«Իշխանությունը չի հասկացել, որ իրենց կարծիքով «վախեցրած» մեկ մարդու հետևից 10 մարդ գալիս է»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)

«Իշխանությունը չի հասկացել, որ իրենց կարծիքով «վախեցրած» մեկ մարդու հետևից 10 մարդ գալիս է»․ Դավիթ Ղազինյան

«Մենք շատ նորմալ ենք մոտենում այս ամենին, այնպես չէ, որ չենք սպասում, ուղղակի դեռևս իշխանությունը չի հասկացել, որ այդ ամենն իրենց դեմ է աշխատում, ամեն մի, իրենց կարծիքով «վախեցրած» մեկ մարդու հետևից 10 մարդ գալիս է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ՀԷՑ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով այսօր կուսակցության մի քանի անդամների ձերբակալմանը։ Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է բարեգործության արգելքը խախտելու հիմնավորումներով, նաև կուսակցությունից մի քանիսին փակի տակ պահելով հիմք ունենան՝ կուսակցությանը չգրանցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Ղազինյանը պատասխանեց․ «Խնդրեմ, ո՞րն է խնդիրը, ուզո՞ւմ են՝ թող պահեն, բայց կանա՞նց։ Չեն հասկանում որ «Ուժեղ Հայաստան»-ում կանայք էլ են ուժեղ։ Իսկ «Ուժեղ Հայաստան» չգրանցելը նշանակում է ընտրությունները դնել կասկածի տակ։ Ինչ վերաբերում է ընտրակաշառաքին, բյուջեի հաստատման ժամանակ գումար չունենալով ընտրություններից 2 ամիս առաջ կենսաթոշակները բարձրացնելուց լավ նախընտրական կաշառք կարո՞ղ է լինել, անգամ Սամվել Կարապետյանից խլած ՀԷՑ-ում են ընտրակաշառք բաժանում՝ աշխատավարձ բարձրացնելով»։

Իսկ կուսակցությունը չգրանցելու դեպքում, ըստ Ղազինյանի, ունեն համապատասխան ծրագիր, բոլոր տարբերակներին պատրաստ են և բոլոր տարբերակներին հակազդելու միջոցներն ունեն։

Նավթի գները նվազում են Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ լավատեսության ֆոնին. Reuters

Գործակալության տվյալներով՝ Brent նավթի ֆյուչերսները նվազել են 0.5%-ով՝ հասնելով 94.49 դոլարի մեկ բարելի համար, մինչդեռ…

Նավթի գները նվազում են Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ լավատեսության ֆոնին. Reuters

Գործակալության տվյալներով՝ Brent նավթի ֆյուչերսները նվազել են 0.5%-ով՝ հասնելով 94.49 դոլարի մեկ բարելի համար, մինչդեռ…

Բերման է ենթարկվել Հասմիկ Ամիրզադյանը


«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանի փոխանցմամբ՝ բերման է ենթարկվել նաև Հասմիկ Ամիրզադյանը։ Նրա խոսքով՝ նման զարգացումները իրենց համա…

Պենտագոնը նախատեսում է մինչև 2026–ի վերջը տեղակայել LRHW հիպերձայնային հրթիռների երկրորդ մարտկոցը

Լանիվի խոսքով՝ 2024 թվականի դեկտեմբերին Վաշինգտոնի Լյուիս-Մաքքորդ ռազմաօդային բազայում առաջին մարտկոցի…

Վատիկանում ՌԴ դեսպան. Հռոմի պապի դիրքորոշումը Իրանի հարցում վեճեր է առաջացրել, Թրամփի արձագանքը «շատ զգացմունքային» էր

Դիվանագետը նշել է, որ Սուրբ Աթոռը չի կարող անմասն մնալ Մերձավոր Արևելքի իրադարձություններից, և կաթոլիկ…

«Եթե այս իշխանությունները իսկապես հաջողեն, կունենանք ոչ թե ԱԺ, այլ Միլլի Մեջլիս». Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

«Եթե այս իշխանությունները իսկապես հաջողեն, կունենանք ոչ թե ԱԺ, այլ Միլլի Մեջլիս». Արմեն Ռուստամյան

«Եթե չհաջողվի ընդդիմությանը իշխանության գալ, նրանք նորից վերցնելո՞ւ են մանդատները, գալու են նորից Նիկոլ Փաշինյանիի ընդդիմությո՞ւն», ճեպզրույցի ժամանակ հարց է ուղղվել ԱԺ «հայաստան» խմբակցությն պատգամավոր Արմեն Ռուսստամյանին:

Ն պատասխանել է. «Ժամանակը կգա, կխոսենք, ես հիմա դրա մասին չեմ կարող ասել: Բայց եթե այս իշխանությունները իսկապես հաջողեն, մենք կունեննք ոչ թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ, այլ՝ Միլլի Մեջլիս: Թող որոշեն՝ այդ Միլլի Մեջլիսում աշխատելը իմաստ ունի՞, թե՞ չէ: Սա կորոշեն ընտրություններից հետո»: