Բաղրամյան պողոտայում 29–ամյա երիտասարդին դանակահարելու մեջ կասկածվողը ձերբակալվել է

Դիտել տեսանյութը

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։33-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում դանակահարված քաղաքացի կա։ Շտապօգնության խումբը 29-ամյա երիտասարդին կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց։ ՆԳՆ քրեական ոստիկանության Երևանի քրեական վարչության ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Լեմկինի փողոցում։

Նոյեմբերի 8-ին երիտասարդը մահացել է հիվանդանոցում։

Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

Անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող՝ 2001 թվականին ծնված անձին։ Նա ձերբակալվել է։

Ձերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա և տուժողը միմյանց չեն ճանաչել և մինչև դեպքը երբևէ չեն հանդիպել։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Վեց ձայնի ուժը. ինչպես իշխանությանը դնել սահմանադրական երկընտրանքի առջև

Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջն ակնհայտորեն գալիս է Ադրբեջանից, այլապես Հայաստանի որևէ իշխանություն չէր ցանկանա փոխել մեկ անձի իշխանությունն ամրապնդող այս…

Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին

Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին

Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, ըստ RTL-ի։

«Եվրոպացիները լավ ներկայացված կլինեն, և Ֆրանսիան կլինի Աբու Դաբիում՝ մասնակցելու այս քննարկումներին։ Ես դեռ չեմ կարող ասել, թե ով կներկայացնի Ֆրանսիան այս միջոցառմանը, բայց նրանք այնտեղ կլինեն»,- ասել է նա։

Բարոն հավելել է, որ վերջին շաբաթներին եվրոպացիներն «ամերիկացի միջնորդին ասել են, որ մայրցամաքի ապագայի վերաբերյալ ոչ մի քննարկում չի կարող անտեսել մեր սպասումներն ու պահանջները»։

Բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում։ Կմասնակցեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները։

Նախորդ օրը, մեկնաբանելով «կամավորների կոալիցիայի» կողմից նոյեմբերի 9-22-ը Լեհաստանում զորավարժություններ անցկացնելու ծրագրերը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան նշել է, որ այս զորավարժությունները տեղի կունենան ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների ֆոնին։ «Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ եվրոպացիները բանակցային սեղանի շուրջ գործ չունեն»,- հայտարարել է նա։

Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել

Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել և տուժել են հինգ երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Պորտուգալիայի քաղաքացիներ։ Այս մասին նոյեմբերի 8-ին հայտնել է Լեհաստանի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Կարոլինա Գալեցկան։

Ըստ նրա, Փոքր Լեհաստանի վոյևոդը տեղի ունեցածի մասին տեղեկացրել է այն երկրների հյուպատոսությունների ներկայացուցիչներին, որոնց քաղաքացիները հայտնվել են զոհերի և տուժածների թվում։

«Տուժածների անձնական կյանքի պաշտպանության նպատակով մենք տեղեկություններ չենք տրամադրում նրանց տարիքի, սեռի կամ առողջական վիճակի մասին», — ասվում է X սոցիալական ցանցում Գալեցկայի հաղորդագրության մեջ։

Բաքվում աննախադեպ հեղեղումներ են

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և Ապշերոնյան թերակղզում նոյեմբերի սկզբից սկսված աննախադեպ առատ տեղումները հանգեցրել են լայնամասշտաբ հեղեղումների:

Հորդառատ անձրևների հետևանքով քաղաքի մի շարք կենտրոնական և արվարձանային թաղամասեր հեղեղվել են, ինչի հետևանքով ավտոմեքենաների և հասարակական տրանսպորտի տեղաշարժն ամբողջությամբ կաթվածահար է եղել։

Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ աղետալի այս իրավիճակի հիմնական պատճառը քաղաքի հին և անբավարար թողունակությամբ անձրևատար-ջրահեռացման համակարգն է, որը չի դիմացել տեղումների նման ծանրաբեռնվածությանը։

Մինչ Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները շարունակում են ջրհեռացման և փրկարարական աշխատանքները, հիդրոօդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է, որ կայծակով ուղեկցվող հորդառատ անձրևները տարածաշրջանում կպահպանվեն մինչև նոյեմբերի 10-ը, ինչի պատճառով իշխանությունները բնակչությանը հորդորում են ցուցաբերել առավելագույն զգուշություն։

Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է ամերիկյան քաղաքական համակարգի ճգնաժամի մասին և չի բացառել, որ իր դուստր Ալիսան ապագայում կարող է դառնալ ԱՄՆ նախագահ։

Վրաստանի երրորդ նախագահը Facebook-ում ծավալուն գրառում է հրապարակել, որում ԱՄՆ ներկայիս քաղաքական դասին համեմատել է ամերիկացի օրենսդիրների այն սերնդի հետ, որի ներկայացուցիչների հետ ծանոթացել է իր կարիերայի սկզբում։

Սաակաշվիլիի կարծիքով, ամերիկացի քաղաքական գործիչներն ավելի ու ավելի հաճախ են անձնական շահն ու կուսակցական շահերը վեր դասում ազատության և ժողովրդավարության իդեալներից։ Նա կարծում է, որ ԱՄՆ-ն աստիճանաբար հրաժարվում է աշխարհում ժողովրդավարական արժեքների պաշտպանի դերից և կորցնում է հետաքրքրությունը փոքր պետությունների, այդ թվում՝ Վրաստանի նկատմամբ։

Սաակաշվիլին հիշել է, թե ինչպես է ավելի քան 30 տարի առաջ մեկնել ԱՄՆ՝ Կոլումբիայի համալսարանում սովորելու, ապա պրակտիկա անցել Կոնգրեսում։ Այնտեղ նա ծանոթացել է Ներկայացուցիչների պալատի ապագա խոսնակ Նենսի Փելոսիի և սենատոր Ջոն Մաքքեյնի հետ, որին անվանել է իր մտերիմ ընկերը։ Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ Մաքքեյնը մեծ ուշադրություն էր դարձնում երիտասարդ օտարերկրացի պրակտիկանտին, պատմում նրան իր զինվորական ծառայության մասին և ներգրավում օրինագծերի մշակման աշխատանքներում։

Սաակաշվիլին պատմել է նաև սենատորներ Էդվարդ Քենեդիի, Ջոզեֆ Լիբերմանի և ամերիկացի այլ քաղաքական գործիչների հետ հանդիպումների մասին, որոնք, իր գնահատմամբ, առաջնորդվում էին նախևառաջ սկզբունքներով ու համոզմունքներով։

Նա հիշեցրել է, որ «Վարդերի հեղափոխությունից» հետո ԱՄՆ Կոնգրեսն ակտիվորեն աջակցում էր Վրաստանին, իսկ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո ամերիկացի օրենսդիրները հավանություն են տվել երկրին 1 մլրդ դոլարի օգնության հատկացմանը։

Որպես սկզբունքային դիրքորոշման օրինակ, Սաակաշվիլին ներկայացրել է 2010 թվականի մի պատմություն, երբ Վրաստանի իշխանությունները ձերբակալել էին երկու գործարարի, որոնք կասկածվում էին կեղծ փաստաթղթերի միջոցով պետական բյուջեից 130 մլն դոլար հափշտակելու փորձի մեջ։ Ըստ նրա, Թբիլիսիի վրա ճնշում էին գործադրում՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին, սակայն սենատոր Ջոզեֆ Լիբերմանը հրաժարվել էր հետամուտ լինել ապօրինի որոշման կայացմանը՝ չնայած Իսրայելի ազդեցիկ ներկայացուցիչների և հրեական լոբբիի դիմումներին։

«Սա իսկապես արժանավոր սենատորի դիրքորոշում էր, որը սկզբունքները վեր դասեց ցանկացած լոբբինգից, կրոնական պատկանելությունից և ֆինանսավորումից», — գրել է Սաակաշվիլին։

Ներկայիս իրավիճակը նա գնահատել է զգալիորեն ավելի հոռետեսորեն։ Նրա կարծիքով, ամերիկյան քաղաքականության մեջ գրեթե չեն մնացել հանրապետական Ռոնալդ Ռեյգանի և Քենեդիների ընտանիքի դեմոկրատների սերունդների ներկայացուցիչներ, իսկ կուսակցական հավատարմությունն ու ֆինանսական շահերն ավելի ու ավելի հաճախ են արտաքին քաղաքական սկզբունքներից կարևոր դառնում։

Սաակաշվիլին քննադատել է նաև ամերիկացի նոր օրենսդիրներին՝ նշելով, որ քաղաքական գործիչների ծագումը, կրոնը կամ սեռական կողմնորոշումն ինքնին խնդիր չեն։ Նրա կարծիքով, շատ ավելի կարևոր է, թե ինչ արժեքներով են նրանք առաջնորդվում և արդյոք պատրաստ են պաշտպանել սեփական ընտրազանգվածի շրջանակներից դուրս գտնվող շահերը։

Գրառման ավարտին Վրաստանի նախկին նախագահը հույս է հայտնել իր դստեր՝ Ալիսայի հետ կապված, որն ԱՄՆ քաղաքացի է և, ըստ նրա, հետաքրքրվում է քաղաքականությամբ ու արդարության հարցերով։

«Հենց նրան եմ պատրաստում սենատոր դառնալու համար, իսկ ո՞վ գիտի, գուցե նաև՝ նախագահ։ Ալիսա Սաակաշվիլիին՝ նախագահ», — գրել է նա։