Հրաժարվելով գործածել «ցեղասպանություն» բառը՝ Թրամփը կխրախուսի նրանց, ովքեր ՀՀ-ի ինքնիշխանությունը համարում են բանակցային ապրանք, այլ ոչ թե կարմիր գիծ․ The Washington Times

Ուրբաթ՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բախվելու է որոշման, որը գերազանցում է պատմական պարզ կարգապահությունը․ գրել է The Washington Times-ը։

Ինչպես նշվել է, տասնամյակներ շարունակ ամերիկահայ համայնքը Սպիտակ տնից պարզ գործողություն է պահանջել․ պաշտոնապես ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի համակարգված ոչնչացումը որպես ցեղասպանություն։ Չնայած Կոնգրեսը 2019 թվականին ճանաչել է Ցեղասպանությունը, իսկ նախագահի կողմից պաշտոնական ճանաչում արվել է 2021 թվականին, ներկայիս վարչակազմն անցյալ տարին անցկացրել է «մեծ աղետի» և «պատմական ողբերգության» լեզվական մշուշի մեջ՝ նկարագրելու համար համաշխարհային պատմության այս մութ գլուխը։

«Մեր առաջնորդները հաճախ հղում են կատարում միջազգային նորմերին և մարդու իրավունքներին՝ ռազմական գործողություններն արդարացնելու համար, սակայն այդ հղումները դատարկ են թվում, երբ նույն այդ պաշտոնյաները հրաժարվում են կիրառել չափանիշները պատմության հստակ, փաստաթղթավորված փաստերի նկատմամբ: Այս ուրբաթ նախագահի ընտրությունը կորոշի, թե արդյո՞ք նրա վարչակազմը լուրջ է Հարավային Կովկասում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու հարցում: Տարածաշրջանը դարձել է Թրամփի արտաքին քաղաքականության նվաճումների հիմնական կիզակետը: Տարածաշրջանում երկարատև խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական ժխտման կամ ռազմավարական լռության հիմքի վրա: Հրաժարվելով օգտագործել «ցեղասպանություն» բառն՝ ԱՄՆ-ն անզգուշորեն ազդանշան է տալիս ագրեսիվ տարածաշրջանային գործիչներին, որ պատմական վերանայումը ժամանակակից դիվանագիտության ընդունելի գործիք է: Այն խրախուսում է նրանց, ովքեր Հայաստանի ինքնիշխանությունը համարում են բանակցային ապրանք, այլ ոչ թե՝ կարմիր գիծ», – նշվել է հոդվածում։

Ընդգծվել է, որ 1915 թվականի մասին լռությունը ստեղծում է մի վակուում, որը տարածաշրջանային ագրեսիվ տերությունները չափազանց ուրախ են լցնել Հայաստանի ինքնիշխանության դեմ ժամանակակից սպառնալիքներով: Սա այն պատճառներից մեկն է, որ Ադրբեջանը կարողացավ 2023 թվականին էթնիկ մաքրագործում իրականացնել ավելի քան 120,000 հայերի իրենց նախնիների հայրենիք Լեռնային Ղարաբաղից, ինչը այն դարձրեց հայերի ամենամեծ բռնի տեղահանումը Հայոց ցեղասպանությունից ի վեր։

«Եթե Թրամփը ցանկանում է լինել տարածաշրջանային կայունության նոր գործարքի ճարտարապետը, ապա նա նախ պետք է ճանաչի այն հիմնարար հանցագործությունը, որը շարունակում է հետապնդել տարածաշրջանի հիմքերը», – գրել է հեղինակը և հավելել, որ «ցեղասպանություն» բառն օգտագործելով՝ ԱՄՆ ղեկավարը կարող է ապացուցել, որ միջազգային կարգի նկատմամբ իր վարչակազմի հավատարմությունը հարմարության հարց չէ, այլ համոզմունքի։

 

 

Քննարկվել են Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման շրջանակներում ֆրանսիական կողմի ներգրավվածության հարցեր

Երկուստեք ընդգծվել է ձևավորված կառուցողական փոխգործակցության կարևորությունը…

ՀՀ գյուղերը ցեխի միջից հանելը շատ կարևոր քաղաքական, տնտեսական խնդիր ենք համարում. Փաշինյան


Բիզնես


Հայաստանի գյուղերը ցեխի միջից դուրս բերելը կշարունակի մնալ կարևոր խնդիր մարդկանց հարմարավետությունը, բարեկեցությունը և երջանկությունն ապահովելու տեսակետից: Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վերջին 8 տարում, ըստ Փաշինյանի, Հայաստանի բազմաթիվ գյուղերում բազմաթիվ փողոցներ են սալարկվել, նորոգվել, այնպիսի փողոցներ, որոնք գյուղի պատմության ընթացքում երբեք բարեկարգ չեն եղել, հողե փողոցները եղել են փոշու մեջ, իսկ անձրևի ժամանակ՝ ցեխի:

«Մենք ՀՀ գյուղերը ցեխի միջից հանելը շատ կարևոր քաղաքական, տնտեսական խնդիր ենք համարում, որպեսզի գյուղում ապրելը չնշանակի զրկված լինել… Միշտ այդ օրինակն եմ բերում, գյուղում կանայք կաբլուկով կոշիկ հագնելու հնարավորությունից չպետք է զրկված լինեն: Բարեկեցություն ասելով՝ մենք նկատի ունենք նաև բարեկեցություն գյուղական վայրերում: Մեր գյուղերի ցեխի մեջ լինելն է, որ գյուղական բնակավայրերից դեպի խոշոր բնակավայրեր արտագաղթի պատճառ է դառնում»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ այս գործընթացը միանգամից փոխել հնարավոր չէ, բայց աշխատանքները սկսված են, և գործընթացի տեմպը կապված է նաև ՀԴՄ կտրոնների հետ. «Ինչպիսի արագությամբ առաջ կգնան և ինչ ծավալով, ես էլի անընդհատ կրկնում եմ նույն բանը, այն ծավալով, ինչ ծավալով մենք ամեն անգամ առևտուր անելիս կպահանջենք ու կստանանք ՀԴՄ կտրոններ: Ինչքան շատ ՀԴՄ կտրոններ պահանջենք և ստանանք, այնքան ավելի արագ, ավելի մեծ ծավալներով մեր գյուղերը դուրս կգան ցեխի միջից»:



«Սա է մեր ուղերձը եվրոպական հանրույթին»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

«Սա է մեր ուղերձը եվրոպական հանրույթին»․ Արմեն Աշոտյան

«Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովն ունի խորհրդանիշ՝ 2 կլորակներ, ինչ որ իմաստ ունեն․ մեր առաջարկած խորհրդանիշն այլ է, որովհետև Հայաստանում պարզապես 2 կլորակներ չեն, Հայաստանում այդ կլորակները կանդալներ են։ Եվ մեր ուղերձը եվրոպական հանրույթին հետևյալն է․ սա է այսօրվա Հայաստանի իրական պատկերը՝ կանդալված մարդ, կանդալված ազգ, կանդալված պետություն։ Եվ մեր կոչն իրենց շատ պարզ է․ դադարեք երկդիմությունը, կանգնեք ժողովրդավարության կողքին»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով մայիսի 4-5-ը Երևանում սպասվող Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի մասին։

Սպիտակում բախվել են Opel Astra-ն և MAN բեռնատարը. Բժիշկներին հաջողվել է փրկել վիրավորի կյանքը

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք…

Ամեն մի հարբած թափթփուկ կարող է բռնության ենթարկել վարորդին


Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական անգամ անդրադարձավ մայրաքաղաքում տրանսպորտային «բարեփոխումներին» և դրա շուրջ ստեղծված իրավիճակին՝ ը…

Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակներում քննարկվել են ֆրանսիական կողմի ներգրավվածության հարցեր

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Փոխվարչապետը առանձնահատուկ ընդգծել է մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, ինչպես նաև հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ պետական այցի շրջանակներում Հայաստանում գտնվելու կարևորությունը:

 

Այցին ընդառաջ մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում՝ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակներում ֆրանսիական կողմի ներգրավվածության, կրթական համագործակցության, ինչպես նաև ռազմավարական նշանակության այլ ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ:

 

Երկուստեք ընդգծվել է ձևավորված կառուցողական փոխգործակցության կարևորությունը՝ դրա շրջանակներում համաձայնեցման ենթական հարցերի արդյունավետ կարգավորման և երկկողմ հարաբերությունների շարոնակական ընդլայնման նպատակով:

Ամենաիրատեսական տարբերակն է ֆիքսել ներկայիս դիրքերը և անցնել դիվանագիտական գործընթացներին


Քաղաքականություն


Վաշինգտոնն առաջարկում է հետ քաշվել և պաշտպանական նոր գծեր կառուցել՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Սակայն, Վոլոդիմիր Զելենսկու խոսքով, առաջ է գալիս այդ տարածքների բնակիչների և զինվորականների արձագանքի հարցը:

«Բացի այդ, մենք չունենք անվտանգության երաշխիքներ, որոնք կկանխեին ռուսական հնարավոր նոր հարձակումները։ Այո, Թրամփը դեռ 2 տարի էլ կմնա, իսկ հետո՞ ինչ ենք անելու», – մտահոգություն է հայտնել նախագահը: Զելենսկու խոսքով՝ Դոնբասից դուրս գալը ռազմավարական պարտություն կլինի Ուկրաինայի համար։

Նրա համոզմամբ՝ պատերազմը դադարեցնելու ամենաիրատեսական տարբերակն է ֆիքսել ներկայիս դիրքերը և անցնել դիվանագիտական գործընթացներին։ «Սակայն Ռուսաստանը չի ընդունում այս ձևաչափը», – հավելել է Զելենսկին։ Նա կարևոր է համարել, որ Ուկրաինան հնարավորինս արագ ստեղծի հակահրթիռային սեփական համակարգը՝ կախված չլինելու արտասահմանյան համակարգերից:



Մի՛ փորձեք Սուրբ Եկեղեցու հաշվին ձեր քայքայված հեղինակությունը վերականգնել. Տեր Պսակ

Մի՛ փորձեք Սուրբ Եկեղեցու հաշվին ձեր քայքայված հեղինակությունը վերականգնել. Տեր Պսակ