
Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ քծնանքը դառնում է ապրելաձև.
Մի կերպ ուզում ես ընկալելիության դաշտում պահել, երբ մարզիկը կամ մտավորականն, ով բնակվում է ՀՀ-ում ուրիշ եկամտի աղբյուր չունի, հարյուր տոկոսով կախված է ՀՀ իշխանության քմհաճույքներից ու քծնանքով է զբաղվում: Ի դեպ, նորանկախ Հայաստանում այդ մարդկանց ուրիշ ոչ մի հնարավորություն չեն թողել:
Բայց Արթուր Աբրահա՛մ, համոզված եմ, որ դու ՀՀ քաղաքացիությունից բացի ունես նաև Գերմանիայի քաղաքացիություն, դոլարային միլիոնատեր տղա ես, ինքդ ես քո միջոցները ներդնում, որ մարզասրահ կառուցես ՀՀ-ում, քո թաղում, լավ ինչո՞ւ ես կզում ազգակործան պատուհասի առաջ, ինչո՞ւ ես քծնում: Ուզում եմ հասկանալ երևի անհնարինը: Արժանապատվությունը` փողով չեն գնում: Արժանապատիվ ծնվում են, ապրում ու մահանում: Արժանապատվություն բոլորիս»: