
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը նախագիծ էր ներկայացրել Երևանի Ամիրյան փողոցն անվանափոխելու և Պապ թագավորի փողոց կոչելու վերաբերյալ։ Խմ…
Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում շնորհավորել է Իսրայելի կառավարությանը և ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։
«Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը և ուսումնասիրել համագործակցության նոր հնարավորություններ»։
Ակբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել

Ակբա բանկն ընդլայնում է միջազգային գործընկերային ցանցը՝ համագործակցություն սկսելով աշխարհի հեղինակավոր ֆինանսական կառույցներից մեկի՝ Նյու Յորքի Մելոն բանկի հ…
ԵՄ-ն խորացնում է համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ եվրահանձնակատար
Եվրոպական միությունը մտադիր է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Սև ծովի վերաբերյալ նոր ռազմավարության և տրանսպորտային ու էներգետիկ կապերի զարգացման շրջանակում․ հայտարարել է եվրահանձնակատար Մարթա Կոսը Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ։
Նրա խոսքով՝ նոր ռազմավարության հիմնական տարրերից մեկը կապի օրակարգն է, որը նպատակ ունի ամրապնդել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերը։
«Այսօր մենք տեսնում ենք, թե որքան կարևոր և ճիշտ էր Եվրահանձնաժողովի՝ Սև ծովի վերաբերյալ նոր ռազմավարության ընդունումը, որի բաղադրիչներից մեկը կապի օրակարգն է։ Դրա միջոցով մենք զարգացնում ենք համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ ավելի լավ կապելու համար», – նշել է Կոսը։
Նա ընդգծել է, որ սա հիմնականում վերաբերում է առևտրային և էներգետիկ ուղիների զարգացմանը։
«Մենք տեսնում ենք, թե որքան խոցելի ենք այսօր, քանի որ հյուսիսում առևտրային ուղիները խաթարվել են Ռուսաստանի, իսկ հարավում՝ Իրանի պատերազմի պատճառով։ Հետևաբար, ներկայում առկա երթուղին հենց այն է, ինչ մենք իրականացնում ենք կապի օրակարգի շրջանակում», – հայտարարել է եվրահանձնակատարը։
Կոսը հավելել է, որ հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն Հարավային Կովկասի տարածաշրջանի պետությունների հետ համագործակցությունը խորացնելու հետագա քայլերը։
«Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես լավագույնս համագործակցել Հարավային Կովկասի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որտեղ մենք արդեն ունենք կոնկրետ նախագծեր, որոնք կարող ենք իրականացնել», – ընդգծել է նա։
«Սիլ-մաազա»-ին պատկանող երկու արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ․ Փաշինյան
«Գործարանում մնացել է հաստոցների 2 մասնագետ, երկուսն էլ 80+ տարեկան»․ Սամվել Գևորգյան
Առաջիկա ամառը բարդ կլինի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի պատճառով․ ԵՄ
Որևէ այլազգ հայից առավել չէ. հույս ունեմ՝ այս անգամ ընտրության կգնանք փաստերով, ոչ` սրտիկներով

«Հրապարակ»-ի զրուցակիցն է «Մայր Հայաստան» խմբակցության Գյումրու ավագանու ղեկավար Կարեն Սիմոնյանը։ – Պարոն Սիմոնյան, մեկ տարի է անցել այն պահից, երբ Գյումրիու…
NASA-ն միացել է 11 գիտնականների մահվան և անհետացման գործի հետաքննությանը․ Fox News
