ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցչի հետ

Տեսանյութեր

Ապրիլի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան։ Քննարկվել են փոխգործընկերության ընդլայնմանն ուղղված նախագծերը, որոնց կարևոր բաղադրիչ է Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարական զարգացմանն աջակցությունը։ 

Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի ուղղությամբ իրականացվող քայլերը։

Անդրադառնալով տարածաշրջանային փոխկապակցվածության թեմային՝ զրուցակիցներն ընդգծել են, որ նոր իրողությունների պայմաններում Հարավային Կովկասը կարող է փոխկապակցող կամրջի դեր կատարել: Սա արտահայտված է նաև ՀՀ կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:  

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության շուրջ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղարի հետ

Ապրիլի 21-ին Բանգկոկում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ։

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ESCAP-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը։ Մտքեր են փոխանակվել փոխգործակցության հետագա խորացման շուրջ, այդ թվում՝ տրանսպորտի և թվային կապակցվածության ուղղություններով։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է փորձի և գիտելիքի փոխանակման, ինչպես նաև կարողությունների զարգացման կարևորությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ESCAP-ի գործադիր քարտուղարի ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի առաջնահերթությունները տարածաշրջանային կապակցվածության խթանման ուղղությամբ՝ որպես խաղաղության և կայունության ապահովման, տնտեսական աճի խթանման, դիմակայունության ամրապնդման և սոցիալական զարգացման կարևոր գործոն։ Հարավային Կովկասի տարանցիկ և լոգիստիկ ներուժի լիարժեք իրացման համատեքստում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացման կարևորությունը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ և դրա շրջանակներում Հայաստանի և ESCAP-ի միջև համագործակցության և համատեղ նախաձեռնությունների հեռանկարների վերաբերյալ:

Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար ԱՄՆ-ի բանակցողները նախատեսում են ևս մեկ այց կատարել ՌԴ

Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար ԱՄՆ-ի բանակցողները նախատեսում են ևս մեկ այց կատարել ՌԴ

Ամերիկացի բանակցողները նախատեսում են ևս մեկ այց կատարել Ռուսաստան՝ որպես ուկրաինական կարգավորման մաս, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով աղբյուրին։
     «Վոլոդիմիր Զելենսկին այս ամիս հայտարարել է, որ ակնկալում է Ուիթկոֆի և Քուշների արագ այցը Ուկրաինա։ Սակայն, բանակցություններին ծանոթ աղբյուրը նշել է, որ ամերիկացիները դեռևս սպասում են բավարար առաջընթացի՝ նման այցը արդարացնելու համար, և որ նրանք մտադիր են ևս մեկ այց կատարել Ռուսաստան», – նշվում է հրատարակության մեջ։
     Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մարտի 15-ին հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ բանակցություններում ընդմիջում է եղել, և ԱՄՆ-ն կենտրոնացել է այլ հարցերի վրա։ Հաջորդ օրը նա նշել է, որ Ռուսաստանն սպասում է Ուկրաինայի շուրջ բանակցությունների նոր փուլի, սակայն վայրը և ժամանակը, հասկանալի պատճառներով, դեռևս որոշված ​​չեն։

Հայաստանը ողջունում է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին որոշումը

Հայաստանը ողջունում է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը, որը նպատակ ունի աջակցել ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբերհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերին․ հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Առաքելությունը կտեղեկայվի նախնական երկու տարի ժամկետով և իր գործունեությամբ կնպաստի վերոնշյալ ուղղություններով ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ու ներկա մարտահրավերներին Հայաստանի հասարակության դիմակայունության ավելացմանը:

Քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը, որը կայացվել է ՀՀ դիմումի հիման վրա, մայիսի 5-ին կայանալիք ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովին ընդառաջ, ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգից բխող հերթական համատեղ նախաձեռնություններից է»,- ասված  է հայտարարության մեջ։

Ինչ էր սպասվում Անահիտ Կիրակոսյանին ներկայացումից հետո. հուզիչ կադրեր

Դերասանուհի և հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանի համար երեկ առանձնահատուկ ու հիշարժան օր էր։ Նրա ծննդյան տոնը սկսվեց կեսգիշերից և ավարտվեց բեմի վրա՝ լի ջերմությամբ, սիրով ու անսպասելի անակնկալներով։

Տոնական օրվա մեկնարկը տրվեց ամենահուզիչ ձևով։ Դուստրերը՝ Լաուրան և Աննան, որոշել էին մայրիկին զարմացնել հենց կեսգիշերին։ Չնայած Անահիտի ամուսնալուծությանը՝ կադրերից պարզ է դառնում, որ նա պահպանել է հրաշալի և չափազանց մտերիմ հարաբերություններ աղջիկների հետ։

Անակնկալի սեղանը զարդարված էր շքեղ վարդերով, նրբաճաշակ տորթով և մոմերով։ Սակայն ամենաթանկը մակագրություններն էին. «Միշտ ժպիտով եմ հիշում մեր առաջին հանդիպումը… Այդ օրվանից սկսվեց մի կապ, որը տարիների ընթացքում դարձավ ինձ համար ամենաթանկը», – գրել էր Լաուրան իր սթորիում։

Տեսանյութում երևում է նաև Անահիտի փոքրիկ որդին, ով ծովահենի գլխարկով միացել էր շնորհավորանքներին։ Դերասանուհին չի կարողացել զսպել հույզերը և ջերմորեն գրկել է զավակներին։

Եթե օրը սկսվել էր ընտանեկան ջերմությամբ, ապա ավարտվեց գործընկերների ու երկրպագուների բուռն ծափողջյունների ներքո։ Երեկոյան, ներկայացման ավարտից հետո, Անահիտին սպասում էր ևս մեկ անսպասելի անակնկալ։

Հենց թատրոնում կազմակերպված այս տոնը լեցուն էր ծաղիկներով և անկեղծ ժպիտներով, ինչը ևս մեկ անգամ ապացուցեց, թե որքան սիրված է դերասանուհին թե՛ տանը, թե՛ աշխատանքում։