ԱՄՆ փոխպետքարտուղարն այցելել է Հայաստանի դեսպանատուն


Քաղաքականություն


ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսին, նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթացում ԱՄՆ աջակցության կարևորությունը և դրա շարունակականության ապահովումը։

Կողմերը մտքեր են փոխանակել ԹՐԻՓՓ նախաձեռնության իրականացման շուրջ, քննարկել հիբրիդային սպառնալիքներին, ապատեղեկատվության դեմ պայքարին, ինչպես նաև կրոնական ազատությանն առնչվող մի շարք հարցեր։

Զրուցակիցները վերահաստատել են փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»,- նշված է հաղորդագրության մեջ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *