Պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է «Առդելիկատես»- ի մսամթերքի արտադրության առանձին գործառույթը
Անցյալ ամիս ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) նահանգային և տեղական իրավապահ մարմիններին զգուշացրել է, որ Իրանի կառավարությունը կարող է մեծ սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգների ներսում որոշակի թիրախների համար։ Չնայած այս ամենին՝ Սպիտակ տունը փորձում էր նվազեցնել հարձակման հավանականությունը․ գրում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ մարտի 20-ի զեկույցում ՀԴԲ-ն և այլ դաշնային հետախուզական գործակալություններ զգուշացրել են, որ Իրանի կառավարությունը «մշտական սպառնալիք է ներկայացնում» ԱՄՆ ռազմական և կառավարական անձնակազմի և շենքերի, իսրայելական հաստատությունների, ինչպես նաև ԱՄՆ-ում իրանցի այլախոհների համար։ Ամերիկյան հանրության համար լուրջ սպառնալիքների մասին զեկույցում ոչինչ չի ասվում։
Նշվում է, սակայն, որ վերջին ամիսներին հետախուզական այլ գնահատականներին ի պատասխան՝ նախագահ Թրամփն իր հրապարակային հայտարարություններով նվազեցրել է ամերիկյան հողի վրա իրանական հարձակումների հավանականությունը։ Երբ մարտի 11-ին Սպիտակ տան դիմաց նրան հարցրել են՝ արդյոք նա անհանգստանո՞ւմ է ԱՄՆ-ի տարածքի դեմ իրանական հարձակման առումով, Թրամփը պատասխանել է. «Ոչ, չեմ մտահոգվում»։
Նա այս շաբաթ սրեց հակամարտության վերաբերյալ իր հռետորաբանությունը՝ հայտարարելով, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այս գիշեր», եթե Իրանը չկատարի իր պահանջները, սակայն ավելի ուշ իր սպառնալիքը հետաձգեց երկու շաբաթով։

Հայտարարված հրադադարից հետո Իրանի Լավան կղզու նավթավերամշակման գործարանում մի քանի պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է «Mehr» գործակալությունը։ Հիշ…

Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, Աշխատա…
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում (ք. Երևան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Այսպես՝ «Խոզի ֆիլե եփած-ապխտած»՝ արտադրված 16․03․2026 թ., «Վետչինա տնական, եփած երշիկային արտադրանք մսային պաղեցված մթերք»՝ արտադրված 16․03․2026 թ., «Եփած երշիկ բժշկական»՝ արտադրված 16․03․2026 թ., «Կիսաապխտած երշիկ Գյումրի»՝ արտադրված 13․03․2026 թ., արտադրատեսակները նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaNO2-ի ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:
Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
Արտադրողին տրվել է նշված խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:
Վերահսկող մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Միացյալ Նահանգները պատրաստ է վերադառնալ Իրանի դեմ ռազմական գործողություններին, եթե այն չկարողանա հասնել Վաշինգտոնի համար ընդունելի համաձայնագրի։ Այս մասին հա…