյուսելում՝ Բելգիայի գեղարվեստի թագավորական թանգարանում (Royal Museums of Fine Arts of Belgium)։
Green Rock հիմնադրամի ներկայացուցչի հետ միասին Բրյուսել են մեկնել և մրցանակները ստացել են Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Լիպարիտ Սանթրոսյանը և Ֆլորենցիայի արվեստի համալսարանի (Florence University of the Arts) սննդի և գինու ծրագրի տնօրեն, Ապիցիուս Արմենիայի խորհրդատվական խորհրդի անդամ Մասիմո Բոկուսը։
World Tourism Awards-ը WTFI-ի միջազգային ճանաչման ծրագրի մասն է, որի շրջանակում տրվում են մրցանակներ 100 անվանակարգում։ Բոլոր մասնակիցները շուրջ չորս ամիս անցնում են փաստերի վրա հիմնված փորձագիտական գնահատման գործընթաց, որի ընթացքում ուսումնասիրվում են մասնակցի գործունեության արդյունավետությունը, նորարարությունը, կայունությունը, շուկայական ազդեցությունը, առաջնորդությունը, հեղինակությունը, էթիկական չափանիշները և զբոսաշրջության ոլորտում ունեցած ներդրումը։
Green Rock հիմնադրամի տնօրեն Կատյա Բրեդիխինան նշել է. «Այս ճանաչումները մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ արտացոլում են Դիլիջանում մեր աշխատանքի երկու կարևոր ուղղությունները՝ ներդրումները համայնքի զարգացման մեջ և քաղաքում ավելի բարենպաստ միջավայրի ձևավորումը։ Մենք համոզված ենք, որ կայուն զբոսաշրջային ուղղություն հնարավոր չէ ձևավորել միայն ենթակառուցվածքների զարգացման միջոցով։ Անհրաժեշտ են նաև կրթություն, մասնագիտական հնարավորություններ, ամուր տեղական համայնք և երկարաժամկետ մտածված պլանավորում։ Երկու նախաձեռնությունների միջազգային ճանաչումը մեր որդեգրած մոտեցման կարևոր և ոգևորիչ գնահատականն է»։
Ֆլորենցիայի արվեստի համալսարանի սննդի և գինու ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն, Ապիցիուս Արմենիայի խորհրդատվական խորհրդի անդամ Մասիմո Բոկուսն ասել է. «Մենք շատ հպարտ ենք Դիլիջանում մեր համագործակցությամբ և Ապիցիուս Արմենիայի ձեռքբերումներով։ Դպրոցն արտացոլում է Apicius Florence-ի կրթական փիլիսոփայությունը, ուսումնական ծրագիրը և մասնագիտական չափանիշները՝ համադրելով միջազգային փորձը գործնական, ոլորտի պահանջներին համապատասխանող ուսուցման հետ։ Մենք միշտ ուրախ ենք մեր կրթական մոտեցումն ու հյուրընկալության միջազգային չափանիշները ներկայացնել այնպիսի հեռանկարային ուղղություններում, ինչպիսիք են Հայաստանն ու մասնավորապես Դիլիջանը, որն ունի զբոսաշրջության և հյուրընկալության զարգացման մեծ ներուժ»։
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Լիպարիտ Սանթրոսյանը նշել է. «Դիլիջանի քաղաքային կերպարի զարգացման ռազմավարության մշակումը կարևոր քայլ է քաղաքի ապագայի միասնական տեսլականի ձևավորման ճանապարհին։ Այն սահմանում է քաղաքային առավել համակարգված զարգացման սկզբունքներ՝ հաշվի առնելով Դիլիջանի բնական միջավայրը, ճարտարապետական ինքնատիպությունը և բնակիչների կարիքները։ Մենք համոզված ենք, որ համայնքապետարանի, մասնավոր հատվածի և տեղական համայնքի համագործակցությունը չափազանց կարևոր է քաղաքի կայուն զարգացման համար։ Այս միջազգային ճանաչումը լրացուցիչ ուշադրություն է հրավիրում այդ աշխատանքի կարևորության վրա»։
Երկու նախաձեռնություններն էլ արտացոլում են Դիլիջանի երկարաժամկետ զարգացմանն ուղղված Green Rock հիմնադրամի հանձնառությունը՝ կենտրոնանալով քաղաքի սոցիալական և ֆիզիկական ենթակառուցվածքների ամրապնդման վրա։
Սա Դիլիջանի զարգացմանն ուղղված Green Rock հիմնադրամի նախաձեռնությունների երկրորդ միջազգային ճանաչումն է։ 2026 թվականի International Business Awards® մրցանակաբաշխության շրջանակում հիմնադրամը ստացել է Silver Stevie® մրցանակ՝ «Փոքր քաղաքների զարգացման վերարտադրելի մոդել» («A Replicable Blueprint for Small-Town Renewal») անվանակարգում։
Green Rock հիմնադրամի մասին
Green Rock հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն աջակցում է Դիլիջանի երկարաժամկետ զարգացմանը՝ կրթության, մշակույթի, բնապահպանության ոլորտներում նախաձեռնությունների և համայնքային ներգրավվածության միջոցով։ Հիմնադրամը կենտրոնանում է քաղաքի սոցիալական ենթակառուցվածքների ամրապնդման և տեղի բնակիչների համար նոր հնարավորությունների ստեղծման վրա: Միևնույն ժամանակ Green Rock Management Group-ը զբաղվում է ֆիզիկական ենթակառուցվածքների, այդ թվում՝ հյուրընկալության, մշակութային և հանրային տարածքների զարգացմամբ։ Նրանց համատեղ գործունեությունը նպաստում է բնակիչների և զբոսաշրջիկների համար առավել կայուն, կենսունակ և գրավիչ Դիլիջանի ձևավորմանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուբլինում, որտեղ ընթանում է Եվրոպական քաղաքական հանրության (ԵՔՀ) գագաթնաժողովը, հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, հաղորդում է Report լրատվական գործակալությունը։
«Հանդիպման ժամանակ գոհունակությամբ նշվեց նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Ադրբեջան և դրա ընթացքում տեղի ունեցած քննարկումները», – ասվում է հայտարարության մեջ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առևտրատնտեսական կապերի զարգացումը և պատվիրակությունների միջև փոխադարձ այցելությունների հեռանկարները։ Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային ցուցաբերած մարդասիրական օգնության համար, մասնավորապես՝ էլեկտրական սարքավորումների մատակարարման հարցում ցուցաբերած աջակցության համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայումը կնշանակի պատերազմի շարունակություն։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ ղեկավարի խոսքով՝ եվրոպական երկրները տեղյակ են Մոսկվայի դիրքորոշմանը, ըստ որի՝ Ուկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունը Ռուսաստանի համար անընդունելի է։
Պուտինը նաև նախազգուշացրել է, որ «գորշ գոտիների» պահպանումը կխաթարի ձեռք բերված ցանկացած պայմանավորվածության կայունությունը և թույլ չի տա ապահովել երկարաժամկետ խաղաղություն։
Ռուսաստանը կցանկանար, որ Միացյալ Նահանգներն աշխատեր եվրոպական երկրների հետ՝ որոշելու, թե արդյոք նրանք ցանկանում են խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ամերիկացի բանագնացների հետ հանդիպման ժամանակ․ գրում է rosbalt.ru-ն։
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ջարեդ Քուշները նույնպես բարձրացրել է ուկրաինական հարցի կարգավորմանը Եվրոպայի մասնակցության թեման։ Նա նշել է, որ Վաշինգտոնը տեսնում է եվրոպացիների ցանկությունը՝ միանալ բանակցություններին և վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը:
Քուշները նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները քննարկումներ է սկսել եվրոպացիների հետ մայրցամաքի անվտանգության ճարտարապետության վերաբերյալ: Նա հույս է հայտնել, որ Կրեմլում կայանալիք հանդիպումը թույլ կտա նրանց քննարկել ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու ուղիները:
Ավելի վաղ բանակցությունների ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայում գտնվող օտարերկրյա զորքն օրինական թիրախ կլինի Ռուսաստանի զինված ուժերի համար:
Քիմ Քարդաշյանը պատրաստ է մի կողմ դնել նախկին ամուսնու հետ ունեցած տարաձայնությունները, միայն թե իրենց չորս երեխաները չկորցնեն կապը հոր հետ։ Ռեալիթի աստղը խոստովանել է, որ նույնիսկ ընտանեկան տոներին հրավիրում է Քանյե Ուեսթին և նրա ներկայիս կնոջը՝ Բիանկա Սենսորիին։
Քիմի խոսքով՝ համատեղ ծնողությունը հեշտ չէ․ ռեփերը երբեմն ամիսներով չի այցելում երեխաներին, և նա ստիպված է լինում բացատրել հոր բացակայությունը՝ չվնասելով նրա կերպարը երեխաների աչքում։
«Ես կփակեմ աչքերս այն բոլոր սարսափելի բաների վրա, որոնք նա ասել է իմ մասին, միայն թե երեխաները կարողանան տեսնել իրենց հորը»,- խոստովանել է Քարդաշյանը։
Նա նույնիսկ առաջարկել է Քանյեին Սուրբ Ծնունդն անցկացնել իրենց տանը՝ Բիանկա Սենսորիի հետ միասին։
Քիմի և Քանյեի հարաբերությունների մասին այս մանրամասները ներկայացվել են աստղի նոր կենսագրականում՝ Citizen Kim: The Woman Who Created the Future։ Գրքի հեղինակ, լրագրող Ջոնաթան Վան Մետերի խոսքով՝ վերջին շրջանում Քանյեն սկսել է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ երեխաների կյանքում։