ԵՄ-ն ամրապնդում է կապերը Կենտրոնական Ասիայի հետ Հարավային Կովկասի միջոցով․ եվրահանձնակատար

Կոսի ընդգծմամբ՝ ԵՄ-ն Հարավային Կովկասի միջոցով սերտացնում է կապերը Կենտրոնական Ասիայի հետ՝ առաջնահերթություն տալով առևտրային և էներգետիկ ոլորտներին․․․

Պարսից ծոցի երկրների դեմ օգտագործվող իրանական ԱԹՍ-ները հագեցած են ռուսական սարքավորումներով․ Կալլաս

Պարսից ծոցի երկրների դեմ օգտագործվող իրանական անօդաչու թռչող սարքերը, հավանաբար, հագեցած են ռուսական տեխնոլոգիական կատարելագործումներով։

Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալլասը։

«Մենք սերտորեն համագործակցում ենք մեր Պարսից ծոցի գործընկերների հետ՝ այդ ամենը սահմանափակելու համար, այդ թվում՝ պատժամիջոցների վերաբերյալ հնարավոր համագործակցության միջոցով։ Մենք նաև ցանկանում ենք խորացնել մեր համագործակցությունը Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության և պաշտպանության ոլորտներում»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:

ՌԴ-ում Վլադիմիր Վիսոցկու և Միխայիլ Բուլգակովի կենսագրականները կմակնշվեն «թմրամիջոցների քարոզչությունն» արգելող օրենքով

Ռուսաստանի գրքի միության կազմած ցանկում ներառվել են Վլադիմիր Նովիկովի «Վիսոցկի. ես նրա առջև արդարանալու բան ունեմ» աշխատությունը և Բուլգակովի մասին երեք հրատարակությունները․․․

«Apple-ի ղեկավարը զանգահարել էր հետույքս համբուրելու համար»․ Թրամփ

«Նախագահության հինգ տարիների» ընթացքում Թրամփն, իր իսկ խոսքով, Քուկին երեք-չորս «մեծ լավություն» է արել, թեև ոչ միշտ, «քանի որ երբեմն նրա հարցումները չափազանց ագրեսիվ են եղել»․․․

Մանրամասներ թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի առողջական վիճակից

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ ավտոբուսի վարորդի առողջական վիճակը կայուն է, և նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից՝ վերադառնալով տուն։ Նր…

«Ադրբեջանն ու Փաշինյանը գործում են տարբեր գործիքներով, բայց նույն արդյունքի համար»․ Վլադիմիր Մարտիրոսյան

«Ադրբեջանն ու Փաշինյանը գործում են տարբեր գործիքներով, բայց նույն արդյունքի համար»․ Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ստեփանակերտում ոչնչացվել է Սուրբ Հակոբ եկեղեցին։ Քանդվել է ոչ միայն եկեղեցին, այլ ամբողջ շրջակա տարածքը՝ խաչքարերով, հիշողությամբ, հայկական հետքով։ Սուրբ Աստվածամոր Հովանու տաճարը ենթարկվել է վանդալիզմի։ Սա այլևս առանձին դեպք չէ։ Սա պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն է։ Ադրբեջանը ոչնչացնում է ոչ միայն քարն ու պատը, այլ հայկական ներկայության ապացույցը, հայկական հիշողությունը, հայկական իրավունքը, Արցախի հայկական ներկայությունը, որն ունի առնվազն 2500-3000 տարվա անընդմեջ պատմություն:
     Բայց այս ամբողջ պատմության մեջ կա մեկ շատ կարևոր հարց՝ ո՞վ էր միջազգային հարթակներում բարձրացնում այս վտանգի մասին։ Ո՞վ էր փորձում աշխարհին բացատրել, որ Արցախում ոչնչացվում և դեռ ոչնչացվելու են ոչ միայն եկեղեցիներ, այլ հայկականության ամբողջ նյութական ներկայությունը։
     Դա անում էր Հայ Առաքելական Եկեղեցին։
     2025 թվականին հենց Մայր Աթոռի նախաձեռնությամբ և խնդրանքով Բեռնում կազմակերպվեց միջազգային համաժողով, որտեղ բաց տեքստով խոսվում էր Արցախի հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության ոչնչացման, տեղահանվածների իրավունքների և հայկական ինքնության դեմ իրականացվող քաղաքականության մասին։ Այնտեղ ուղիղ ասվում էր, որ Արցախի հայկական մշակութային ժառանգությունը գտնվում է շարունակական վտանգի տակ, և աշխարհը իրավունք չունի մնալու դիտորդի դերում։
     Եվ հենց այստեղ սկսվեց ամենավտանգավոր համընկնումը։
     Այն պահին, երբ Հայ Առաքելական Եկեղեցին միջազգային մակարդակով փորձում էր պաշտպանել հայկականությունը Արցախում, Հայաստանի իշխանությունը սկսեց հակաեկեղեցական արշավը ներսում։ Սա պատահականություն չէր։ Շատերին այն ժամանակ, իսկ հիմա արդեն գրեթե բոլորին պարզ է, որ սա շահերի լիակատար համընկնում էր։
     Որովհետև Ադրբեջանին պետք էր ոչ միայն առանց հայերի Արցախ, այլ նաև առանց հայկական եկեղեցիների, առանց խաչքարերի, առանց պահանջատիրության, առանց հիշողության, առանց վերադարձի իրավունքի զուտ Ղարաբաղ։ Իսկ այդ ամբողջի վերջին ինստիտուցիոնալ կրողը մնացել էր Հայ Առաքելական Եկեղեցին։
     Հետևաբար, երբ Ադրբեջանը քանդում էր և քանդում է եկեղեցիները, իսկ Փաշինյանը հարվածում է եկեղեցուն, նրանք գործում են տարբեր գործիքներով, բայց նույն արդյունքի համար։
     – Ադրբեջանը բուլդոզերով ոչնչացնում է հայկականությունը։ Փաշինյանը նարատիվով ապամոնտաժում է դրա պաշտպանությունը։
     – Ադրբեջանը ուզում է, որ Արցախը դադարի լինել հայկական հիշողության մաս։ Փաշինյանը հայտարարում է, որ «Արցախյան շարժումը չենք շարունակելու»։
     – Ադրբեջանը ուզում է, որ հայը հրաժարվի իր պատմական իրավունքից։ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է հրաժարվել «պատմական Հայաստանի» գաղափարից։
     – Ադրբեջանը ուզում է, որ հայը դադարի խոսել վերադարձի, մշակութային ժառանգության, բռնի տեղահանվածների իրավունքների մասին։ Փաշինյանի քաղաքական գիծը գնում է նույն ուղղությամբ՝ փակել թեման, ավարտված հայտարարել, վերածել անցյալի։
     Սա է պատճառը, որ շատերի համար Փաշինյանի հակաեկեղեցական արշավը այլևս չի ընկալվում որպես ներքին քաղաքական պայքար։ Այն ընկալվում է որպես ադրբեջանական ռազմավարության ներքին սպասարկում։ Որովհետև երբ միակ ինստիտուտը, որը դեռ ամբողջ աշխարհին հիշեցնում էր Արցախի հայկականության մասին, դառնում է իշխանության գլխավոր թիրախը, արդեն դժվար է հավատալ, թե դա պարզապես ներքին վեճ է։ Այստեղ չափազանց ակնհայտ է շահերի համընկնումը։
     Ադրբեջանի ռազմավարությունը պարզ է՝ ջնջել հայկական հետքը, հետո հայտարարել, որ այն երբեք գոյություն չի ունեցել։ Փաշինյանի նարատիվն էլ է նույն տրամաբանության մեջ՝ ջնջել հայկական պահանջատիրությունը, հետո հայտարարել, որ այդ թեման պետք է փակել։
     Երբ ասում են՝ «Արցախյան շարժումը չենք շարունակելու», իրականում ասում են՝ չենք շարունակելու հայկական հիշողության պաշտպանությունը, չենք շարունակելու հայկական իրավունքների պաշտպանությունը, չենք շարունակելու հայկականության քաղաքական դիմադրությունը։
     Սա խաղաղության լեզու չէ։ Սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է։
     Եվ հենց դրա համար է, որ Փաշինյանի ու Ադրբեջանի գործողությունների մեջ այսօր շատերը տեսնում են ոչ թե պատահական համընկնում, այլ ճշգրիտ շահերի, նպատակների և նարատիվների համընկնում։
     Ադրբեջանը քանդում է եկեղեցիները, Փաշինյանը քանդում է այդ եկեղեցիների շուրջ հայկական քաղաքական իմաստը։
     Ադրբեջանը ոչնչացնում է խաչքարերը, Փաշինյանը ոչնչացնում է դրանց շուրջ պահանջատիրությունը։ Ադրբեջանը ջնջում է հայկական ներկայությունը տարածքից, Փաշինյանը փորձում է ջնջել այն հիշողությունից։
     Եվ որքան ավելի են քանդվում եկեղեցիները Ստեփանակերտում, այնքան ավելի պարզ է դառնում, թե ինչու էր պետք հարվածել այն միակ ինստիտուտին, որը դեռ համարձակվում էր ամբողջ աշխարհի առաջ ասել, որ Արցախը ոչ միայն տարածք է, այլ նաև հայկական քաղաքակրթություն։
     P.S. Այսօր, երբ իշխանությունը պատերազմով է վախեցնում հասարակությանը, իրականում խոստովանում է մի շատ վտանգավոր բան՝ ութ տարի երկիրը կառավարել է այնպես, որ Ադրբեջանը այլևս պատերազմ սկսելու հարցում որևէ հոգեբանական արգելք չունի։ Այլևս չի մտածում՝ կարո՞ղ է հաղթել, թե՞ ոչ։ Չի մտածում՝ կորուստները վերահսկելի կլինե՞ն, թե՞ ոչ։ Վստահ է, որ կհաղթի։
     Ունի ազատ գործելու լիակատար հնարավորություն, ինչպես Արցախի հողում ֆիզիկապես, այնպես էլ Հայաստանում հոգեբանորեն: Սա է ամենամեծ քաղաքական դատավճիռը այս ութ տարվա կառավարման համար»։

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը հուշագիր են ստորագրել

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր․ տեղեկացնում են «Ապրելու երկիր»  կուսակցությունից։

Հուշագրի համաձայն՝ քաղուժերը միավորում են քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ և ապահովելով «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակներում՝ վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով։