ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Iron Gate օպերատիվ խմբի ստեղծման մասին, որը խոչընդոտելու է Իրանի ցամաքային սահմաններով և Կասպից ծովով զենքի, երկակի նշանակության տեխնոլոգիաների և պատժամիջոցների տակ գտնվող այլ ապրանքների փոխադրմանը։

Այս մասին հրամանատարությունը հայտնել է շաբաթ օրը՝ նախաձեռնությունը որակելով որպես Իրանի ծովային շրջափակման ընդլայնում։

«Iron Gate օպերատիվ խմբի ստեղծումն ամրապնդում է Իրանի նկատմամբ մեր խիստ ծովային շրջափակման հաջողությունը», — հայտարարել է CENTCOM-ի ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը։

Նրա խոսքով՝ ռազմական հրամանատարության համագործակցությունն ամերիկյան այլ գերատեսչությունների հետ թույլ կտա «սահմանափակել ահաբեկչությունը ֆինանսավորելու, զենքի գործարանները վերականգնելու և ռազմական պաշարները համալրելու Թեհրանի հնարավորությունները»։

Նոր խմբի կազմում կընդգրկվեն շուրջ 20 քաղաքացիական և ռազմական մասնագետներ։

Այն տեղակայվելու է Ֆլորիդայում։ Խմբի խնդիրներից է Իրանի ցամաքային սահմաններով և Կասպից ծովով ժամանակակից սպառազինության համակարգերի, երկակի նշանակության տեխնոլոգիաների, պատժամիջոցների տակ գտնվող նյութերի փոխադրումների և ապօրինի ֆինանսական հոսքերի կասեցումը։

Միաժամանակ, CENTCOM-ը չի հստակեցրել, թե խումբը կոնկրետ ինչ մեթոդներով է կատարելու առաջադրված խնդիրները, և արդյոք նախատեսվում է ռազմական գործողությունների իրականացում։

Ծովային շրջափակման պայմաններում Իրանն ավելի ակտիվ է օգտագործում ցամաքային առևտրային ուղիները։ Մասնավորապես, Չինաստանը, որը Թեհրանի խոշորագույն առևտրային գործընկերն է, մեծացնում է Կենտրոնական Ասիայով անցնող երկաթուղային փոխադրումների ծավալը։

Իրանը նաև զգալի առևտրային կապեր է պահպանում Ռուսաստանի հետ ցամաքային ուղիներով և Կասպից ծովով, որն ուղիղ հաղորդակցություն է ապահովում Ռուսաստանի հարավարևմտյան շրջանների և Իրանի հյուսիսի միջև, հաղորդել է CBS News-ը։

Ամերիկյան կողմի տվյալներով՝ ծովային շրջափակումն արդեն խոչընդոտել է Իրանի կողմից մոտ 25 միլիարդ դոլարի նավթի վաճառքին, որի զգալի մասը նախատեսված էր ասիական շուկաների համար։

«Այդ սրիկաները պետք է բանտ նստեն». Թրամփը Դեմոկրատական կուսակցությանը մեղադրել է սպառնալիքների մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցությանը մեղադրել է Հանրապետական կուսակցության հովանավորների և անդամների հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մեջ և կոչ է արել նման դեպքերի մասին անհապաղ հայտնել արդարադատության նախարարությանը։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է Truth Social սոցիալական ցանցում։

«Սպառնալիքները, որոնք Դեմոկրատական կուսակցությունը հնչեցնում է Հանրապետական կուսակցության՝ ոչ մի բանում մեղք չունեցող հովանավորների և անդամների հասցեին, միանգամայն աննախադեպ են և բացարձակապես անօրինական։ Դրանց մասին անհապաղ հայտնե՛ք արդարադատության նախարարությանը», — գրել է Թրամփը։

Նա նաև ամերիկացիներին առաջարկել է ենթադրյալ սպառնալիքների մասին տեղեկություններն ուղարկել անմիջապես իրեն՝ որպես ԱՄՆ նախագահի, և հայտարարել է, որ մեղավորները պետք է հայտնվեն բանտում։

«Այդ սրիկաները պետք է բանտ նստեն իրենց արածի համար», — ընդգծել է ԱՄՆ առաջնորդը։

Թրամփը Սենատին, արդարադատության նախարարությանը և Ներկայացուցիչների պալատին կոչ է արել միջոցներ ձեռնարկել։ Նրա խոսքով՝ Սենատը չպետք է թույլ տա, որ իր վրա ճնշում գործադրվի, ինչը կարող է հանգեցնել ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտություններին և ավելի լուրջ հետևանքների։

«Իրանցի լրագրողի օրագիր». Պուտինն իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարին բերելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Իրանի քաղաքական նպատակահարմարությունը որոշող խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին Մոսկվա տեղափոխելու համար, հայտնել է «Իրանցի լրագրողի օրագիր» Telegram-ալիքը։

Ալիքի տվյալներով՝ Ռուսաստանի մայրաքաղաքում Ռեզայիին ընդունել են պետության ղեկավարի մակարդակի պատիվներով։

Նշվել է նաև, որ բանակցությունների ընթացքում Պուտինն Իրանին խոստացել է Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցության բնույթին համադրելի լիակատար և անսահմանափակ աջակցություն։

ԱՄՆ-ը հատուկ խումբ է ստեղծում՝ ցամաքային սահմաններով և Կասպից ծովով մատակարարումներն Իրան կասեցնելու համար

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Iron Gate օպերատիվ խմբի ստեղծման մասին, որը խոչընդոտելու է Իրանի ցամաքային սահմաններով և Կասպից ծովով զենքի, երկակի նշանակության տեխնոլոգիաների և պատժամիջոցների տակ գտնվող այլ ապրանքների փոխադրմանը։ Այս մասին հրամանատարությունը հայտնել է շաբաթ օրը՝ նախաձեռնությունը որակելով որպես Իրանի ծովային շրջափակման ընդլայնում։

«Iron Gate օպերատիվ խմբի ստեղծումն ամրապնդում է Իրանի նկատմամբ մեր խիստ ծովային շրջափակման հաջողությունը», — հայտարարել է CENTCOM-ի ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը։

Նրա խոսքով՝ ռազմական հրամանատարության համագործակցությունն ամերիկյան այլ գերատեսչությունների հետ թույլ կտա «սահմանափակել ահաբեկչությունը ֆինանսավորելու, զենքի գործարանները վերականգնելու և ռազմական պաշարները համալրելու Թեհրանի հնարավորությունները»։

Նոր խմբի կազմում կընդգրկվեն շուրջ 20 քաղաքացիական և ռազմական մասնագետներ։ Այն տեղակայվելու է Ֆլորիդայում։ Խմբի խնդիրներից է Իրանի ցամաքային սահմաններով և Կասպից ծովով ժամանակակից սպառազինության համակարգերի, երկակի նշանակության տեխնոլոգիաների, պատժամիջոցների տակ գտնվող նյութերի փոխադրումների և ապօրինի ֆինանսական հոսքերի կասեցումը։

Միաժամանակ, CENTCOM-ը չի հստակեցրել, թե խումբը կոնկրետ ինչ մեթոդներով է կատարելու առաջադրված խնդիրները, և արդյոք նախատեսվում է ռազմական գործողությունների իրականացում։

Ծովային շրջափակման պայմաններում Իրանն ավելի ակտիվ է օգտագործում ցամաքային առևտրային ուղիները։ Մասնավորապես, Չինաստանը, որը Թեհրանի խոշորագույն առևտրային գործընկերն է, մեծացնում է Կենտրոնական Ասիայով անցնող երկաթուղային փոխադրումների ծավալը։

Իրանը նաև զգալի առևտրային կապեր է պահպանում Ռուսաստանի հետ ցամաքային ուղիներով և Կասպից ծովով, որն ուղիղ հաղորդակցություն է ապահովում Ռուսաստանի հարավարևմտյան շրջանների և Իրանի հյուսիսի միջև, հաղորդել է CBS News-ը։

Ամերիկյան կողմի տվյալներով՝ ծովային շրջափակումն արդեն խոչընդոտել է Իրանի կողմից մոտ 25 միլիարդ դոլարի նավթի վաճառքին, որի զգալի մասը նախատեսված էր ասիական շուկաների համար։

Լեհաստանի վարչապետը Կրակովում տեղի ունեցած հրաձգությունը nրակել է ահաբեկչական հարձակում

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Կրակովում տեղի ունեցած հրաձգությունը որակել է որպես ահաբեկչական հարձակում։

«Ներքին գործերի նախարարը ինձ տեղեկացնում է Կրակովում տեղի ունեցած ողբերգական կրակոցներից հետո ստեղծված իրավիճակի մասին։ Ոստիկանությունը հետաքննում է ահաբեկչական հարձակման պատճառներն ու հանգամանքները», – Ռիա նովոստիի հաղորդմամբ, գրել է նա սոցիալական ցանցերում։

 Դոնալդ Տուսկի և նախարարների ու անվտանգության ուժերի ներկայացուցիչների միջև արտակարգ հանդիպում է կազմակերպվել։ 

Հիշեցնենք՝ այսօր անհայտ անձիք կրակոցներ էին արձակել Կրակովի կենտրոնում։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ վեց մարդ զոհվել է, տասից ավելի մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երկու ոստիկան։ Անվտանգության ուժերը ձերբակալել են հարձակվողներից երկուսին, որոնցից մեկը վիրավորվել է։

Ասում են, որ կրակողը 25 տարեկան է և Լեհաստանի քաղաքացի։

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը


Իրանը այլևս չի պահպանում իր հրթիռների թռիչքի հեռահարության նախկին սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբի…

Պիստորիուս. Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային Patriot համակարգեր փոխանցել

Գերմանիան ժամանակավորապես չի կարողանա Ուկրաինային փոխանցել լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր և դրանց համար նախատեսված հրթիռներ, քանի որ դա խնդիրներ կստեղծի երկրի սեփական պաշտպանության համար։ Այս մասին Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է Berliner Morgenpost-ի հարցազրույցում։

«Այն ամենը, ինչ մենք հիմա փոխանցենք, առայժմ չենք կարողանա փոխարինել։ Դա մեր պաշտպանության մեջ բացեր կստեղծի, որոնց համար չենք կարող պատասխանատվություն կրել», — ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ Գերմանիան արդեն Ուկրաինային մատակարարել է մի քանի Patriot համակարգ և դրանց համար նախատեսված զինամթերք։ «Այս պահին ավելին հնարավոր չէ», — ընդգծել է Պիստորիուսը։

Նա մյուս երկրներին կոչ է արել ավելացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալը։ Այս հարցը նախատեսվում է քննարկել նոյեմբերի կեսերին Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի նիստում։

Պիստորիուսը նաև հայտարարել է, որ ռուսական զորքերը, չնայած ձմեռային օդային հարձակումներին, ցամաքում էական առաջխաղացման չեն հասնում։ Նրա խոսքով՝ ռուսական բանակը «հսկայական» կորուստներ է կրում՝ ամսական 30-40 հազար զինծառայող։

Գերմանիայի պաշտպանության նախարարը թերահավատորեն է գնահատել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով արագ ավարտելու հեռանկարները։ Նրա խոսքով՝ բանակցությունների ելքն առաջին հերթին կախված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից և ԱՄՆ դիրքորոշումից։

Պիստորիուսն ընդգծել է, որ առանց Կիևի մասնակցության ցանկացած պայմանավորվածություն անընդունելի է, իսկ Ուկրաինայի ինքնիշխանությունը պետք է պահպանվի։

Միաժամանակ, նրա խոսքով, Եվրոպան չի կարողանա միայնակ երաշխավորել անվտանգությունն ու խաղաղությունը, եթե դուրս մնա բանակցային գործընթացից։

Նախարարը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է դրա հետ կապված եվրոպական շահերն անվտանգության ոլորտում։

Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս

Ներքին
21:42 17-12-2021

Ապարանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ապարանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ Տեղեկացնում…

Թրամփը Դանա Ուայթին, Մախաչևին և Նուրմագոմեդովին պաշտոններ է առաջարկել Սպիտակ տանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև UFC-ի ղեկավարին առաջարկել է իր օգնականների կազմում ընդգրկել մարտիկներ Խաբիբ Նուրմագոմեդովին և Իսլամ Մախաչևին։

«Ուրախ եմ հայտարարել, որ մեծն Դանա Ուայթին՝ մարտիկին և իսկական մարտիկի ոգի ունեցող մարդուն, առաջարկվել է ԱՄՆ մամուլի քարտուղարի պաշտոնը։

Ես խնդրել եմ նրան իր հետ վերցնել նաև օգնականների, այդ թվում՝ արտերկրից մի քանիսին՝ Իսլամ Մախաչևին, Խաբիբ Նուրմագոմեդովին, Ջասթին Գեյջիին, Դանիել Քորմիեին, Ամանդա Նունյեսին և Քեյլա Հարիսին։

Մեզ պետք են այս մարդիկ՝ մեզ խելագար ձախականներից պաշտպանելու համար։ Դանան կդառնա այնպիսի մամուլի քարտուղար, ինչպիսին դեռ երբեք չի եղել։

Դանա՛, խնդրում եմ՝ համաձայնիր ստանձնել այս պաշտոնը», – գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում։

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել

Լեհաստանի հարավում գտնվող Կրակով քաղաքում զինված անձն իր մեքենայից կրակ է բացել, ինչի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, ևս 15-ը՝ վիրավորվել։

Կրակովի ոստիկանության հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:00-ի սահմաններում, երբ կասկածյալը մեքենայով մուտք է գործել քաղաքի գլխավոր շուկայի հրապարակ և անկանոն կրակ բացել՝ սպանելով չորս կնոջ և երկու տղամարդու։

Կասկածյալը եղել է զինվորական ոճի հագուստով և օգտագործել է ռազմական զենք։ Նա ոստիկանների կրակոցից վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Տուժածների թվում կան նաև ոստիկաններ։