Առանձնապես խոշոր չափերով չվճարված հարկեր. ընկերություններից մեկը վերականգնել է 326 մլն դրամի վնասը
ՀՀ ԱԺ պատվիրակությունը խորհրդարանի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Նստաշրջանի ընթացքում զեկույցով հանդես է եկել ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:
«Պատվարժա՛ն նախագահ,
Հարգելի՛ գործընկերներ,
Ցանկանում եմ նախ շնորհակալություն հայտնել տիկին Գարդինիին՝ այս արդիական և անհրաժեշտ զեկույցը ներկայացնելու համար:
Քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունը, ահաբեկումը և ատելության խոսքը պարզապես անձնական հարձակումներ չեն: Դրանք հարձակումներ են ներկայացուցչական ինստիտուտների, քաղաքական բազմակարծության և այն գաղափարների ազատ փոխանակման դեմ, որոնց վրա հիմնված է ժողովրդավարական կյանքը: Երբ ընտրված ներկայացուցիչներին սպառնալիքներով լռեցնում են, ձայնը կորցնում է ոչ միայն քաղաքական գործիչը, այլ նաև քաղաքացիները:
Հայաստանում քաղաքականությունը երկար տարիներ խիստ դեմոնիզացված է եղել և հազվադեպ է դիտարկվել որպես տարածք երիտասարդ կանանց համար: Միջավայրը չէր խրախուսում նրանց ներգրավվածությունը և չէր փոխանցում այն ուղերձը, որ հանրային կյանքը բաց է նոր սերնդի կանանց ձայների համար:
Միայն Թավշյա հեղափոխությունից հետո ավելի շատ երիտասարդ կանայք սկսեցին մուտք գործել քաղաքականություն՝ իրենց հետ բերելով այն նոր շունչն ու էներգիան, որոնց կարիքն ունեն ժողովրդավարական ինստիտուտները: Սակայն այդ առաջընթացը հանդիպեց դիմադրության: Ես անձամբ բախվել եմ զգալի ատելության խոսքի թե՛ իմ տարիքի, թե՛ սեռի պատճառով: Այդ ամենը նպատակ ուներ ոչ միայն թիրախավորել մեկ անձի, այլ նաև փոխանցել ավելի լայն ուղերձ՝ քաղաքականությունը երիտասարդ կանանց տեղը չէ:
Արդեն ութ տարի է՝ ծառայում եմ որպես պատգամավոր և հասկացել եմ, որ նման թշնամական վերաբերմունքին դիմակայելու ամենաարդյունավետ ուղիներից մեկը դրա մասին բաց խոսելն է: Լռությունը պաշտպանում է խնդիրը, իսկ անկեղծությունը սկսում է քանդել այն: Այս փորձառությունների մասին հրապարակայնորեն խոսելով՝ մենք ճանապարհ ենք հարթել նոր կին պատգամավորների համար, որոնք, առնվազն իմ գնահատմամբ, ավելի քիչ են թիրախավորվել երիտասարդ կամ կին լինելու պատճառով:
Մենք պետք է նաև գիտակցենք նման վարքագծի հետևում կանգնած ռազմավարությունը, այն է՝ քաղաքականությունը ներկայացնել որպես թշնամական, սպառող և երիտասարդ սերունդների համար ոչ ցանկալի միջավայր»,- նշել է պատգամավորը:
Սուր կտրող-ծակող գործիքներ, հրազեն, բռունցքներով ու ոտքերով հարվածներ։ Դպրոցահասակ երեխաների շրջանում անցած տարում՝ նախորդող տարիների համեմատ հանցագործությունների թվի բացասական աճ է գրանցվել։
ՆԳՆ-ից ABC Media-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են՝ 2025 թվականին դպրոցներում ու դպրոցին հարակից տարածքում 77 ծեծկռտուքի դեպք է եղել, որից 19-ը սուր կտրող-ծակող գործիքով։ Մինչդեռ նախորդող տարում՝ 2024-ին դեպքերը 20-ով պակաս էին՝ 56, որոնցից 9-ն էր կտրող-ծակող գործիքով։
Եղել են նաև հրազենի գործածման դեպքեր․ 2023-ին և 2021-ին 1-ական անգամ դպրոցում հրազեն են գործածել։ Կտրող-ծակող գործիքների օգտագործում ևս եղել է․ 2023-ի ծեծկռտուքների 58 դեպքից 10-ը, 2022-ի՝ 47 դեպքից 3-ը, 2021-ի 63-ի դեպքից 4-ը եղել են սուր կտրող-ծակող գործիքներով։
2026-ի 2 ամսվա ընթացքում անչափահասների միջև ֆիզիկական բռնության հոդվածով 9 հանցագործություն է գրանցվել, որոնցից 3-ը՝ սուր կտրող-ծակող գործիքով։
ՆԳՆ-ից նաև տեղեկացրել են՝ 2021-2022 թվականներին ՀՀ տարածքում գործող հանրակրթական դպրոցներում կամ այլ ուսումնական հաստատություններում և դրանց հարակից տարածքներում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների և իրավախախտումների դեպքերի թվաքանակի վերաբերյալ համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից հաշվառում չի իրականացվել, իսկ 2023-2025 թթ. պատկերը հետևյալն է՝
Միաժամանակ՝ ընդգծել են, որ նշված վերլուծական տվյալները վերաբերում են ոչ միայն հանցագործություններին վերաբերող դեպքերին, այլ նաև չհաստատված, քրեաիրավական որակում չստացած, սակայն մտահոգիչ տեղեկություններին:

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը Ֆեյսբուքի էջում գրել է. «Մի քանի օրա messenger-ս չի աշխատում, որոշեցի, որ երևի սերվերի խնդիրա, հատկապես, որ առանձնապես չեմ էլ…
Ճապոնիայի արդյունաբերական ընկերությունները ստիպված են նվազեցնել արտադրության ծավալները և բարձրացնել գները՝ նաֆթայի հնարավոր պակասի մտավախությունների ֆոնին։ Այս մասին գրում է Nikkei Asia պարբերականը։
Մասնավորապես, սանտեխնիկայի արտադրող Toto ընկերությունը բախվել է նաֆթայի ձեռքբերման դժվարությունների։
Ավելի վաղ Սանաե Տակաիչիը հայտարարել էր, որ Ճապոնիան ունի մոտ չորս ամսվա նաֆթայի պաշար։
Նաֆթան նավթաքիմիական արդյունաբերության կարևոր հումք է, որն օգտագործվում է՝
Հումքային շուկաներում ցանկացած խափանում կարող է շղթայական ազդեցություն ունենալ արտադրության վրա։ Ճապոնիայի նման բարձր տեխնոլոգիական տնտեսության համար նման ռիսկերն անմիջապես արտացոլվում են արտադրական ծավալների և սպառողական գների վրա։
Ճապոնիայի արդյունաբերական ընկերությունները ստիպված են նվազեցնել արտադրության ծավալները և բարձրացնել գները՝ նաֆթայի հնարավոր պակասի մտավախությունների ֆոնին։ Այս մասին գրում է Nikkei Asia պարբերականը։
Մասնավորապես, սանտեխնիկայի արտադրող Toto ընկերությունը բախվել է նաֆթայի ձեռքբերման դժվարությունների։
Ավելի վաղ Սանաե Տակաիչիը հայտարարել էր, որ Ճապոնիան ունի մոտ չորս ամսվա նաֆթայի պաշար։
Նաֆթան նավթաքիմիական արդյունաբերության կարևոր հումք է, որն օգտագործվում է՝
Հումքային շուկաներում ցանկացած խափանում կարող է շղթայական ազդեցություն ունենալ արտադրության վրա։ Ճապոնիայի նման բարձր տեխնոլոգիական տնտեսության համար նման ռիսկերն անմիջապես արտացոլվում են արտադրական ծավալների և սպառողական գների վրա։