Ծոցի երկրները քննարկում են Իրաքի դեմ կոշտ միջոցներ կիրառելու հնարավորությունը


Քաղաքականություն


Պարսից ծոցի երկրները քննարկում են Իրաքի նկատմամբ խիստ միջոցներ կիրառելու հնարավորությունը` ներառյալ իրենց դիվանագիտական առաքելությունների հետկանչը, եթե շարունակվեն Իրաքի տարածքում գործող զինված խմբավորումների կողմից իրականացվող հարձակումները, գրում է Al-Akhbar-ը՝ հղում անելով իրաքյան դիվանագիտական աղբյուրին։

Պարբերականի տեղեկություններով՝ Կատարը եւ Սաուդյան Արաբիան ինտենսիվ խորհրդակցություններ են վարում Բաղդադի հետ՝ ձգտելով կանխել Իրաքի ներգրավումը լայնածավալ տարածաշրջանային հակամարտության մեջ։

Թերթը ընդգծել է, որ արաբական մայրաքաղաքները պահանջում են Իրաքից չեզոքություն պահպանել եւ իր տարածքը հարեւան պետությունների դեմ հարձակումների համար հենակետ չդարձնել։

Արաբական դիվանագիտական շրջանակներում չեն բացառում տնտեսական պատժամիջոցների կիրառումը։ Մասնավորապես` կասեցնել ներդրումային ծրագրերը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *