Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Կրակովում տեղի ունեցած հրաձգությունը որակել է որպես ահաբեկչական հարձակում։
«Ներքին գործերի նախարարը ինձ տեղեկացնում է Կրակովում տեղի ունեցած ողբերգական կրակոցներից հետո ստեղծված իրավիճակի մասին։ Ոստիկանությունը հետաքննում է ահաբեկչական հարձակման պատճառներն ու հանգամանքները», – Ռիա նովոստիի հաղորդմամբ, գրել է նա սոցիալական ցանցերում։
Դոնալդ Տուսկի և նախարարների ու անվտանգության ուժերի ներկայացուցիչների միջև արտակարգ հանդիպում է կազմակերպվել։
Հիշեցնենք՝ այսօր անհայտ անձիք կրակոցներ էին արձակել Կրակովի կենտրոնում։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ վեց մարդ զոհվել է, տասից ավելի մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երկու ոստիկան։ Անվտանգության ուժերը ձերբակալել են հարձակվողներից երկուսին, որոնցից մեկը վիրավորվել է։
Ասում են, որ կրակողը 25 տարեկան է և Լեհաստանի քաղաքացի։