«Սա է մեր ուղերձը եվրոպական հանրույթին»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

«Սա է մեր ուղերձը եվրոպական հանրույթին»․ Արմեն Աշոտյան

«Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովն ունի խորհրդանիշ՝ 2 կլորակներ, ինչ որ իմաստ ունեն․ մեր առաջարկած խորհրդանիշն այլ է, որովհետև Հայաստանում պարզապես 2 կլորակներ չեն, Հայաստանում այդ կլորակները կանդալներ են։ Եվ մեր ուղերձը եվրոպական հանրույթին հետևյալն է․ սա է այսօրվա Հայաստանի իրական պատկերը՝ կանդալված մարդ, կանդալված ազգ, կանդալված պետություն։ Եվ մեր կոչն իրենց շատ պարզ է․ դադարեք երկդիմությունը, կանգնեք ժողովրդավարության կողքին»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով մայիսի 4-5-ը Երևանում սպասվող Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *