Վաշինգտոնում ձերբակալվել են Իրանի դեմ պատերազմի դեմ բողոքող տասնյակ վետերաններ

Կազմակերպիչների խոսքով՝ ցուցարարները պահանջում էին հանդիպում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի հետ…

Ցլամարտիկ Մորանտե դե լա Պուեբլան լուրջ վնասվածք է ստացել Սևիլիայում կայացած ցլամարտի ժամանակ

Հարձակման հետևանքով մատադորը ստացել է մոտ 10 սմ երկարությամբ վերք՝ հետույքի և ուղիղ աղիքի հյուսվածքային վնասվածքով…

ԼԺՀ-ի ամբողջապես ազատագրված է․ Գերասիմովի հնչեղ հայտարարությունը


ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ամբողջական ազատագրման մասին։ Այս մասին նա ասել է «Հարավ» զորախմբի հ…

Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)

Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2026 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 10:00-ին, գումարվել է Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստը: Օրակարգը՝ ստորև։

Վրաստանում ՀՀ և Ֆրանսիայի դեսպանները հանդիել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահի հետ

Հանդիպմանը քննարկվեց նաև Թբիլիսիի փողոցներից մեկը աշխարհահռչակ շանսոնյե, հայկական ծագումով, Վրաստանի հետ…

«Դոլարային միլիոնատեր տղա ես, ինչո՞ւ ես կզում ազգակործան պատուհասի առաջ»․ Անի Կաղինյան

«Դոլարային միլիոնատեր տղա ես, ինչո՞ւ ես կզում ազգակործան պատուհասի առաջ»․ Անի Կաղինյան

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ քծնանքը դառնում է ապրելաձև.
     Մի կերպ ուզում ես ընկալելիության դաշտում պահել, երբ մարզիկը կամ մտավորականն, ով բնակվում է ՀՀ-ում ուրիշ եկամտի աղբյուր չունի, հարյուր տոկոսով կախված է ՀՀ իշխանության քմհաճույքներից ու քծնանքով է զբաղվում: Ի դեպ, նորանկախ Հայաստանում այդ մարդկանց ուրիշ ոչ մի հնարավորություն չեն թողել:
     Բայց Արթուր Աբրահա՛մ, համոզված եմ, որ դու ՀՀ քաղաքացիությունից բացի ունես նաև Գերմանիայի քաղաքացիություն, դոլարային միլիոնատեր տղա ես, ինքդ ես քո միջոցները ներդնում, որ մարզասրահ կառուցես ՀՀ-ում, քո թաղում, լավ ինչո՞ւ ես կզում ազգակործան պատուհասի առաջ, ինչո՞ւ ես քծնում: Ուզում եմ հասկանալ երևի անհնարինը: Արժանապատվությունը` փողով չեն գնում: Արժանապատիվ ծնվում են, ապրում ու մահանում: Արժանապատվություն բոլորիս»:

«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ

«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե վստահ է, որ Իրանը կբանակցի՝ հավելելով, որ հակառակ դեպքում երկիրը «խնդիրների կբախվի»: «Նրանք բանակցություններ կվարեն, իսկ եթե ոչ, ապա այնպիսի խնդիրների կբախվեն, ինչպիսիք երբեք չեն տեսել»,- ասել է Թրամփը՝ The John Fredericks Show ռադիոհաղորդման եթերում։

«Հուսով եմ՝ նրանք կկնքեն արդար գործարք և կվերականգնեն իրենց երկիրը։ Նրանք միջուկային զենք ունենալու հնարավորություն չեն ունենա։ Եվ մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք ունենան»,- հավելել է նա։

Հանգուցալուծումը՝ հունիսի 7-ին. ինչպես խուսափել ազգակործան հետևանքներից. «Փաստ»

Հանգուցալուծումը՝ հունիսի 7-ին. ինչպես խուսափել ազգակործան հետևանքներից. «Փաստ»