Փեզեշքիանն ու Էրդողանը քննարկել են առևտուրը, տարածաշրջանային կայունությունն ու երկու երկրների հարաբերությունները

Իրանի և Թուրքիայի նախագահներ Մասուդ Փեզեշքիանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնումն ու տարածաշրջանային կայունության ամրապնդումը, հայտնում է Mehr-ը։

Պետությունների ղեկավարները դիտարկել են քաղաքական, տնտեսական և առևտրային կապերի զարգացման ուղիները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային առանցքային հարցերի շուրջ։

Փեզեշքիանն ու Էրդողանն ընդգծել են Իրանի և Թուրքիայի պատմական, մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունները՝ նշելով երկու հարևան երկրների ժողովուրդների միջև կապերի ամրապնդման կարևորությունը։ Նրանք հայտարարել են քաղաքական, տնտեսական, առևտրային և տարածաշրջանային ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու համար առկա ներուժն ավելի արդյունավետ օգտագործելու անհրաժեշտության մասին։

Առաջնահերթ ուղղությունների թվում կողմերն առանձնացրել են ապրանքաշրջանառության ավելացումը, տնտեսական համագործակցության դյուրացումը, մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև կապերի ամրապնդումն ու համատեղ նախագծերի իրականացման նոր հնարավորությունների օգտագործումը։ Նախագահները վերահաստատել են փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և ընդհանուր շահերի հիման վրա հարաբերությունները զարգացնելու մտադրությունը։

Բանակցությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում տիրող իրավիճակին և խաղաղության, կայունության ու երկարաժամկետ անվտանգության պահպանման համար երկրների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությանը։ Կողմերն ընդգծել են երկխոսության, կառուցողական փոխգործակցության և լարվածության սրացումն ու անկայունության տարածումը կանխելուն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։

Նախագահները նաև նշել են տարածաշրջանի պետությունների ընդհանուր պատասխանատվությունը անվտանգության, կայունության և կայուն զարգացման ապահովման հարցում՝ մատնանշելով ընդհանուր խնդիրների լուծման համաձայնեցված մոտեցումների անհրաժեշտությունը։

Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները

Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Քրիստեն Միխալի հանդիպումը:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների ինտենսիվ բնույթը՝ նշելով, որ վերջին ժամանակահատվածում երկկողմ բարձր մակարդակի շփումները դարձել են պարբերական: Կողմերը վստահություն են հայտնել, որ դա կնպաստի տարբեր ոլորտներում Հայաստան-Էստոնիա կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց հետագա խորացմանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի դիմավորման արարողությունը՝ Դուբլինում


Դուբլինում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի դիմավորման արարողությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել:

Շատ ցավալի բան է եղել․․․ Հեգնանքն ու սպառնալիքն ատելության դեմքն ունեն հասարակության մեջ


Շատ ցավալի բան է եղել: ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լքել է (կամ ընդմիջել է) մամուլի ասուլիսը՝ հուզվելով, որ երկրում ամեն օր արձանագրվող մահերի…

Քաղաքական հետապնդումներ ու կալանավորումներ․ ՔՊ-ն մերժեց ընդդիմության հայտարարությունը

Այսօր Հայաստանում ժողովրդավարության վիճակի շուրջ թեժ բանավեճ ծավալվեց Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն ահազանգ հնչեցրեց քաղաքական հետապնդումների, կալանքի լայն կիրառման և մարդու իրավունքների խախտումների մասին, մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները վիճարկեցին այդ գնահատականները։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հանձնաժողովին ներկայացրեց «Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ» հայտարարության նախագիծը։ Ըստ Գալստյանի՝ Հայաստանում ժողովրդավարության հետընթացի դրսևորումներից են կալանավորումները, քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերը, զանգվածային գաղտնալսումներն ու քաղաքական հետապնդումները։

Իր ելույթում ընդդիմադիր պատգամավորը հղում արեց նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներին՝ նշելով, որ դրանցում խոսվում են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, դատական համակարգի անկախության և ազատությունների սահմանափակման վերաբերյալ մտահոգություններ։

Իշխանական պատգամավորները, սակայն, չհամաձայնեցին ընդդիմության ներկայացրած գնահատականներին։ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը Գալստյանից պահանջեց մատնանշել միջազգային զեկույց, որտեղ կոնկրետ անձ ճանաչվել է քաղբանտարկյալ։

«Մի միջազգային զեկույց ասեք, որտեղ քաղբանտարկյալի անուն կա»,- հարցրեց Մինասյանը։

Ի պատասխան՝ Լիլիթ Գալստյանը հիշատակեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործը՝ հղում անելով Եվրոպական ժողովրդական կուսակցության 2023 թվականի նոյեմբերի 14-ի բանաձևին, որում մտահոգություն էր արտահայտվել նրա կալանավորման վերաբերյալ։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Գևորգյանի գործերին։

Բանավեճն ավելի սրվեց, երբ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը Լիլիթ Գալստյանին հորդորեց ժողովրդավարության նահանջի փոխարեն խոսել «ծովից ծով Հայաստանի» մասին։

«Դուք այդ իրավունքը չունեք ինձ ասելու՝ ինչի մասին խոսեմ»,- հակադարձեց Գալստյանը՝ իշխանական պատգամավորի հորդորը գնահատելով որպես իր խոսքի թեման թելադրելու փորձ։

Երկարատև և բուռն քննարկումից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագծին։ Այդուհանդերձ, «Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում թեման հանել օրակարգից։ Խմբակցությունը Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ խորհրդարանական լսումներ է հրավիրել։

Գառնի Մութաֆյան

Վեհափառի եղբորն ու եղբորորդուն դատարանը մեղավոր ճանաչեց (տեսանյութ)

Վեհափառի եղբորն ու եղբորորդուն դատարանը մեղավոր ճանաչեց

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, Վեհափառի եղբայր Գևորգ Ներսիսյանին նշանակեց երեք տարի ազատազրկում և պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ նշանակելով փորձաշրջան։

Վեհափառի եղբորորդի Համբարձում Ներսիսյանին դատարանը նշանակեց ազատազրկում՝ երեք տարի հինգ ամիս ժամկետով և որոշեց պատիժը հետաձգել՝ մինչև վերջինիս երեխան դառնա վեց տարեկան։

Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը` Գևորգ Ներսիսյանը և նրա որդին` Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել են նոյեմբերի 2-ին: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։ Ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի` Համբարձում Ներսիսյանը նոյեմբերի 1-ին` ժամը 14:40-ի սահմաններում, կանգնած է եղել իր տան դարպասի դիմաց, նրան մի մարդ է մոտեցել և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության` ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձում Ներսիսյանը հրաժարվել է, այդ մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել:

Քրեական վարույթի հիմք է դարձել Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի գրառումը, որտեղ նշված էր, որ նոյեմբերի 1-ին Գևորգ Ներսիսյանը և նրա որդին խոչընդոտել են նախընտրական քարոզչությանը։

«Պետբյուջեի հաշվին տուրիստական կայֆեր վայելելով՝ ուզում են ՔՊ-ական օրինագծերն անցկացնել»․ Ոսկան Սարգսյան (տեսանյութ)

«Պետբյուջեի հաշվին տուրիստական կայֆեր վայելելով՝ ուզում են ՔՊ-ական օրինագծերն անցկացնել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «

ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների ընտրական իրավունքից զրկել են, գործուղման մեկնած պատգամավորների համար քվեարկելու հնար են ստեղծում
     Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել ԱԺ կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրինագծին։ Օրենքի նախագծով առաջարկվում է գործուղման մեկնած պատգամավորներին հնարավորություն տալ մասնակցել քվեարկություններին՝ առանց խորհրդարանում ֆիզիկապես ներկա լինելու։
     ՔՊ-ական իշխանության համար ոչ մի սկզբունք չկա, օրենքը գերամաստի ճիպոտի նման ոնց ուզում, ծռում են, ոնց իրենց նեղ շահերին հարմար է։ Արտերկրում սովորող, աշխատող, բուժվող կամ այլ գործով գտնվող ՀՀ քաղաքացիներին, եթե վերջին 2 տարվա մեջ նրանք առնվազն 1 տարին չեն բնակվել, գտնվել ՀՀ-ում , զրկել են ընտրելու սահմանադրական իրավունքից; Հիմա գործուղումների մեկնող պատգամավորների համար հնար են փնտրում, որ նրանք արտերկրում պետբյուջեի հաշվին տուրիստական կայֆեր վայելելով՝ կարողանան քվեարկել, ՔՊ-ական օրինագծերն անցկացնել»։

Վեհափառի եղբայր Գևորգ Ներսիսյանին դատարանը նշանակեց երեք տարի ազատազրկում և պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ նշանակելով փորձաշրջան

Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանին դատարանը նշանակել է երեք տարի ազատազրկում և պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ նշանակելով փորձաշրջան։

Գարեգին Բ-ի եղբորորդի Համբարձում Ներսիսյանին դատարանը նշանակել է ազատազրկում երեք տարի հինգ ամիս ժամկետով և որոշել է պատիժը հետաձգել, մինչև նրա երեխան դառնա վեց տարեկան։

Հյուրանոցի նախասրահից՝ ոստիկանություն․ ինչով ավարտվեց Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի բախումը


Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում միջադեպ է տեղի ունեցել խառը մենամարտերի (MMA) աշխարհի հայտնի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ոստիկ…