Թիմ Քուքը լքում է Apple-ի ղեկավարի պաշտոնը. նա տեխնոհսկան գլխավորում էր լեգենդար Սթիվ Ջոբսից հետո

Բիզնես

Apple-ն ապրիլի 20-ին հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից ընկերության գլխավոր տնօրեն կդառնա Ջոն Թերնուսը։ Թիմ Քուքը, որ Apple-ը ղեկավարում է վերջին 15 տարիներին, կզբաղեցնի գործադիր նախագահի պաշտոնը։ «Ինձ համար կյանքում ամենամեծ պատիվն է լինել Apple-ի գլխավոր տնօրենը եւ օգտվել այն վստահությունից, որը ինձ է վերապահվել որպես այսպիսի բացառիկ ընկերության ղեկավար»,- հայտարարել է 65-ամյա Քուքը։

Նրան փոխարինելու եկող Ջոն Թերնուսն այժմ Apple-ի համակարգչային ճարտարագիտության [ինժեներիայի] գծով ավագ փոխնախագահն է։

Գլխավոր տնօրենի փոփոխության մասին հայտարարվել է ֆոնդային շուկան փակվելուց առաջ։ Փակվելուց հետո բորսայում դեռ ընթացող առեւտրի ժամանակ  Apple-ի բաժնետոմսերը նվազել են 0,86%ով` Երեւանի ժամանակով 1։03-ի դրությամբ։

Քուքը Apple-ում աշխատում է 1998 թվականից։ Նա ընկերությունը ղեկավարում է 2011 թվականի օգոստոսից` փոխարինելով Սթիվ Ջոբսին։

Նրա ղեկավարության ընթացքում Apple-ի շուկայական կապիտալիզացիան 350 միլիարդից հասել է մինչեւ 4 տրիլիոն դոլարի։

Ամենաազդեցիկ գործադիր տնօրենները աշխարհում

Ժամանակակից բիզնես միջավայրում գործադիր տնօրենները (CEO-ներ) ոչ միայն ղեկավարում են խոշոր ընկերություններ, այլև մեծ ազդեցություն ունեն համաշխարհային տնտեսության, տեխնոլոգիական զարգացման և նույնիսկ քաղաքական գործընթացների վրա։ Նրանց որոշումները հաճախ ազդում են միլիոնավոր մարդկանց կյանքի վրա։

🌍 Առաջատար ամենաազդեցիկ CEO-ներ

Իլոն Մասկ

  • Ընկերություններ՝ Tesla, SpaceX, X (Twitter)
  • Բնակություն՝ ԱՄՆ
  • Կարողություն՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը

Մասկը համարվում է տեխնոլոգիական ոլորտի ամենաազդեցիկ առաջնորդներից՝ զարգացնելով էլեկտրական մեքենաներ, տիեզերական տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն։

Սաթյա Նադելլա

  • Ընկերություն՝ Microsoft
  • Բնակություն՝ ԱՄՆ
  • Կարողություն՝ միլիարդատեր

Նադելլայի ղեկավարությամբ Microsoft-ը վերածվել է ամպային տեխնոլոգիաների և AI ոլորտի առաջատարներից։

Թիմ Քուկ

  • Ընկերություն՝ Apple
  • Բնակություն՝ ԱՄՆ

Թիմ Քուկը շարունակել է Apple-ի աճը՝ պահպանելով այն որպես աշխարհի ամենաթանկարժեք բրենդներից մեկը։

Սունդար Պիչայ

  • Ընկերություն՝ Google
  • Բնակություն՝ ԱՄՆ

Պիչայը ղեկավարում է Google-ը և նրա մայր ընկերությունը՝ Alphabet-ը, կենտրոնանալով AI-ի և թվային ծառայությունների զարգացման վրա։

Մարկ Ցուկերբերգ

  • Ընկերություն՝ Meta
  • Բնակություն՝ ԱՄՆ

Ցուկերբերգը շարունակում է զարգացնել սոցիալական մեդիան և ներդրումներ անել մետավերսի և AI տեխնոլոգիաների մեջ։

Ջենսեն Հուանգ

  • Ընկերություն՝ NVIDIA
  • Բնակություն՝ ԱՄՆ

Նրա ղեկավարությամբ NVIDIA-ն դարձել է արհեստական բանականության տեխնոլոգիաների հիմնական մատակարարներից մեկը։

Էնդի Ջեսի

  • Ընկերություն՝ Amazon
  • Բնակություն՝ ԱՄՆ

Ջեսին ղեկավարում է Amazon-ը՝ զարգացնելով հատկապես ամպային ծառայությունները և գլոբալ առևտրային հարթակը։

Ինչու՞ են նրանք ազդեցիկ

Այս գործադիր տնօրենները ազդեցիկ են, քանի որ՝

  • ղեկավարում են համաշխարհային խոշորագույն ընկերությունները,
  • ձևավորում են տեխնոլոգիական և տնտեսական միտումները,
  • ազդում են շուկաների և ներդրողների վարքագծի վրա,
  • ունեն գլոբալ ռազմավարական ազդեցություն։

Վերլուծաբանների կարծիքով՝ առաջիկա տարիներին CEO-ների դերը կդառնա ավելի կարևոր, հատկապես արհեստական բանականության, թվայնացման և գլոբալ մրցակցության պայմաններում։

«Ապրելու երկիր»-ն ու «Ուժեղ Հայաստան»-ը հուշագիր են ստորագրել

«Ապրելու երկիր»-ն ու «Ուժեղ Հայաստան»-ը հուշագիր են ստորագրել

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարծել․ «Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն անվտանգային, քաղաքական և արժեհամակարգային մարտահրավերների առաջ, որոնք պահանջում են համազգային համախմբում, պատասխանատվություն և հստակ քաղաքական կամք։
     Կարևորելով վերոնշյալը՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր՝ համաձայն որի միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ և ապահովելով «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակներում՝ վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով։
     Համագործակցության հիմքում ընկած է՝
     • Հայաստանի Հանրապետության՝ որպես ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետության հիմնարար նշանակությունը,
     • Հայ գերիների վերադարձի անվիճելի առաջնահերթությունը՝ ազգային արժանապատվության վերականգնման և արդար ու կայուն խաղաղության հաստատման կարևորագույն նախապայման,
     • Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի պատմության ընթացքում՝ որպես ազգային ինքնության, հավատքի, միասնության և պետականության պահպանման հենասյուն,
     • Պետության և ժողովրդի միջև վստահության վերականգնման, ազգային համերաշխության ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի միջև համահայկական ներուժի արդյունավետ համախմբման հրամայականը։
     «Ապրելու երկիր» կուսակցությունը ստանձնում է իր բաժին պատասխանատվությունը երկրում կատարվող փոփոխությունների ճանապարհին»։

Փաշինյանը 1% կապ չունի Պապ թագավորի հետ․ Պապը տարածքներ է ազատագրել Կաթողիկոսի հետ համատեղ

Փաշինյանը 1% կապ չունի Պապ թագավորի հետ․ Պապը տարածքներ է ազատագրել Կաթողիկոսի հետ համատեղ

Ռեալը նվաճեց ՈւԵՖԱ-ի Պատանեկան լիգայի գավաթը

Սպորտ

Մադրիդի «Ռեալը» դարձավ ՈւԵՖԱ-ի Պատանեկան լիգայի 2025/2026 մրցաշրջանի հաղթող։ Եզրափակիչ լարված խաղում մադրիդցիները մրցեցին բելգիական «Բրյուգեի» հետ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, սակայն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «արքայական ակումբի» պատանիներն ավելի դիպուկ գտնվեցին՝ հաղթելով 4:2 հաշվով։

Այս հաղթանակի շնորհիվ «Ռեալը» մոտեցավ կատալոնական «Բարսելոնային», որը համարվում է այս մրցաշարի ռեկորդակիրը։

ՈւԵՖԱ-ի Պատանեկան լիգան հիմնադրվել է 2013 թվականին։ Այս պահին տիտղոսների քանակով առաջատարը «Բարսելոնան» է, որն ունի 3 գավաթ։ «Ռեալն» ու լոնդոնյան «Չելսին» արդեն ունեն 2-ական տիտղոս, իսկ մեկական անգամ պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնել են «Բենֆիկան», «Ռեդ Բուլ Զալցբուրգը», «Պորտուն», «ԱԶ Ալկմարը» և «Օլիմպիակոսը»։

Հարկ է նշել, որ մի շարք հայտնի ակումբներ, ինչպիսիք են «Շախտյորը», ՊՍԺ-ն, «Հայդուկը», «Միլանն» ու «Տրաբզոնսպորը», նախկինում հասել են մինչև եզրափակիչ, սակայն այդպես էլ չեն տիրացել գավաթին։ Այս մրցաշրջանում այդ ցանկը համալրեց նաև բելգիական «Բրյուգեն»։

Ում դե՛մ է Նիկոլը՝ նրա շուրջ պիտի համախմբվել

Ես առաջնորդվում եմ սովորական, մարդկային տրամաբանությամբ։ Այլևս գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը շարժվում է այնպիսի օրակարգով, որը համընկնում է մեր հակառակորդնե…

Հարցվածների 60 տոկոսը Հայաստանի դատախազությունը համարում է լիովին կամ մասամբ կոռումպացված․ Թրանսփարենսի

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ գլխավոր դատախազության անկախությունը գնահատվում է 77.7 տոկոս․․․

20 տարի անց․ տեղի է ունեցել «Սատանան կրում է Պրադա 2» ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)

Նյու Յորքում տեղի է ունեցել «Սատանան կրում է Պրադա 2» ֆիլմի համաշխարհային պրեմիերան․ գրում է Deadline-ը։

Lincoln Center համալիրում կարմիր գորգի վրայով անցել են Մերիլ Սթրիփը, Էնն Հեթուեյը, Էմիլի Բլանտը և Սթենլի Տուչին։

Միջոցառմանն ուշադրության կենտրոնում Միրանդա Փրիսթլիին մարմնավորած Մերիլ Սթրիփն էր․ 76-ամյա դերասանուհին կարմիր գորգի վրայով անցել է Givenchy-ի 2026 թվականի աշնանային հավաքածուի տպավորիչ կարմիր թիկնոցով: Կերպարն ամբողջացվել է սև կաշվե ձեռնոցներով, Stuart Weitzman-ի սև կոշիկներով և David Yurman-ի զարդերով։

Երկար սպասված նյույորքյան պրեմիերային նախորդել էր ֆիլմի համաշխարհային շրջագայությունը՝ Մեխիկոյից մինչև Տոկիո և Շանհայ։

Դեյվիդ Ֆրանկելի «Սատանան կրում է Պրադա 2» ֆիլմը կինոթատրոններում կցուցադրվի մայիսի 1-ից:

«Ասում են՝ հանուն խաղաղության և բարգավաճման պետք է թողնենք անցյալը՝ անցյալում. բայց անցյալը չի ավարտվել». Արա Այվազյան (տեսանյութ)

«Ասում են՝ հանուն խաղաղության և բարգավաճման պետք է թողնենք անցյալը՝ անցյալում. բայց անցյալը չի ավարտվել». Արա Այվազյան

«Այն պահից, երբ Հայոց մոռացված ցեղասպանությունը մտավ միջազգային օրակարգ, ոմանց համար այն դարձավ անհարմար թեմա: Իսկ երբ միջազգային ճանաչման խնդիրը դրվեց մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում, մարդու իրավունքների պատմական արդարության հիշողության վեհ գաղափարների ջատագով երկրները մեզ հորդորում էին մոռանալ անցյալը և մեր հայացքը սևեռել դեպի ապագա»,- Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհդաժողովի ժամանակ ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը: Նա նշել է, որ այդ ընթացքում ինքն ու իր գործընկեր դիվանագետները խոսքն ուղղել են արտաքին աշխարհին՝ ապացուցելով, որ խոսքը միայն անցյալի մասին չէ, ներկայի մասին է:

«Հիմա մեզ ասում են հանուն խաղաղության և բարգավաճման պետք է թողնենք անցյալը անցյալում: Բայց անցյալը չի ավարտվել: Եթե այս ողբերգության առաջին ֆիզիկական փուլը իրականացվել է ամբողջությամբ, ապա երկրորդը դարձել է շատ ավելի երկարատև և ոչ պակաս վտանգավոր: Որոշ պատմական վերքեր չեն ավարտվում իրենց պաշտոնական ավարտով, դրանք տեղափոխվում են այլ հարթություններ՝ հիշողություն, քաղաքականություն, հանրային գիտակցություն, միջազգային հարաբերություններ: Այս կետում անցյալն ու ներկան միաձուլվում են, անցյալը չի անհետանում, այլ փոխում է իր ներկայության ձևը:

Հայոց ցեղասպանության խնդիրը չի ընկալվում որպես փակված էջ, այլ որպես շարունակվող պատմություն, որը պահանջում է արձագանք նաև ներկայում»,- նշել է Այվազյանը և հավելել. «Վերջին տարիների իրականությունը ցույց է տալիս՝ Ապրիլի 24-ը վերածվում է ձևական արարողակարգային միջոցառումների շարքի»: