Սովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն


Սովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team Telecom Armenia-ն և Koreez համահայկական կրթական ծրագիրը նախաձեռնել են նոր համագործակցություն՝ միավորելով ուժերը դպրոցականների…

Սովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն


Սովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team Telecom Armenia-ն և Koreez համահայկական կրթական ծրագիրը նախաձեռնել են նոր համագործակցություն՝ միավորելով ուժերը դպրոցականների…

Կբռնագանձվի Գագիկ Ծառուկյանի դստեր և Աբովյանի նախկին քաղաքապետի ապօրինի գույքն ու գումարները

Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանից և Ռոզա Ծառուկյանից հօգուտ պետության կբռնագանձվեն ապօրինի ծագում ունեցող անշարժ գույքեր, բաժնետոմսեր և ընդհանուր առմամբ շուրջ 1,3 մլրդ…

Ծոցի երկրները քննարկում են Իրաքի դեմ կոշտ միջոցներ կիրառելու հնարավորությունը


Քաղաքականություն


Պարսից ծոցի երկրները քննարկում են Իրաքի նկատմամբ խիստ միջոցներ կիրառելու հնարավորությունը` ներառյալ իրենց դիվանագիտական առաքելությունների հետկանչը, եթե շարունակվեն Իրաքի տարածքում գործող զինված խմբավորումների կողմից իրականացվող հարձակումները, գրում է Al-Akhbar-ը՝ հղում անելով իրաքյան դիվանագիտական աղբյուրին։

Պարբերականի տեղեկություններով՝ Կատարը եւ Սաուդյան Արաբիան ինտենսիվ խորհրդակցություններ են վարում Բաղդադի հետ՝ ձգտելով կանխել Իրաքի ներգրավումը լայնածավալ տարածաշրջանային հակամարտության մեջ։

Թերթը ընդգծել է, որ արաբական մայրաքաղաքները պահանջում են Իրաքից չեզոքություն պահպանել եւ իր տարածքը հարեւան պետությունների դեմ հարձակումների համար հենակետ չդարձնել։

Արաբական դիվանագիտական շրջանակներում չեն բացառում տնտեսական պատժամիջոցների կիրառումը։ Մասնավորապես` կասեցնել ներդրումային ծրագրերը։



ԱՄՆ փոխպետքարտուղարն այցելել է Հայաստանի դեսպանատուն


Քաղաքականություն


ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսին, նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթացում ԱՄՆ աջակցության կարևորությունը և դրա շարունակականության ապահովումը։

Կողմերը մտքեր են փոխանակել ԹՐԻՓՓ նախաձեռնության իրականացման շուրջ, քննարկել հիբրիդային սպառնալիքներին, ապատեղեկատվության դեմ պայքարին, ինչպես նաև կրոնական ազատությանն առնչվող մի շարք հարցեր։

Զրուցակիցները վերահաստատել են փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»,- նշված է հաղորդագրության մեջ։



Առանց տեղումների եղանակ | Top-News.am


Հայաստան


Այսօր` ապրիլի 17-ին եւ վաղը գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա ևս 2-4 աստիճանով, գիշերը 4-8 աստիճանով։

Երեւանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ցերեկը կլինի + 16 +18, երեկոյան` +12 +14, գիշերը`+5 +7։

Մայրաքաղաքում ամենատաք ապրիլի 17-ը գրանցվել է 1957 թվականին` 28.3°C, ամենացուրտը` 1980 թվականին` — 2.5°C։



RFDC-ն ներկայացրել է քրիստոնյաների դեմ հարձակումների նոր զեկույցը


Religious Freedom Data Center-ը «Հրապարակին» է տրամադրել հունվարից մինչեւ մարտ ամիսների ընթացքում Իսրայելում քրիստոնյաների դեմ տեղի ունեցած հարձակումների մաս…

Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1,3 մլրդ դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք. Վճռաբեկ դատարանի որոշումը

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի…